Thursday, February 5, 2015

Գրաբար

Դասարանում 23.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
 - Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.

 - Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Նյութս` այստեղ


Դասարանում (06.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարանններ) 
Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Արծիվը գնում էր երկնքում և նրան խփեցին նետով: ԵՎ նա զարմացավ,  թէ ո՞վ այս արեց: Նայեց և տեսավ նետը՝ իր փետուրը և ասում է.
- Վայ, ինձնից է իմ սպանվելու պատճառը: 

Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր-իր փետուրը
պատճառ սպանման իմոյ-Իր սպանվելու պատճառը
Առակն աշխարհաբար դարձրու:
Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:
Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).
Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )
Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):
Առակի հիման վրա տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:

Wednesday, February 4, 2015

Ընտրությամբ գործունեություն երկրորդ կիսամյակ 6-րդ դասարան

Ռադիո Բան

Կարիե-Ողջույն, եթերում  Ռադիո բանն է։
Եվա-Մայիսի 11-18-ը կրթահամալիրում իրականացվում էր  <<Ես կարողանում եմ >> ստուգատեսը։
Անգելինա- Տեսնենք թե ինչ կարողություններ են ձեռք բերել դիզայն-մոդելավորման ընտրությամբ գործունեության  խմբի սովոողները այս կիսամյակում։

Անի- Բարև ձեզ, կներկայանաք
Աննա-
Միլենա-
Եվա
Կարինե
Տաթև-
Անի-
Նարե-

Ձեզ հետ էին դիզայն-մոդելավորման խմբի սովորողները։ Ցտեսություն



Ես կարողանում եմ` Երկրորդ Կիսամյակ` 2015

Ողջույն, Ես կարողանում եմ ձևել և կարել: Արդեն ինձ համար կարել եմ 3 գեղեցիկ հագուստներ՝ կիսաշրջազգեստ և երկու գեղեցիկ զգեստ: Հուսով եմ՝ ինձ համար կպատրաստեմ շորտիկ և տաբատ: Ինձ շատ հետաքրքրեց տաբատ պատրաստելու ձևը: Ես կարողանում եմ կարել:

Իմ պատրաստած հագուստները

Հիմա ես ադրդեն գնում եմ Դիզայն-մոդելավորման, այնտեղ ես ինձ համար պատրաստում եմ գեղեցիկ հագուստներ: Արդեն ինձ համար պատրաստել եմ կիսաշրջազգեստ և գեղեցիկ մի զգեստ: Հիմա պատրաստվում է մի ուրիշ զգեստ: Շատ հավանեցի այս խումբը: Ահա ձեզ նկարներ, որոնք ցույց են տալիս այն ամենը ինչ ես արել եմ: Բարի դիտում, նորից կհանդիպենք:









Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հավաքածու

Տես՝ այստեղ

Friday, January 30, 2015

Ձմեռային Ճամբարի վերջին օրը

Ճիշտ է, ճամբարային վերջին օրն էր, բայց այսօր շատ ուրախ անցավ: Երեկ՝ մենք գիտեինք, որ վաղը՝ այսինքն այսօր  մեդիաուրբաթին մենք պետք է մասնակցենք: Մենք շատ գեղեցիկ համար էինք պատրաստել, այդ համարը պատրաստել էինք ընկեր Ռուզանի հետ: Մենք շատ շատ էինք: Մեր համարը մարզական էր: Մի քանի երեխաներով շրջան էինք կազմում և օղակ պտտացնում, իսկ մեր դիմացը գեղեցիկ հագուստներով մարզվում էին փոքրիկ երեխաներ: Շատ հետաքրքիր էր:

Thursday, January 29, 2015

Ձմեռային Ճամբարի երկրերդ շաբաթվա, երրորդ օրը

Այսօր նույնպես շատ հետաքրքիր օր ենք ունեցել: Մենք 6-րդ դասարանցիներով գնացել էինք մարզական ստուգատեսին դիտելու և մասնակցելու: Այնտեղ մարզվում էին Նոր դպրոցի և Դպրոց պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիները: Իսկ հետո իմացանք, որ մեր դպրոցին հյուր են եկել Հրազդան քաղաքից շատ-շատ երեխաներ, նրանք Հրազդանի 11-րդ դպրոցից էին: Մենք ծանոթացանք և գնացինք առավոտյան պարապմունքին մասնակցելու: Պարեցինք, երգեցինք և սովորեցրեցինք մեր պարերն ու երգերը մեզ հյուր եկած երեխաներին:

Tuesday, January 27, 2015

Ձմեռային Ճամբարի երկրորդ շաբաթվա երկրորդ անսպասելի օրը

Այսօր շատ-շատ ամենաշատ հետաքրքիր օրն էր, այսօր մեզ հյուր էր եկել մեր դասարանի Սամվել Բալախչյանի հայրիկը՝ Էդուարդ Բալախչյանը: Նա մեզ հետ շատ երկար զրուցեց և կարևոր բաներ պատմեց, սովորեցրեց և մենք այդ ամենը քննարկեցինք: Նա մեզ հետ խոսեց, թե՞ ինչու մենք չենք կարողանում ազատվել համակարգչից: Դա մենք հասկացանք և վերլուծեցինք այդ ամենը մեր մեջ: Խոսեցինք ազատության մասին. Նա մեզ բացատրեց, թե՞ ինչ է ազատությունը:  Մենք  խոսեցինք, թե՞ ինչպես հաջողության  հասնել, նաև խոսեցինք, նպատակի և ցանկության տարբերությունների մասին:
Զրույցը կարելի է համարել ստացված: 





Monday, January 26, 2015

Ձմեռային Ճամբարի երկրորդ շաբաթվա առաջին օրը

Այսօր՝ ճամբարային երկրորդ շաբաթվա, առաջին օրն էր: Առավոտյան իմացանք, որ վաղը պետք է գնանք Էջմիածին քաղաք, բայց մենք ոչինչ չգիտեինք Էջմիածնի մասին. դե իհարկե մտանք համացանց և արագ գտանք Էջմիածնի մասին տեղեկություններ: Պատրաստեցինք պրեզենտացեաներ և սկսեցինք կարդալ, սովորել: Հետո գնացինք պատմության դասարան, հետո աթեմատիկայի, իսկ հետո ժամանակն էր արդեն գնալու առավոտյան պարապմունքին: Հետո գնացինք հաց ուտելու, իսկ հետո գնացինք մարմնամարզության: Այսօր շատ հետաքրքիր անցավ մարմնամարզության ժամանակ, մենք բատուտ թռանք, օղակ պտտացրինք և իհարկե մարզվեցինք: Կհանդիպենք վաղը:
 Սիրով՝ Եվայից  

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...