Friday, April 14, 2017

Իմ Մանկության բակը



Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն հարազատ վայրից: Լինում  են պահեր, որ ստիպված երեխան կտրվում է իր բակից և մանկությունը թողնում է այդտեղ ու հեռանա: Կարոտում եմ մեր բակը, էրեխեքին, անգամ հոտն եմ կարոտում մեր բակի: Ուզում եմ էլ չկարոտել, չեմ սիրում կարոտը: Կարոտի դեմ պայքարը ամենաբարդն է, ամենադժվարը:  Մեր բակի մասին խոսելիս հիշում եմ ամեն ինչ, թե ինչպես էի համոզում մայրիկիս, որ իջնեմ բակ, էրեխեքին համոզելն եմ հիշում, մեր խաղերն ու խոսելու թեմաներն եմ հիշում, և հիմա զգում եմ, թե ինչքան եմ  կարոտում այդ ամենին: Մեր բակը սիրուն էր ամեն եղանակին. ձմեռն եմ հիշում, թե ինչպես էինք խաղում ձներով, իսկ մայրիկները նկարում էին, այսօր նկարները նայելիս կարոտ եմ զգում, ուզում եմ մանկություն վերադառնալ, հետ գնալ մեր բակ, ընկերներիս գտնել, մեր թեմաները, մեր ուրախ դեմքերը մանկական, ուզում եմ անցնել նույն ճանապարհը,  մեր բակն եմ ուզում:  Հիշում եմ ամեն ինչ, բոլորին, կարոտում եմ ամեն ինչին, բոլորին:  

No comments:

Post a Comment