Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» տրիոլետը ինձ համար ամեն տարի կարդալու ու նույն հույզերը ապրելու բանաստեղծություն է: Գարունը լույսի, արևի, ջերմության, նոր երազների ու հույսերի եղանակն է: Ցուրտ ու մռյալ ձմեռվանից հետո գալիս է Թումանյանի ասած գիժ ամիսը՝ մարտը, այդժամ կարծես բոլորի սրտերը առնում են բարություն ու սիրով են լցվում միմյանց հանդեպ: Մարդկանց ուրախությունն ու փողոցի ձայները Չարենցին հիշեցնում են գարունը, համենայն դեպս նա գարունն այդպես է նկարագրում, և մի՞թե ճիշտ չէ դա: Գարունը իր հետ ծաղիկներ է բերում, բերում է արևի է՛լ ավելի տաքությունը, բերում է աշխատասիրություն, քանի որ, ըստ իս, մարդու աշխատասեր լինելու համար ամեն ինչը կարևոր է, իսկ գարունը, պայծառ, հանգիստ ու գունավոր եղանակ է նոր գործեր սկսելու համար: Ինչպես Չարենցն է ասում, բոլորը թափվել են փողոց, այո, հենց թափվել, որովհետև կյանքը շատ կարճ է գարնանը տանը նստելու համար:
Գնացեք փողոց ու թափառեք գարնան արևի տակ:
Sunday, March 10, 2019
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
No comments:
Post a Comment