Օրվա լրաքաղեր

Նիկոլ Փաշինյանի Նորագավիթի ավտոմաքսատուն այցի հետևանքները։

Ապրիլի 9ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Այցի ժամանակ կեղտոտված և պատի տակ դրված դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր աշխատատակիցներից մեկին ազատման դիմում գրել։ Ապրիլի 10ին Նիկոլ Փաշինյանը զրուցեց լրագրողների հետ և այն հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ կեղտոտված դրոշի պատճառով ՊԵԿ աշխատակիցը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, նա պատասխանեց՝ Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Լրագրողի մյուս հարցին, թե  իրավական առումով արդյոք դա ընդունելի է, վարչապետը արձագանքեց․ «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։


Սպանվել է հայտնի «Հունաստանի Կարենը»



Ջրվեժում Փետրվարի 24ին սպանվել է 29ամյա Կարեն Խնուսյանը։ Նա նաև հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։ 
News.am-ի տեղեկություններով Կարենը հետախուզվում էր ինտերպոլի կողմից։ Նա 2015թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարարանի կողմից դատապարվել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝  անձի առևանգման,  ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու, սպանության համար։ Մեկ տարի անց նրան տրամադրում են 6 օրով արձակուրդ, բայց նա գնում է և այլևս չի վերադառնում քրեակատարողական հիմնարկ։ Դրանից հետո Կարենին հաջողվել է վերադառնալ Հայաստան։ Հայաստանում նրան երկու անգամ բերման են ենթարկել, վերջին անգամ բերման է ենթարկվել Երևանում՝ 2017թ. մարտի 10 –ին ՀՀ ՔՕ 327–րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով։ Կարեն Խնուսյանը հաշվառված է եղել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, բայց երկար տարիներ գյուղում չի բնակվել։ Ավելի վաղ News.am-ը տեղեկացավ, որ 2019թ. փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին,  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում։ 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...