Wednesday, May 13, 2015

Վերլուծություններ

24.12.2014 Հեքիաթը շատ հետաքրքիր էր: Այս հեքիաթի գլխավոր ասելիքը այն էր, որ ամենալավ տեղը մարդու համար իր ծննդավայրն է և նրանից հեռու չես կարող մնալ և երջանիկ ապրել: Եղևնին չգիտեր, որ տխուր է լինելու առանց իր ընկերուհի եղևնիների, առանց թռչչուների ծըվծըվոցով երգերի, առանց անտառի ջերմությանն ու գեղեցկության: Ինձ դուր չեկավ եղևնին, որովհետև կարծում եմ, որ նա համառ էր ուզում էր մեծանալ գեղեցիկ լինել, բայց նայև դուր եկավ, որովհետև նա ուզում էր գեղեցկացնել սենյակը իր գեղեցիկ և հմայիչ ճյուղերով:

23.12.2014

Այս պիեսի գլխավոր ասելիքը այն էր, որ պետք չէ շատ բան ուզել, ձմեռ պապիկից, որ բավարարվենք մեր ունեցածով, չէ՞ որ մեզ աշխարհը տված է ապրելու համար և այն շատ լավ տեղ է, չէ՞ որ գիշեր ունենք, որպեսզի հանգստանանք և քնենք մենք ունենք դրանց հնարավորությունները: Հեղինակը խնդրում էր, որ ձմեռ պապը շարունակ չհարցներ երեխաներին թե ի՞նչ են ուզում և երեխաները չկարծեն, որ դու պատրաստվում ես տալ նրանց ինչ ուզում են: Փորձիր նրանց բացատրել, որ նրանք ամեն ինչ ունեն, անգամ եթե նրանք աղքատ են և ուզում են գեղեցիկ տուն, որ ապրեն, կարող է նայև զգեստների, ուտելիքի և բոլոր ուրիշ բաների համար: Երեխաներին ոգևորիր, որ նրանք ունեն ամեն ինչ երջանիկ լինելու համար:Երեխաները ձմեռ պապիին հավատում են: Ձմեռ պապ եթե երեխաներին չես կարողանում տալ այն ինչ նրանք ուզում են, բացատրիր, թե որ քան նրանք արդեն ունեն: ԵՎ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել նախադասության մեջ գլխավոր ասելիքն է:
Վերլուծեք հեքիաթը՝ պատասխանելով հետևյալ հարցերին:
1. Գրավոր պատմեք երկու ծառերի մասին, համեմատեք նրանց:
2. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը:
3. Համաձայն եք արդյո՞ք ստեղծագործության ասելիքի հետ, ինչո՞ւ:
4. Ձեզ ամենից շատ ո՞ր կերպարն է դուր եկել, ինչո՞ւ:
5. Որպես վերջաբան՝ գրեք ձեր կարծիքը ստեղծագործության մասին:
Նոր վերջաբան հորինեք առակի համար:
22.12.2014
Կանաչ եղևնին փոքրիկ էր շատ, սիրտը բարի էր, իսկ բարդին շատ համառ էր և միայն ուզում էր, որ ինքը մեծանա և գեղեցիկ լինի: Հեքիաթի գլխավոր ասելիքը այն էր, որ միայն պետք չէ քեզ լավ լինի, բոլորն էլ ուզում են գեղեցիկ, հմայիչ և բարձրահասակ լինեն և մի եղիր այդքան գոռոզ, որքան Բարդին էր, այլ օգնիր բոլորին, որ հասնեն իրենց նպատակին: Այո, համաձայն եմ, որովհետև հեղինակը իրականությունն է գրել: Ինձ ամենից շատ դուր եկավ Կանաչ և փոքրիկ եղևնին, որոհետև նա բարի էր, թեև նրան բարդին չօգնեց, բայց նա բարդուն տաքացրեց իր կանաչ տերևներով և բարդին չմրսեց: Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը: Ես նաև կցանկանայի, որ մի քիչ էլ այգեպանի մասին պատմեր հեղինակը և երբ որ զրուցում էին եղևնիները այգեպանը գար և որևէ խորհուրդ տար նրանց կամ ինչ-որ այդպիսի մի բան: Ինձ թվոմ է պետք չէ հորինել վերջաբան, որովհետև շատ համապատասխան և մի քիչ էլ հուզիչ վերջաբան է:

Լրացուցիչ աշխատանք   Վերլուծեք առակը՝ պատասխանելով հետևյալ հարցերին:1. Գրավոր պատմեք երկու եղևնիների մասին, համեմատեք նրանց:2. Ո՞րն է առակի գլխավոր ասելիքը:3. Համաձայն եք արդյո՞ք առակի ասելիքի հետ, ինչո՞ւ:4. Ձեզ ամենից շատ ո՞ր կերպարն է դուր եկել, ինչո՞ւ:5. Որպես վերջաբան՝ գրեք ձեր կարծիքը ստեղծագործության մասին:Նոր վերջաբան հորինեք առակի համար:

Եղևնիները տարբեր էին, մեկը համառ էր, իսկ մյուսը սիրում էր օգնել: Մեկը տգեղ էր, իսկ մյուսը շատ գեղեցիկ: Տգեղ եղևնին հարուստ էր խելքով, իսկ գեղեցիկ եղևնին հարուստ էր իր գեղեցկությամբ, որը չուներ մյուս եղևնին: առակի գլխավոր ասելիքը այն է, որ պետք չէ լինել համառ, ինքնահավան այլ պետք է լինել, երջանիկ և այդ երջանկությունը փորձեք գտնել, ոչ թե ձեր, այլ մարդկանց մեջ, օգնելով նրանց երջանիկ զգալ: Այո, ես համաձայն եմ առակի ասելիքի հետ, որովհետև դա ճիշտ է: Ինձ ամենից շատ դուր եկավ տգեղ եղևնու կերպարը, որովհետև տգեղ եղևնին ուշադրություն չէր դարձնում իր տգեղության վրա և օգնում էր մարդկանց, բայց ինձ գեղեցիկ եեղևնին էլ դուր եկավ, որովհետև վերջում իր սխալը հասկացավ: Ես հավանեցի այս ստեղծագործությունը, նա մեզ ուսուցանումմ էր: Ես հասկացա, որ պետք չէ լինել գոռոզ:

12.12.2014II դասԱռաջադրանք 35 /03-04.12.2014/
Փայլլող ձմեռ է: Լուսամուտներից դուրս հիանալի ձմեռ է և մարդիկ հիանում են ձյան փայլով: Մարդիկ չեն ուզում քնել, որովհետև ուզում են անընդհատ նայեն, աչք չթարթեն միայն նայեն: Սիրում են այս եղանակը: Ձյունը երջանկացնում է մարդկանց իր հետաքրքիր արկածներով և գույով: Հետաքրքիր է. Արև չկա, միայն դա է : Բոլոր փողոցներում և մայթերում ձյունն է շողշողում: Կարծես սպիտակ տերև լինեն, որ պարելով, ուրախ թափվում են, թափվում: Երազները միայն ձյան, փաթիլի, լուսնի և արևի մասին են լինում:

Կարդալ հատվածները՝ ուշադրություն դարձնելով ձմեռային պատկերներին:

1. Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ

/Ստ Զորյան ,,Ձմռան գիշեր,,/։2.

 Ձյուն է գալիս…Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։ /Ստ. Զորյան ,,Բարեկամներ,,/Լրացուցիչ կրթությունՆկարագրեք ձեր տեսած ձմեռը:Փայլլող ձմեռ է: Լուսամուտներից դուրս հիանալի ձմեռ է և մարդիկ հիանում են ձյան փայլով: Մարդիկ չեն ուզում քնել, որովհետև ուզում են անընդհատ նայեն, աչք չթարթեն միայն նայեն: Սիրում են այս եղանակը: Ձյունը երջանկացնում է մարդկանց իր հետաքրքիր արկածներով և գույով: Հետաքրքիր է. Արև չկա, միայն դա է : Բոլոր փողոցներում և մայթերում ձյունն է շողշողում: Կարծես սպիտակ տերև լինեն, որ պարելով, ուրախ թափվում են, թափվում: Երազները միայն ձյան, փաթիլի, լուսնի և արևի մասին են լինում: կյանքը: Ես ապրում եմ Անգլիայում և այցելում եմ տարբեր տներ: Մի անգամ անցնում էի միմեծ տան կողքով և ցանկացա մտնել տեսնել նրա ներսում ինչ կա: Ես մտա այդ տուն, Այդտեղապրում  էր մի հոգևորական: Ես շատ էի գնումայդ տուն և կարծես ընկերացել էինք ես և հոգևորականը:Մի անգամ գիշերը ես հոտ զգացի գնցիհյուրասենյակ և տեսա, որ իր վարագույրները այրվում են և քիչ հետո էլ տունը կարյվի,ես չգիտեի ինչ անեմ փորձում էի արթնացնել հոգևորականին, բայց չէր ստացվում: Ես եթեչարթնացնեի հոգևորականին տունը կայրվեր: Ես ուրիշ ելք չունեի, պետք է կծեի նրան, որպեսզինա արթնանա:Ես կծեցի նրա այտը: Երբ նա արթնացավ, բարկացավ ինձ վրա, հետո  տեսավ, որ իր տան վարագույրները վառվում են հասկացավ,որ իր տունը այրվելու էր, եթե չարթնացնեի նրան: Նա հասկացավ ինձ և միասին մարեցինք կրակը: Այդ օրվանից դարձանք  հավերժ ընկերներ:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...