Հայոց Լեզու

Օրվա լրաքաղեր









03.05.2019


  1. Լրացրու թերթիկը
  2. Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրիր.
Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ՝ սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամնը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել, անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խոր-ակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կա-կա-եց դեպի խոնարհ գեղ-ուկի խեղճ հյուղը և միլնավոր անբասիր սրտեր խո-խո-եց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական եթերային ի դերև ելան։ հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

02.19.2019

  1. Փորձիր տերյանական ոճով տրիոլետ գրել։
  2. Տերյանի թարգմանությամբ Շառլ Բոդլերի արձակ բանաստեղծությից ընտրիր անդեմ նախադասությունները։
    Շառլ Բոդլեր
    Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
    Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
    Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե՛ք։
    Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամե նին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
    Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
    Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…
    Թարգմ. Վ. Տերյան
    2. Գտիր Տերյանի բանաստեղծություններում անդեմ նախադասությունների օրինակներ։

Ընկեր Կարինեի բլոգից: 
Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:
1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները
ծածանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:
Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.
ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, եմ, ինչևիցե, մանրէ, հնեաբան, մանրէաբան, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա, ևեթ, ափսե, տնետուն, առօրեական:
բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ենք, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէասպան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, նախօրե, էինք, երբեք, բացեիբաց:
գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, այժմեական, արծաթե, դողէրոցք, թանկարժեք, իհարկե, հայելի:

11.22.2018




















  1. Որոշիր՝ տրված բառերում ինչ հնչյունափոխություն կա.
    Սանդղահարթակ-սանդուղք, ծնրադիր- ծունկ, արևմտյան-արևմուտք, անգթություն- անգութ, ըմպանակ-ումպ, ջրառատ- ջուր, լրագիր- լուր, ձվածեղ- ձու,  կատվառյուծ- կատու,  կակղամորթ- կակուղ:
  2. Կազմիր բարդ բառեր՝ ընտրելով սյունակներում տրված բառերից մեկական արմատ.
    արմատ
11Ձկնկիթ, մեղրահամ, հուսաբեկ, քաղաքամայր, ոչինչ, բեռնակիր12Սրճագույն, պատվաբեր, ձվաձև, մեղվապահ, լուսամուտ, դասախոս13Լեռնագնաց, թոռնատեր, գարնանամուտ, ամենագնաց
  1. Գտիր տրված բառերի բացատրությունը բառարաններից
Առինքնել, գռփել, թովել, աղճատել, տարակուսել, կարապետ, քաջք, դշխո, երաշխիք, բաղձանք, առհավատչյա, անամոք, անձիրք, միալար, ապիկար, կարկառուն, անարգ, գայթել, բարձիթողի։
5. Վերը տրված բառերից առանձնացրու գոյականները և բայերը։
6. Օրվա լրատվականներից լրաքաղ արա։ Քո քաղած լուրի մասին վերաբերմունդ գրիր։

11.20.2018


  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
    Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
    <<Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արփեցումով>>,- հիշեց Սաադին իր խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
  2. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.

  1. Առինքնել-Դեպի իիեն ձգել, գրավել, հրապուրել գռփել- Խլել, կորզել, պոկել թովել-  Կախարդական միջոցներով իրեն ենթարկել՝ հպատակե; ցնել (գազանների, սողունների ևն) աղճատել-Աղավաղել, նենգափոխել: տարակուսել-Աղավաղել, նենգափոխել, կարապետ-Տվյալ բնագավառի` գործի ևն առաջին ներկայացուցիչը, ճանապարհ բացող, առաջնորդող, քաջք-1. (սնոտիապաշտություն) Բարի կամ չար առասպելական ոգի:
    2. Դև, դշխո,-Թագուհի, երաշխիք-Որևէ բանի համար նախապես սահմանվող ապահովություն՝ երաշխավորություն, բաղձանք-Խիստ մեծ ցանկություն՝ փափագ, առհավատչյա-Գրավական, երաշխիք, անամոք-Ոչ ամոքելի, անսփոփ, անձիրք- անտաղանդ, միալար-անճար, ապիկար- կարկառուն, անարգ-ստոր  գայթել, բարձիթողի։

  1. Լրաքաղ արա օրվա լրատվականներից, մեկնաբանիր քո քաղած լուրը։































10.18.2018


  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր
Երբեք Հաճի աղան` քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփեր- չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան , որի` հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ երկարած սապատավոր քիթը ցցած հայա-քը դեպի հեռուն ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելիգ գործելակերպ ուներ գիտեր որ-աքարով սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց որ կապույտ մահուդե տաբա-ի փո-քերը ցեխոտվեին  մեկ ինը տարի առաջ անդրանիկ որդուն թաղելիս և մեկ էլ այսօր երբ իմացավ որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամեր- քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր որ երբեք չես սպասի վտանգը գա ու փեշիցդ բռնի պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։ 
2. Սյունակներում տրված բառերի առաջին արմատները դարձնելով վերջին բաղադրիչ՝ բաղադրյալ բառեր կազմիր։10-երին2






















1պարարտանյութ,անմոտ,մարզադաշտ,սակավափետուր,    անհուս 
2 ակնդիտ,շարժաստիճան,անպատիվ,ձնագնդիկ,անտեր
3 անխոս,մատնաչափ,նորահարս,անշունչ,                                4 սահմանադիրք,սրբապատկեր,բազմահավաք,նորածին,     ժամանց,կողոսկր
5 ջրախեղդ,հայրենադարձ,բազմաշնորհ,ականջօղ
6 արևաշող,պատվոպահակ,ջրասույզ,այսօր,սնամեջ,               մենապար
7.նախավերջ,զինաշարք,բազմերանգ,դռնբաց,անտուն,           օրագիր
8.անցավ,բազմամիտք,ստուգատես,շերտավարագույր,           անհոգ
9.անխնդիր,գրքասեր,բնանկար
3. Ընտրիր տրված իեքստերից մեկը և թարգմանիր։
4.  Օրվա օրաթերթերից լրախաղ կատարիր՝ վերաշարադրելով կարդացածդ լուրերը. (tert.amarmenpressnews.amlragir.am և այլն)։





























10.16.2018


  1. Կարդա օրվա լրատվականները (tert.amarmenpressnews.amlragir.am և այլն) և լրաքաղ կազմիր։
  2. Կետադրիր տրված նախադասությունները.
  • Ահա երևաց քաղաքի հայրը` քաղաքագլուխ, Մաթևոս բեյը։
  • Ո՞ւր էիր երեկ` ամբողջ օրը։
  • Դիմացը՝ փողոցում էլեկտրական, խոշոր լամպն է։
  • Ձորում՝ Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ։
  • Ես ու որսորդ Անտոնը հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, բռնեցինք անտառի ճանապարհը։
  • Ընդարձակ սենյակը իր տիրոջ` քեռի Դավոյի մասին շատ բան էր ասում։
  • Ինքը՝ հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
  • Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը՝ տակառի մեջ, թրջոց դրած կաշին։
  • Մուխանը, քրտինքը սրբելով, տիրուհուց՝ տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
  • Իբրև զորականի՝ Վարդանին ժողովուրդը սիրում էր։
Կետադրիր տրված նախադասությունները։
  • Հեծվորը Կոստան, աղան էր սպիտակ ձիու վրա։
  • Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդՀեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Նա գեղեցիկ մի այր էր՝ թախծալի աչքերով։
  • Լաստախելի մոտ, ղեկաթիակը բռնած, կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
  • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
  • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
  • Պճնասեր կանայք` հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։

3. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
Հեռվում` Վանա լճի ալեվետող ջրերի վրա, երևաց մի լաստանավ, որ հանդիսավոր դանդաղությամբ սահում էր դեպի Նարեկ գյուղը։ Լաստախելի մոտ, ղեկաթիակը բռնած,   կանգնել էր ջլուտ մի տղամարդ` մոտ հի-ուն տարեկան արևից ու քամուց թրծված դեմքով ալեխառն մազ-մորուքով։ Թեև փչում էր սառը քամի, բայց նա սովորականի պես վեր էր քշտել քաթանե վերնաշապիկի թևքերն ու անդրավարտիկի փոխքերը և կկոցած աչքերով կենտրոնացած նայում էր Ախթամար կղզու ափին ար-անացած վանականին։ Երևում է` սրբատես վանականը համընդհանուր ուշադրության ու երկյուղաության առարկա էր։ Փոքրիկ տղան, որ նստած էր լաստի մեջ և ակն-դետ հետևում էր հոր շարժումներին, տարակուսած հարցրեց.
-Հայրի՛կ, այդ վանականը ճնավ՞որ է։
-Գրիգոր Նարեկացին է, տղա՛ս, ապաշխարում է, թեև ամենասուրբ մարդն է աշխարհում։



























10.02.2018


Նախորդ դասին արված թարգմանությունների վերլուծություն։
  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կայնաք հագնված ամենավերջին նորաձևությամբ պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների ,ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները ,բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով ,որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ ,քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս` մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես, այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ` նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
-Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ չես կարող լինել։
2. Դեմ դիմաց գրված բառերից ընտրիր մեկական արմատ և վերջածանցներից մեկը և կազմիր բարդածանցավոր բառեր.
Բնագետ-խճանկար-բնանկարիչ
Արևամուտ-շրջադարձային-ային-արևադարձային
Հրաշամանուկ-արհեստավարժ-ություն-մանկավարժություն
Նորավեպ-հեքիաթասաց-ան-վիպասան
Ամանոր-հնակարկատ-հնամենի
Արժանահավատ-թանկագին-եք-թանկարժեք
Հարդագող-ձկնագող-ություն-ձկնագողություն
Կրակահերթ-մարմրել-իչ-կրակմարիչ
Վիրաբույժ-փողկապ-արան-վիրակապարան
Վեհանձն-վկայագիր-ային-անձնագրային
Անվադող-հեծելազոր-հեծանվորդ
Վերհուշ-վերջնագիր-որեն-վերջնագրորեն
Հովասուն-ամպագոռգոռ-անի-ամպհովանի
Հանցապարտ-դավադիր-անք-պարտադրանք
Նենգադավ-մաքսատուրք-մաքսանենգություն
Դյուրավառ-ընթերցասրահ-դյուրընթերցելի
Ձյունածածկ-ծխնելույզ-ույթ-ծխածածկույթ
Բանտապետ-ակնարկ-յալ-բանտարկյալ
Քաջագործ-հերոսամարտ-իկ-քաջամարտիկ
Ծովացուլ-գունանկար-իչ-ծովանկարիչ
Վաղամեռիկ-ստախոս-սուտմեռուկ
Հոգեհաց-գիշակեր-ույթ-հացկերույթ
3. Կարդա օրվա լուրերը news.am կաս Արմենպրեսս լրատվական կայքերից, դրանցից երեքը վերաշարադրիր լո բլոգում։

























09.25.2018

Հայոց լեզու
  1. Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը և կետադրելով։

10-երի ուղղագր.2png
գոտևորված, նիգերը, երկփեղկ, ձգելով,խթանեց, երկնահուպ, hյուրընկալվեց, աստղափրփուր, խրախճանքներ, խնջույքներ, անհագուր, ըմբոշխնեց,պչրուհիների, ծեքծեքող,  ճամփորդի:

2. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

3. Գրիր բառերը միասին, անջատ կամ գծիկով.
բարդ բառեր
Դափնեպսակ
թև-թիկունք
հայ-պարսկական,
գիտքարտուղար,
քարից քար,         
ավար առնել,
 վաթսունմեկ,
 ըստ պատշաճի, 
գրական-գեղարվեստական, 
մի երկու, 
կեսբերան ասել, 
ի պաշտոնե, 
ասել- խոսել,'
 հեռու-հեռու,
 գործընկեր,   
ջարդել-փշրել,
թփից թուփ, 
ի վերջո, 
գերծանր,
վեր-վեր թռչել,                                                               
 շինվարչություն,
հարյուր ութ,
քաշել-քաշքել, 
երգիչ-երգչուհի,
 ռազմածովային,                  
 կողք կողքի,
 ոտքը ոտքին գցել,
 հայ-հունական,
 ռազմաքաղաքական, 
շիթ-շիթ,                          
վաղուց ի վեր, 
ի շահ, ազգուտակ, կիսատ-պռատ, ռուս-ճապոնական,                            մի-մի, ի հեճուկս , ներս առնել, առտնին, դուրս մղել,մուգ կապույտ, հականե հանվանե, իննսունութ, գետանցում, ծուռ-ծուռ նայել,            դժվարընթաց, հարյուր երեսունմեկդարից դար, գունդ-գունդ, գործընկեՐ, եռուզեռ, փերթ-փերթ, զին –գրքույկ, ըստ իս, դափ-դադարկ, կիլովատտ ժամ, հայ-պարթևական, մերձարևադարձային, հարյուր ութ, լույս ընծայել,  հազար հինգ հարյուր,կերած-խմած, կանգ առնել, ափհանում,  դյուրընկալ,   դեմ դիմաց, երկար-բարակ, փայտփորիկ, հարյուր չորս, ասած-չասած,  խնդումերես, հարավ-արևելք, հեռու-մոտիկ, վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ,   հարավարևելյան, չորս-հինգ, վաթսունութ,կոհակ-կոհակ, դուրս քշել, թավալգլոր, վերընթաց,թոշնել-թառամել, գող-գող, խոսք տալ:


4. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.
բառակազմ,


Խրամատ
Սիզավետ
Հեռաստան
Օրինական
Գոգնոց
Ծանծաղուտ

21
Ելուստ
Վայելուչ
Մասունք
Ձեռնոց
Փլվածք
Հավակնոտ

22
Կուսանոց
Ջարդյուն


5. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.
Ամիճ, անթացուպ, կռուփ, ակութ, գեղմ, գուղձ, ամեհի, բռնազբոսիկ, զգլխիչ, արգասավոր, ազնավուր, բագին, անդաստան, խթան, բավիղ։
6. Թարգմանիր տրված տեքստերից մեկը.






































09.18.2018


  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
ուղղագր.-կետ.
Հարավային, 
2. Սյունակներից ընտրելով մեկական արմատ և ածանց՝ կազմիր 6 վերջածանցավոր բառ։11-եր.2docx
Գովեստ, վայրի, վերջույթ, խոհուն, կայսրուհի, աճուկ
Պատմվածք, օրհնյալ, որբուկ, ծաղկուն, թափոն, ծնունդ
շքեղ, արժանի, երաշխիք , ծիծաղկոտ, ավերիչ, ազգություն 
հյուսվածք,անկյալ,  դանդաղկոտ,ցուցիչ,  քարի, հարսնացու
3. Թարգմանիր առակը։ Գտիր խրատը՝ ասելիքը։

Жалоба садовода

Современная притча

Вюридическом институте на лекции преподаватель предложил студентом разобраться с жалобой одной старушки на своего соседа по саду. Суть жалобы заключалась в том, что рядом с забором, разделяющим садовые участки, у соседа растёт яблоня. Некоторые её ветки свисают через забор на территорию старушки, которая жалуется на то, что когда созревшие яблоки падают, то прибивают тюльпаны, которые она выращивает как раз возле этого забора. 
Среди студентов началась дискуссия. Одни утверждали, что поскольку яблоня принадлежит соседу, то он отвечает за яблоки, растущие на ней, и виноват в ущербе, причинённом старушке в виде помятых тюльпанов. В этом случае сосед должен возместить ей ущерб и сделать так, чтобы яблоки с его яблони не падали больше на соседский участок. Другие считали, что если яблоки висят над территорией, принадлежащей старушке, то они уже принадлежат ей. Она может их сама срывать и сама заботиться о том, чтобы они не портили клумбу. В этом случае сосед ей ничего не должен, а она сама должна решить свою проблему.
Спор длился долго, но к единому мнению студенты так и не пришли. Тогда они обратились к преподавателю с вопросом: «Как же правильно?».
Преподаватель посмотрел внимательно на аудиторию и сказал:
— Ваша общая ошибка в том, что вы приняли первоначальную жалобу старушки, как нечто незыблемое, как факт. А в вашей работе нужно всё подвергать сомнению. Неужели вы не знаете, что яблоки созревают осенью, а тюльпаны выращивают весной?!

Իրավաբանական համալսարանում, դասախոսության ժամանակ, դասախոսն առաջարկեց ուսանողներին պարզաբանել մի կնոջ բողոքը, իր այգուն կից բնակվող հարևանի դեմ: Բողոքի իմաստը նրանում է, որ դարպասի մոտ, որը բաժանում է այգիները, հարևանի խնձորենին է աճում: Ճյուղերը դարպասից կախվում են դեպի կնոջ տարածք, ով բողոքում էր, որ, երբ հասած խնձորներն ընկնում են՝ խփում են կակաչներին, որոնք նա աճեցնում է հենց այդ դարպասի մոտ: Ուսանողների մոտ բանավեճ սկսվեց: Մի մասը պնդում էր, քանի որ խնձորենին պատկանում է հարևանին, նա պատասխանատու է դրա վրա աճող խնձորների համար և մեղավոր է կնոջը հասցված վնասի համար՝ ջարդված կակաչների տեսքով: Այս դեպքում հարևանը պետք է փոխհատուցի վնասը և այնպես անի, որ իր խնձորենու խնձորներն էլ չընկնեն հարևան տարածք: Մյուսները մտածում էին, որ, եթե խնձորները կախված են կնոջը պատկանող տարածքում, ուրեմն դրանք արդեն նրանն են: Նա ինքը կարող է քաղել դրանք և անել այնպես, որ դրանք չվնասեն ծաղկաթումբը: Այս դեպքում հարևանը նրան ոչինչ պարտք չէ և նա ինքը պետք է լուծի իր հարցը: Վեճը շատ երկար տևես, բայց նրանքն ընդհնուր հայտարարի այդպես էլ չեկան: Այդ ժամանակ նրանք հարցրին ուսուցչին, թե ո՞րն է ճիշտը:
- Ձեր ընդհանուր սխալն այն է, որ դուք ընդունում եք ծեր կնոջ նախնական բողոքը որպես անթույլատրելի բան, որպես փաստ: Իսկ ձեր աշխատանքում դուք պետք է հարցաքննել ամեն ինչ: Իսկապե?ս դուք չգիտեք, որ խնձորները հասնում են աշնանը, իսկ կակաչներն աչեցվում են գարնանը:


Источник: https://pritchi.ru/id_7865







































09.13.2018


  1. Կետադրել և լրացնել բաց թողծ տառերը։
10-րդին
2. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և բարդ բառեր կազմել։
10-երին1
3. Բառարանների միջոցով գտնել տրված բառերի բացատրությունը.
Տենդ, գավիթ, ըմպանակ, դերձան, մրուր, դրասանգ, նախճիր, եղրևանի, դիպակ, սյուք, երիվար, շամբ, անապական, անբարբառ, անդուլ, անհողդողդ, անխառն, դժնի, անգո, անըստգյուտ, անագորույն, անտերունչ, առինքնել, աղճատել, թովել։
4. Փակագծերում տրված բառերը, անհրաժեշտ փոփոխություններ անելով, տեղադրիր բաց թողած տեղերում։




5. Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի.
9-եր
1. Սուրենը ինձ ասաց, որ չի առարկում, և այս մասին հայտնեմ եղբորս:
2. Նա ասաց, որ կմնա տանը մինչև իր հայրը աշխատանքից կգա:
3.Սմբատը հարցրեց հյուրին, թե ե՞րբ է վերադարձրել, և ի՞նչ պիտի անեն իրենք հյուրին օգնելու համար 
4. Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ քո վրա փորձեն ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի:
5. Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն ավարտել ես և հիմա պետք է իրեն օգնես:
6. Դու տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը և հեռանի այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել:
7. Տանտերը Սուրենին ասաց, որ այսօրվա իրենց վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են և դրանք զարմացնում են նրան ու իր հյուրերին:
6. Թարգմանիր տեքստը հայերեն։ Փորձիր բացատրել խրատը։

Два дровосека

Современная притча

Два дровосека как-то поспорили, кто из них нарубит больше леса с утра и до четырёх часов пополудни.
С утра мужчины разошлись по своим позициям. Поначалу они работали в одном темпе. Но через час один из них услышал, как второй перестал рубить дерево. Поняв, что это его шанс, первый лесоруб удвоил свои усилия.
Прошло десять минут, и он услышал, что второй дровосек снова принялся за работу. И снова они работали почти синхронно, как вдруг первый лесоруб опять услышал, как его противник снова остановился. Вновь дровосек обрадовано принялся за работу, уже ощущая запах победы.
И так продолжалось целый день. Каждый час один из лесорубов останавливался на десять минут, а второй продолжал работу. Когда время истекло, тот, что работал не переставая, был совершенно уверен — приз у него в кармане.
Каково же было его удивление, когда он узнал, что ошибся.
— Как это получилось? — спросил он своего напарника. — Каждый час я слышал, как ты на десять минут прекращаешь работу. Как ты умудрился нарубить больше дерева, чем я? Это невозможно!
— На самом деле всё очень просто, — прямо ответил тот. — Каждый час я останавливался на десять минут. И в то время, как ты продолжал рубить лес, я точил свой топор.
Источник: https://pritchi.ru/id_2372






































09.11.2018


  1. Լրացրու բաց թղած տառերը և կետադրիր տեքստը.
    10-երի ուղղագր.
  2. Տրված զույգ բառերից ընտրիր մեկական արմատ և նոր բարդ բառ կազմիր.

10-երի ուղղագր.1
Երկրապահ, Ժամավոր, քառաձայն, դյուրություն, տարրական, այլախոհ, բարձրագահ, հիմնական, հաղթարշավ, արշավական, մեծապատիվ, մեծարժան, ինքնարժան, սրբապատկեր, արևածաղիկ, 
3.Տրված են հունգարերեն գոյականներ և դրանց բոլորի հայերեն թարգմանությունները՝  անկանոն հերթականությամբ.
ա) հունգարերեն բառերի դիմաց գրիր դրանց հայերենները։
բ) բացատրիր լուծման տրամաբանությունը։
nyírfakörtealmákkörtefanyírfák, alma, almafa 
կեչիտանձխնձորենիխնձորկեչիներխնձորներտանձենի։ 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...