Friday, April 17, 2015

Համո Սահյան


ԱՆՁՐԵՎ
- 1 -
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:
Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան...
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

ԿԱՆՉ


Անց կացավ օրըս, արևավորըս,Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,Փախել է քունըս, կանչում է տունըս,Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու. 








No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...