Wednesday, November 2, 2016

Երկար չէ այս ամենը

Կյանքն այնքան կարճ է, որ պետք չէ ժամանակ կորցնել մանր-մունր բաների վրա: Կյանքն այնքան կարճ է, որ պետք է վայելել ամեն մի վայրկյանը: Բոլորս էլ գալիս ենք ու մի օր գնալու ենք, ինչպես ասում են՝ օրդ ապրիր այնպես, ինչպես կապրեիր, եթե դա  վերջինը լիներ: Կյանքի հաճույքները շատ են, վայելիր կյանքդ, վայելիր կյանք-հաճույքը, որը տրված է քեզ: Երջանկացրու ընկերներիդ, երջանկացրու քո շրջապատին, վայելիր ամեն մի պահը ընկերներիդ ու ընտանիքիդ հետ: Երջանկացրու քեզ՝  քո կամ  քո ընկերների հաջողություններով, քո շրջապատով, քո ընտանիքով : Եղի՛ր բարի, մի՛ չարացիր , տո՛ւր այն ամենը դիմացինդ, ինչը որ կցանկանայիր՝ քեզ տային:  Տուր այն երջանկությունն ու ջերմությունը, որը ամեն մեկը կարող է տալ իր հարազատին, որ ամեն մեկն ունի իր մեջ՝ հենց այդ երջանկությունն ու ջերմությունը:  

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...