Wednesday, August 31, 2016

Ամառվա սկիզբն ու ընթացքը

Տաք, հետաքրքիր, ամենալավ մարդկանց հետ, ամենահավես  օրերը սկսեցին հուլիսից, երբ առաջին անգամ շարժվեցի քաղաքից դուրս՝ դեպի Ստեփանավան: Քաղաք հասնելուն պես ժպիտն ու ուրախությունը պատել էր ինձ, ընկել էի մտքերի մեջ, մտածում էի օրերիս մասին, թե ինչ անեմ ամեն մի օրը: Առաջին օրերին փորձում էի ընկերներիս կարոտն առնել: «Սևանի ափին» գիրքը, որը տատիկիս տանն էր, ես ամեն տարի ուզում էի կարդալ, ահա այս տարի ես կարդացի ու պատկերացրեք այնքան հետաքրքիր էր, որ օրվա մեծ մասը ես Կամոյի, Հասմիկի, Գևորգի հետ էի (գրքի հերոսներն են): Հա, մեկ էլ ես կարծում եմ, որ նման եմ Գևորգին, որովհետև նա շատ է սիրում ուտել: Այնքան շատ էի կարոտել քաղաքը, որ ամեն օր դուրսն էի, նույն ճանապարհով մի քանի անգամ քայլում էի ու չէի հոգնում, ընկերների ու բարեկամների հետ հանդիպելով էր անցնում ամառը: Երևանի ու Ստեփանավանի հեռավորությունը այդքան էլ շատ չէ, բայց այնտեղ այնքան էլ շոգ չէր: Բայց այն օրերին, որոնք շատ տաք էին, վերցնում էինք շշերը ջրով լի, և այդ օրը մեզ համար դառնում էր  Վարդավառ: Բացի Ստեփանավանից՝ ճամփորդել եմ Գորիսո՜վ, Հրազդանո՜վ: Գորիս հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել, բայց սարերին, անտառներին, քարերին, ժայռերին, գեղեցկությանը հետևելով քեզ թվում է, թե մի քանի վայրկյանում հասար: Իրոք, Գորիս տանող ճանապարհը շատ սիրուն է.   բարձր քարերը կարծես ընկնում են, դա ուրիշ գեղեցկություն է: Օրագրումս կարող եմ նշել, որ 2016 թվականի ամռանը ես նստել եմ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ)  320 մետր բարձրության վրաորը տանում էր դեպի Տաթևի վանք: Տաթևի վանքում առաջին անգամ էի. ամեն ինչ շատ գեղեցիկ էր, հետաքրքիր, իսկ բարձրությունը՝ վախենալու: Գորիսում երկար թափառելուց հետո պետք էր վերադառնալ Երևան, պատրաստվել դպրոցին ու դասերին: Իմ ամառը սա էր, իսկ  վաղը, երբ կմտնեմ դպրոց, կտեսնեմ դասարաններն ու ընկերներիս, այդ ժամանակ արդեն կհասկանամ, որ իմ ամառը մնաց հետևում: 

No comments:

Post a Comment