Էկոլոգիա

Առցանց ուսուցում Մարտ-Ապրիլ



Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում


Կառավարության ծրագրի զբոսաշրջության ոլորտն եմ ուսումնասիրում ու փորձում եմ իմ օգնությունը ցույց տալ: «Ինչը» կա ծրագրում, «ինչպեսը» կարծում եմ մենք պետք է ասենք, կամ հարց տանք, որ ծրագիրը դառնա կենդանի ու իրագործելի: Սկսեմ բոլոր կետերով անցնել հերթականությամբ:



  • Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով,  համապատասխան փողոցային և  զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Իմ կարծիքով դա ավելորդ ծախս է: Ինչպես պետք է իմանանք, թե որ լեզվով լինեն ուղեցույցները: Իհարկե, բոլորը կասեն անգլերեն և ռուսերեն, բայց դա ինձ համար ճիշտ չէ, քանի որ ոչ բոլորն են տիարպետում այդ երկու լեզուներից գոնե մեկին և նրանք պարտավոր էլ չեն: Արդեն 21-րդ դարն է և  փոխարեն փողոցը լցնել բազմաթիվ ուղեցույցներով ու նշաններով, կարելի է օգտվել հատուկ ծրագրերից, որոնք ցույց են տալիս քո նախընտրած վայրի հասցեն և ճանապարհը: Կհարցնեք՝ իսկ ինչ անել նրանց համար, ովքեր չունեն սմարթֆոններ, հավատացեք այդպիսիք գրեթե չկան:

  • Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝  էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմտուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։



Զբոսաշրջիկներին գրավում են տարբեր բաներ, մեկին գրավում է պատմական թանգարաներն ու հուշարձանները, մյուսին զվարճալի վայրերը, մյուսին  բնությունն ու հանգիստը: Եթե ուզում ենք զբոսաշրջության ոլորտը բարձր լինի մեր երկրում, իմ կարծիքով թվարկածներս պետք է համապատասխանեն իրականությանը, այսինքն զբոսաշրջիկների և ոչ միայն նրանց, նաև հայերի համար պետք է ստեղծվեն հանգստի գոտիներ կամ զվարճալի վայրեր:  Զվարճալի վայրերում կարող են լինել խաղեր, որոնցով զբոսաշրջիկները շատ բաներ կսովորեն Հայաստանի, կամ այն երկրի մասին որտեղ որ այցելել են: Էթնոտուրիզմը լայն զարգացում ունի հարևան Վրաստանում: Մենք հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք ու բոլոր պայմաններն ունենք այն զարգացնելու համար, համոզված եմ, որ Ազգագրության թանգարանը այս ուղղությամբ շատ անելիք ունի: Եվ առհասարակ, բոլոր թանգարանները վաղուց հնացած են, պատերի մեջ խեղդված, պետք է նրանք դառնան էթնոտուրիզմի զարգացման նախաձեռնողները:



  • Պետք է աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը:
Եթե ուզում ենք, որ համայնքներում զարգանա զբոսաշրջությունը և միաժամանակ տեղական ավանդույթները վարականգնվեն և տարածվեն, իմ կարծիքով հյուրանոցների կամ հյուրատների փոխարեն կարող են համայնքի ընտանիքները հյուրընկալել զբոսաշրջիկներին: Դա կարող է իրականացվել այսպես. հյուրընկալողներին հատկացվի ինչ-որ չափի գումար և նրանք զբոսաշրջիկների հետ ժամանակ անցկանցնեն, պատրաստեն տեղական ավանադական ուտելիքներ և տարածեն մեր ավանդույթները: Այդպես զբոսաշրջիկները ավելի մոտիկից և գործնականորեն են ծանոթանում մեր ավանդույթներին: Հյուրանոցում կամ հյուրատներում նրանք ուղղակի գիշերում են,  իսկ համայնքի տներից մեկում ապրելը զբոսաշրջիկների վրա մեծ տպավորություն կթողի: 



Եթե չլիներ ջուրը


Ջուրը մեր կյանքում ամենակարևորներից է: Մարդուն գոյատևելու համար հարկավոր է ուտելիք, ջուր, հագուստ և տուն: Կան երկրներ որոնք ունեն ջրի պակաս և կան երկրներ որտեղ ջուրը առատ է: Շատ քիչ երկրներում է, որ կարող ես ծորակը բացել և խմել մաքուր ջուր: Երկրներում՝ ջրի առատության և պակասության  խնդիրը մեծ է: Պետք է այնպես անել, որ լինի հավասարաչափ: Իմ կարծիքով, ջրի չլինելու դեպքում առաջնային խնդիրներից կլինի բնությունը, քանի որ բնությունը առանց ջրի անգամ պատկերացնել հնարավոր չէ:





Սոց․ հարցում «Հանքարդյունաբերություն»


Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ողջ տնտեսության զարգացման գործում:Հանքարդյունաբերությունը ունի շատ խնդիրներ: Առաջնային ռիսկերի թվին են դասվում հրդեհները ցիանիդի պահեստներում, տեխնիկական կառույցների վթարները, այդ թվում՝ մարդու մասնակցությամբ, թունավոր լուծույթների արտահոսքերը, բնական աղետները, որոնց հետևանքները կարող են շատ ծանր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ցիանիդ, որի 6%-ն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, իսկ մնացած մասը՝ արդյունաբերության տարբեր ոլորտներում և այդ դրա պատճառով  առաջանում են շատ ու շատ հիվանդություններ: Ցիանիդը ռեակցիայի մեջ է մտնում ոչ միայն ոսկու, այլ նաև հանքաքարի մեջ պարունակվող ու ազատված բազմաթիվ այլ նյութերի, տարրերի և ծանր մետաղների հետ, ինչի արդյունքում առաջանում են նիտրատներ ու այլ քիմիական միացություններ: Ամուլսարի դեպքում հանքաքարի մեջ պարունակվում են բազմաթիվ թանկագին և ծանր մետաղներ՝ կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, և այլն, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, թելուր, բերիլիում, կադմիում, որոնք մնալով կորզաթափոնների մեջ՝ հետագայում կաղտոտեն, կվտանգեն ինչպես շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը, այնպես էլ էկոհամակարգերը: Հայաստանի ամենամեծ հանքավայրը, պղնձա-մոլիբդենային բաց հանքափորն է Հայաստանի հարավում, Քաջարանի մոտ, որ շահագործում է Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային գործարանը:  

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...