Tuesday, February 28, 2017

Փոխադրություն

1. Փոխադրել հատվածը.
Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: 2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ
զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: 3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի
քարինքս այսոքիկ հաց լինիցին: 4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ
ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ: 5 Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ
կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, 6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի
վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛
երբէք հարցես զքարի զոտն քո: 7 Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո: 8
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս
աշխարհի, եւ զփառս նոցա, 9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ: 10
Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա
միայն պաշտեսցես: 11 Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:

Փոխադրություն
Հոգին Հիսուսին տարավ անապատ, որ փորձությունների ենթարկվեր սատանայի կողմից: Եվ պահվելով քառասուն օր ու գիշեր այնտեղ` սովածացավ:  Եվ մոտենալով սատանան ասաց. Եթե Աստծո որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան: Նա պատասխանեց և ասաց. Գրված է, որ մարդ չի ապրում մենակ հացով, այլ այն խոսքերով, որ դուրս է գալիս աստծո բերանից: Այն ժամանակ սատանան վերցրեց և տարավ նրան սուրբ քաղաք և կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա: Ասաց նա. եթե Աստծո որդին ես գցիր քեզ այստեղից, գրված է, որ թե իր հրեշտակներին պատվիրված է, որ ձեռքերի վրա բարձրացնեն քեզ, որ երբեք ոտքդ քարին չդիպչի: Դարձյալ հիսուսն ասաց.  Գրված է, որ չպետք է փորձես քո Աստծուն:  Դարձյալ սատանան տարավ նրան լեռան մի բարձր գագաթ և ցույց տվեց ամբողջ աշխարհի թագավորությունը և փառքը: Եվ ասաց.  այս ամենը քեզ կտամ եթե ինձ երկրպագես: եվ այդ ժամանակ հիսուսն ասաց. արի իմ հետևից, գրված է, որ միայն քո Աստծուն պետք է պաշտես և երկրպագես: Սատանան թողեց նրան և հրեշտակները մոտենալեվ նրան  երկրպագեցին: 

1 comment:

  1. Thanks for sharing, nice post! Post really provice useful information!

    Giaonhan247 chuyên dịch vụ order hàng mỹ với các sản phẩm vòng tay pandora hay sản phẩm nước hoa pháp từ dịch vụ mua hàng ebay ship về VN uy tín, giá rẻ.

    ReplyDelete

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...