Tuesday, January 13, 2015

Դիջիթեք Digitech 2015

Digitech 2015


Դիջիպատում
Ես Բերբերյան Եվան եմ: Սովորում եմ Միջին դպրոցում` իմ շատ սիրելի 6-2 դասարանում:Առաջին կիսամյակում շատ բաներ սովորեցի: Մաթեմատիկայի ուսուցչուհին մեզ սովորեցրեց gmail-ով աշխատել, սովորեցինք Smart response վահանակներով  պատասխանել խնդիրներին և հավաքել միավորներ: Սովորեցինք բացասակն թվերը, որոնցով արդեն կարողանում ենք գումարում և  հանում անել: Միջին դպրոցում արդեն ես ինձ մեծ եմ  զգում և զգում եմ, որ առաջ եմ գնացել անգլերենից, քանի որ իմ ուսուցչուհին, միս Լիանան շատ լավ գիտի անգլերեն և մեզ տալիս է իր գիտելիքի մի փոքր մասը: Նաև մի հետաքրքիր բան պատմեմ, Միջին դպրոց հյուր էին եկել վրացիները:  Նրանք պարում էին իրենց ազգային պարերը:  Իրենց խոսքը շատ հետաքրքիր էր: Հիմա ես ձեզ մի հետաքրքիր դեպք կպատմեմ վրացիների հետ կապված: Հունվարի 13-ին վրացիների հետ պարում էինք, երգում, ուրախանում: Ես իմ ընկերների հետ գնացի համակարգչի մոտ, որ փոխեմ երաժշտությունը, և վրացի մի երեխա եկավ և մեզ իր լեզվով (վրացերենով) բան էր ասում, իսկ մենք մեր լեզվով խոսում էինք իր հետ և ծիծաղում: Հետո փորձում էինք ռուսերեն խոսել իր հետ, բայց էլի չհասկացանք իրար, բայց հետո այդ աղջիկն  ասաց: << ֆոտո>> և ցույց տվեց էկրանի նկարը և հասկացանք, որ այդ նկարն է ուզում և բացեցինք այդ նկարը և իրար ժպտալով՝ հեռացանք: Ահա այսպես հետաքրքիր են անցնում մեր օրերը Միջին դպրոցում:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...