Tuesday, May 23, 2017

Ուսումնասիրում ենք 5-րդ դասարանցիների բլոգները

Ընկերներով ուսումնասիրում ենք 5-րդ դասարանի սովորողների բլոգները: Կփորձեմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը տվյալ բլոգի մասին:

Առաջին բլոգը, որ ուսումնասիրեցի դա Միլենա Հարությունյանի բլոգներ:

Միլենա Հարությունյան

Բլոգ մտնելիս առաջինը  տեսնում ես պատին գրված <<Իմ կախարդական մոլորակը>> այդ միտքը ինձ շատ դուր եկավ: Բլոգը թարմացվում է ամեն օր կամ երկու օրը մեկ, երևում է Միլենան աշխատասեր է: Բլոգում կան նաև ընկերների և դասավանդողների բլոգները: Բլոգում կան բաժիններ, ինձ թվում է, Միլենան սիրում է կինո-ֆոտո, լրագրություն, որովհետև նա շատ նյութեր է տեղադրում այդ թեմաներով: Նրանք, կարծում եմ նրանք, որովհետև ընկերներով արված գործ է, ունեն տունտունիկ TV, որը առաջին թողարկումը եղել է Հունվարի 24-ին և չի շարունակվել: Կարծում եմ Միլենը լավ կամ գոնե միջին չափով տիրապետում է մեդահմտություններին:

Հրաչյա Կարապետյան

Առաջինը իր անուն ազգանունն է, դպրոցը, բայց բլոգի դիզայնի գույները խանգարում են տեսնել դրանք: Բլոգը թարմացվում է հինգ, երկու օրը մեկ: Բլոգում կան բաժիններ, ընկերներից մի քանիսի բլոգները, օրացույց:  Չկա արխիվ: Հրաչյան ճամբարներին լավ աշխատում է: Մասնակցում է առցանց ուսուցմանը: Կցանկանայի, որ իր մտքերը շատ գրեր: Պատրաստել է մաթեմատիկայի ֆլեշմոբ, հետաքրքիր խնդիրներով (ես էլ փորձեցի լուծել):  Այս տարի շատ լավ աշխատել է: Նա քչից-շատից տիրապետում է մեդիահմտություններին:


Էդիկ Հարությունյան

Բլոգը դիզայնը շատ գեղեցիկ է: Սկզբում գրված է իր անուն ազգանունը, դպրոցը: Կան ընկերներից մի քանիսի բլոգները: Չկան դասավանդողների բլոգները: Կա օրացույց, բաժիններ: Բլոգը վերջին անգամ թարմացվել է Մայիսի 14-ին: Դրանից առաջ բլոգը թարմացվում էր 2-3 օրը մեկ: Սիրում է շախմատ խաղալ: Չկա արխիվ: Նյութը բաժնի վերնագրի հետ չի համապատասխանում: Պատրաստած հոլովակներ, տեսանյութեր չկան: Ինձ թվում է այդքան էլ լավ չի տիրապետում մեդիահմտություններին:

Սաթինե Տեր-Պետրոսյան

Բլոգը դիազյնը գեղեցիկ է, բայց այդ դեպքում պետք է անուն ազգանունը և դպրոցը գրվեր ուրիշ գույնով, որովհետև չի երևում:  Բաժիններ համարյա չկան, չկա արծիվ, ընկերների-դասավանդողների բլոգներ, օրացույց: Բլոգը թարմացվում է 2-4 օրը մեկ, կամ օրը մի քնաի անգամ: Շատ հավանեցի Սաթինեի <<Ես համակարգիչ եմ>>  ստեղծագործությունը, շատ հավես էր պատմում ու շատ եմ ուզում, որ դուք էլ կարդաք ու փորձեք գրել, ինչ որ դեպք պատմեք ձեզ պատկերացնելով ինչ որ մի բան: Բլոգը այդքան էլ լավ վիճակում չէ:

Աստղիկ Խաչատրյան

Չկա դպրոցի անունը, ընկերների-դասավանդողների բլոգները, արխիվ, օրացույց: Բլոգը թարմացվում է 2-3 օրը մեկ: Ինձ թվում է Աստղիկը հայոց լեզու շատ է սիրում: Բլոգը թերի է: Մեդիահմտություններին տիրապետում է, կուզեի, որ տեսանյութեր կամ հոլովակներ շատ պատրաստ են:

Ռաֆայել Հովհաննիսյան


Բլոգի դիզայնը ընտիր է, բոլոր գույները գեղեցիկ են իրար հետ: Գրված է դպրոցի անունը: Կա արծիվ, օրացույց, բաժիններ: Բլոգը  ուշ-ուշ է թարմացվում: Չկա ընկերների-դասավանդողների բլոգները: Կցանկանայի իմանալ նրանց մտքերը, Ռաֆայելը քիչ է գրում, քիչ է խոսում իր մտքերի մասին: Մեդիահմտություններին տիրապետում է լավ:


Մարիաննա Մանուկյան 

Բլոգը գեղեցիկ է: Առաջին կադրում իր անուն ազգանունն ու դպրոցն է: Բլոգը ունի արխիվ, օրացույց, բաժիններ: Բլոգը թարմացվում է ամեն օր, կամ 2 օրը մեկ: Չկա ընկերների-դասավանդողների բլոգները: Մարիաննան անկեղծացել է և  <<ԻՆՉՈՎ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՆՄԱՆ>> հարցին պատասխանել է.
- Իմ կարծիքով  բոլոր մարդիկ էլ խաղաղություն են սիրում:
  Մարիաննան ամռանը, օտար լեզուներից վարժություններ է անում: Շարադրություններ չկան: Տիրապետում է մեդիահմտություններին:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...