Wednesday, April 19, 2017

Բարև զինվոր...

Բարև զինվոր, գիտեմ,  որ լավ եք,  էլ չեմ հարցնում, բայց չգիտեմ ինչ ասեմ, որ հավասար լինի ձեր գործին...  Նայում եմ ձեր բոլորի նկարները և ամեն անգամ նայելիս սիրահարվում եմ, սիրահարվում եմ ձեր գործին, հպարտանում ձեզնով ու ձեր ժպիտներով, երբ տեսնում եմ, որ այս ճանապարհը ժպիտով  եք անցնում, առանց վախի: Հրաշք է ձեր նման զինվոր ունենալը, ով ամեն վարկյան էլ կանգուն է ու պատրաստ է կռվի: Մեզ մոտ ամեն ինչ լավ է՝ սովորում ենք: Բոլորը խառնեն, իրենց գործերով: Մենք էլ դպրոցում մեր գործերով: Լուրեր նայում ենք, հետարքրվում ենք, թե ինչ է կատարվում այդտեղ: Ձեր մասին հոդվածներն էլ կարդում ենք ու մահացածների համար էլ տխրում ու չենք մոռանում: Ամեն գիշեր էլ աղոթում ենք, աղոթում ենք ձեր համար, Արցախի ու բոլոր զինվորների համար: Բարև Զինվոր
Ես գիտեմ ու վստահ եմ, որ ես հաստատ չէի կարողանա անեմ այն ինչ անում եք դուք
Դուք հայ եք, հայ ուժեղ զինվորներ եք 
Իսկ մենք... Մենք ուղղակի էն մարդիկ ենք ում համար դուք այդտեղ եք, թե ամռանը՝ արևի տակ, և թե ձմռանը՝ ցուրտ եղանակի ժամանակ։ Դուք մեկ Է կանգնած եք տարբեր ծանր զենքերով, այն զենքերով, որով դուք սպանում եք մեր բոլորի 
թշնամուն։

Զինվորները որոնք էլ չկան՝ նրանք անմահեն, մեր սրտում են,
 մենք միշտ հիշում ենք...  ես ամեեն գիշեր աղոթում եմ ձեր համար, ուզում եմ խաղաղ ապրենք, առանց թշնամանքի։
 Հիշեք, որ ամեն օր մենք ձեզ հետ ենք, հիշեք,  որ միշտ աղոթում ենք ձեր համար։
Կան տղաներ, ովքեր չեն հասկանում, թե դուք ինչ եք ամում և ցանկություն չունեն այդտեղ հայտնվելու և շատ հաճախ նրանց ստիպելով են բերում Բանակ։
Բայց հիշեք այն փոքրիկներին, ովքեր արդեն չեն համբերում, թե երբ են գալու Բանակ

Հիշեք, որ ես սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ դեռ ապրում եմ։





Խնդրում եմ ձեզ լավ նայեք, ուզում եմ բոլորդ հասնեք ձեր տներին։ Ձեր մայրը, հայրը սպասում են ձեզ, ինչքան քույրիկներ ու եղբայրներ ունեք, բոլորը ձեզ կարոտում են, ես էլ... 
Պատկերացնում եմ ամեն մեկդ ինչքան բան ունեք անելու ու ինչքան բան ունեին անելու զոհվածները (( նրանք ձեր ընկերներն էին չէ՞, պատկերացնում եմ ինչ դժվար է ձեզ համար։
 Մեծ Պապիկս էլ Է կռվել, ունի մեդալներ, ես հպարտ եմ նրանով, հիմա արդեն հպարտ եմ նաև ձեզնով։

Նայում եմ ձեր հարցազրույցները, սահմանի մասին տեսանյութերը և Չեմ կարողանում չհուզվել զոհված զինվորի մոր խոսքերից։
Շնորհակալ եմ...




x

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...