Wednesday, October 25, 2017
Շահանդուխտ
Իշխան Վարազ Տրդատը ուներ աղջիկ՝ անունը Շահանդուխտ: Նրա
չքնաղ գեղեցկությունը բոլորին գերում էր: Նա հրաշք ծաղիկ էր բոլորի համար: Մի օր նրան հարս խնդրեցին Թորգոմյանները:
Հաջորդ օրը նա դուրս եկավ իր հայրենիքից և ուղևորվեց դեպի Թորգոմյան տուն: Նա գնաց իր նոր բնակատեղի: Ճանապարհին ապարաժոտ վայր կար: Հանկարծ նրա վրա հարձակվեցին զինյալները: Ուզում էին հափշտակեն իրեն: Այստեղ պատմությունը ընդհատենք: Պահպանվել և մեզ է հասել Շահանդուխտի այն նամակը որում գրված է. <<հասանք Բախքի սահմանը, մեզ վրա հարձակվեցին իսմայելացիները: Նրանք ուզում էին ինձ արևանգել: Ես՝ Քրսիտոսի մեղավոր աղախինս գերադասեցի մահանալ, քան գերի ընկնել: Նրանց հետ բանակցելու փոխարեն ես իմ ձիով քարաժայռից թռա: Ամեն ինչ լավ էր: Ես ողջ էի, անվնաս, ձին էլ հետս: Փառք նրան ով փրկեց մեզ: Որոշեցի այդտեղ շինել մատուռ և չնայած իմ ծնողները դեմ էին, բայց ես մնացի այդտեղ իմ ամբողջ կյանքում: Այդտեղ կանչեցի Սյունյաց եգիպտոսին և իմ ունեցվածքը տվեցի նրան ՝ մի կեսը կարիքավորներին և մյուս մասը սուրբ եկեղեցուն բաժանելու համար:>>
Այստեղ ավարտվեց նամակը:
Այդտեղ հավաքելով կույսերին և ապրելով երեսուն տարի ՝ մեռնում է: Տաթևի վանքի ճիշտ դիմացը ՝ ձորի վրա, մինչ այսօր էլ կախված է մի հսկա քարաժայռ, ասում են դա հենց այն քարաժայռն է, որից Շահանդուխտը անվնաս գահավիժել էր: Ահա թե ինչու այդ ժայռաբեկորն անվանել են <<Շահանդուխտի քար>>:
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
No comments:
Post a Comment