Monday, October 3, 2016

Ինչպես էի շներ վաճառում

Վերլուծություն 
Մի տղայի մասին էր, ով փոքրուց շատ է սիրել կենդանիներին, նրանց խնամելը, շոյելը: Տղան մեծանալով շատ ավելի էր ուշադրություն դարձնում  ձիերին ու կովերին, իսկ շներին գերադասում էր կատուներից: Տղային բոլորը ասում էին, որ նա մինչև հիմա ինքնուրույնություն ձեռք չի բերել: Տղան այդ խոսքերից ակտիվանում է ու որոշում, որ պետք է զբաղվի շների առևտրով: Նա փորձում էր գտնել լավ մարդ, որ աշխատանքում օգներ իրեն ու շատ շներ բերեր, որ արևտուրը արագ զարգանար: Նրա երազանքը համարյա կատարվում է: Նա արդեն ուներ շներ, աջակից, մեծ խանութ, որտեղ ադրեն կազմակերպվում էր նոր տարվա գեղեցիկ զարդարանք ու հետաքրքիր մտահաղացումներ: Միայն վատ ու տգեղ գրված վերնագիրը կարող էր մարդկանց հուսահատեցնել ու դրդել, որ չմտնեն այդ խանութ, իսկ տղայի աջակիցը խանութում գրել էր «Գնեցեք շնիկներ։ Երեխաների համար ամենալավ տոնական նվերը սիրունիկ լակոտն է»: Մարդուն ինչեր  ասես կարող է թևեր տալ՝ իր նպատակին ու ուզածին հասնելու համար:  

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...