Sunday, January 19, 2020

Երեխայի իրավունքների մասին

Պապիկ-տատիկ է, երեխա, ուսուցիչ  կամ էլ վարորդ է, պետք է լինի պաշտպանված և տեղեկացված իր իրավունքների մասին: Մենք ունենք օրենքներ երեխայի իրավունքերի մասին և թվում է, թե դրանք կօգնեն, որ երեխաները պաշտպանված լինեն: Երեխաները՝ մինչև 18 տարեկան, ինձ համար խոցելի խումբ են, նրանց հեշտ է կոտրել, նրանց վրա ինչ-որ հետք թողնել: Աշխարհում հազարավոր ընտանիքներ կան ու ոչ մեկը մյուսին նման չէ, ամեն մեկը տարբեր են ու նույն կերպ երեխաները: ՀՀ երեխայի իրավունքերի մասին օրենքի հոդված 8ը ասում է՝ Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Ընտանիքում պետք է լինի այնպիսի միջավայր, որ երեխան մեծանա ոչ թե աշխարհին չարացած, այլ ունենա առողջ մտածելակերպ, լինի ընդունող, քննարկող, անվախ իր խոսքի մեջ, ազատ լինի տարբեր խավի մարդկանց հետ շփման մեջ:  Հայաստանում երեխայի իրավունքները ոտնահարվում են հենց ընտանիքում՝ կիրառվում է բռնություն երախայի հանդեպ, դա, ինձ համար, ամենակարևոր ու ամենամեծ խնդիրն է: Օրենքի առաջին կետում նշվում է, որ երեխան ունի կյանքի իրավունք, այսինքն ոչ ոք  չունի նրան սպանելու իրավունք: Այս օրենքը Հայաստանում խախտվել է շատ անգամներ, նշեմ մեկը՝ Մայրը խեղդամահ է արել իր դստերը: Հոդված 9ում նշվում է՝ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Փողոցներում ամեն օր կտեսնենք մի մայրիկի կամ հայրիկի ով իր աշխատանքային բարդ օրվանից հետո երեխայի հետ տուն գնալիս չի ուզում լսել երեխայի մանկական պատմությունները և դրա դեմ պայքարում է երեխայի վրա գոռալով կամ նրան հարվածելով (խախտելով հոդված 9-ը՝ ենթարկելով հոգեկան  կամ ֆիզիկական բռնության):
    Պատմեք երեխաներին իրենց իրավունքների մասին, ազատ թողեք իրենց՝ իրենց մտքի հետ, թույլ տվեք
 ինքնուրույն ընտրի իր ճիշտն ու սխալը, բայց միևնույն ժամանակ փորձեք ուղղություն տալ կամ օգնեք ինչ-ինչ հարցերով: 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...