Wednesday, October 12, 2016

Կյանք ապրելով

Կյանքը մենակ չես կարող անցնել: Կյանքն ապրելով հասկանում ես, որ եթե մենակ ես, երկու անգամ ավելի դժվար ես քայլում: Կյանքի ճանապարհը թեթև ու ուրախ անցնելու համար  ընկեր է պետք՝ հավատարիմ, վստահելի, ազնիվ: Շատերն ունեն այդ մեկին, շատերը կորցնում են ու նորից գտնում, շատերն ապրում- մեռնում են առանց գտնելու: Շատերն էլ գտել են, բայց կորցնում են, ու այդտեղ դժվարանում է ամեն ինչ:  Երբ ունես այդ մեկին, արդեն անհանգիստ ես լինում՝ վախենալով կորցնել նրան: Մեջդ է մտնում  այդ վախըորն ամեն առավոտ քեզ արթնացնում է՝ հուշելովոր զգույշ լինեսնրան հանկարծ չկորցնեսԴժվար է բաժանվել այն մարդուց, ով իրոք քեզ համար թանկ է:  Չգիտեմ ինչպես են կոչում այդ մեկին կյանքի ընկեր,  երկրորդ կես, թե ուղղակի պահապան հրեշտակ:  Բոլորն ուզում են գտնել այդ մեկին

No comments:

Post a Comment