Wednesday, October 9, 2019

Ժողովրդագրական հիմնախնդիրները

ժողովրդագրական հիմնախնդիր ասելով հասկանում եմ բնակչության մեծ աճ կամ հակառակը արագ նվազում, խնդիր է երբ մահացությունը մեծ է ծնելիությունից: ժողովրդագրական հիմնախնդիր կարող է լինել, երբ երկրի մի հատվածում ավելի մեծ է ծնելիությունը, քան մյուս հատվածներում, երբ ժողովուրդը սկսում է շատ արտագաղթել և հետևաբար բնակչության թիվը նվազում է: Թույլ զարգացած երկրներում բարձր է ծնելիությունը քան զարգացած երկրներում: Այս թվերը փաստում են դրա մասին՝ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ իսկ զարգացող երկրներում նույն ժամանակահատվածում սպասվում է բնակչության 2 միլիարդ աճ, որով բնակչության թիվը կկազմի 6,6 միլիարդ մարդ: Իմ կարծիքով Հայաստանում կա երկու մեծ ու կարևոր խնդիրներ, դրանցից մեկը մարզերի քաղաքներից ու գյուղերից Երևան տեղափոխվելն է: Մեր օրերում շատ են քաղաք տեղափոխվողները: Նրանցից ոչ մեկը չի մտածում, որ կարող է մնալ և զարգացնել գյուղի կյանքը, գյուղը սարքել զբոսաշրջիկների համար հետաքրքիր ու հարմար, մի խոսքով զարգացնել գյուղը, այլ հակառակը գյուղերից ու քաղաքներից բոլորը գալիս են մայրաքաղաք ու ծնվում է մի նոր խնդիր, չունեն տուն, աշխատանք,  նաև քաղաքում շատանում են մեքնաները: Մյուս խնդիրը սեռերի միջև խնդիրն է: Դեռ հնուց մեր պապերը, տատերը սովորել են, որ տղա երեխան ավելի լավ է, քան աղջիկը, աղջիկ երեխաների դեպքում նրանք արդեն գիտեին, որ նրան մեծացնում են, ամուսնացնելու ու երեխա ունենալու համար: Ի դեպ, գյուղերում բնակիչների չկրթված լինելու պատճառով աճում է բնակչության թիվը, յուրաքանչյուր ընտանիքում ծնվում է 5ից ավել երեխաներ, այդպիսով ընտանիքը նաև ունենում է երեխաներին կրթությամբ ապահովելու խնդիր: Ամբողջ Հայաստանում շատացել են հղիության ընդհատումները միայն նրա համար. որ երեխան աղջիկ էր ծնվելու: Սա, իմ կարծիքով, ամենամեծ ու գլխավոր խնդիրներից է: Լուծումը կրթության մեջ է: Երեխայի մեջ փոքրուց պետք է սերմանել հավասարություն սեռերի միջև:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...