Friday, December 16, 2016

Առաջադրանք 27

Առաջադրանք 27 (09.11-10.11)

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛րտեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այնհամոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիսթունավորնյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը առհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Շատ վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. իր հետքը թողել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալխարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերազմում էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թուզը համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյուն թափելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Քսերսսեսը բարկացավ , հրամայեց նեղուցի  հաղթահարել  խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի  հետ կռիվ  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդիկ հասկացան,  որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները որոշեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը  ճանապարհվելու`   նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...