Էկոլոգիա

Ռեկրեացիոն ռեսուրսներ

  1. Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները
    ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի և  զբոսաշրջության համար հատկացված վայրեր են: Լինում են երկու տեսակ մարդածին և բնածին: Մարդածին են մարդկանց կողմից ստեղծված շինությունները, հանգստի գոտիները,պատմամշակույթային կոթողները: Բնածին են օրինակ գետափնյա կամ ծովափնյա վայրերը: 
  2. Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:
    Ըստ իս, Հայաստանը ավելի շատ հարուստ է մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներով, ՀՀում ամեն մարզ ունի իր յուրահատուկ ու հայտնի անտառները, ջրվեժները կամ ինչ-որ հետաքրքիր կամուրջներ: Այս ռեսուրսները շատ կարևոր են: Հայաստանը մեծ աճ կունենա տուրիզմի հարցում, երկիրը շատերի համար կդառնա ճանաչելի: ՀՀում բնակչության մեծ մասը չի գնահատում այն ռեսուրսները որոնք ունենք, միայն բողոքում են, իսկ ինչ ունենք՝ չեն պահում, այլ հակառակը կարող են հանգիստ աղտոտել ու այդպես թողնել:  
  3. Ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:
    Հայաստանի տուրիստական վայրերից շատերը բացահայտել եմ կրթահամալիրի հետ ճամփորդելիս: Տավուշը շատ եմ սիրել, մշակույթ ու կոլորիտ կար, գյուղերը՝ լրիվ հայկական: Ջերմուկն էլ է հայտնի տուրիստական վայրերից, ես Ջերմուկը ասոցացնում եմ սպիտակ գույնի հետ, սարերի մեջ, սիրու՜ն: Զբոսաշրջիկներն էլ են նախընտրում Ջերմուկը, այն հայտնի է իր մեծ ջրվեժով, տարվա բոլոր եղանակներին հոյւերերը շատ են: Լոռվա մարզն ինձ համար թերևս ամենասիրելին ու հոգեհարազատն է, մեզ բոլորիս հայտնի Դենդրոպարկը: Ես էլ  շատերի նման այնտեղ անց եմ կացնում փոշոտման սեզոնը: Գյումրիի մասին խոսելը ավելորդ է: Մեր հայրաքաղաքն է, հայտնի իր հին եկեղեցիներով, փողոցներով, որտեղ նկարահանվել են մեր մանկության սիրելի ֆիլմերը: 
  4. Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:
  5. Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:
  6. Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:
  7. Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ:
    Կրթահամալիրում բոլորս կարևորում ենք ճամփորդությամբ ուսուցումը: Ճանապարհ ենք ընկնում, գնում ենք, փնտրում, գտնում, ուսումնասիրում ենք անհայտ վայրերը, դարձնում հայտնի, գրում, պատմում, նյութեր ու ֆիլմեր ստեղծում դրանց մասին: Ինքներս մեր երկրում դառնում ենք տուրիստ ու սկսում եք ամեն մի պատի ու հողի մասին տեղեկություն իմանալ: Մենք ապրում ենք 21րդ դարում, որտեղ մեդիան ամենակարևոր դերերից է մարդու կյանքում: Զբոսաշրջիկները համացանցով են ընտրում իրենց հաջորդ կանգառները: Մենք էլ մեր ճամփորդության նյութերով  փորձում ենք օգնել նրանց, ինչու ոչ նաև հենց Հայաստանցիներին, քանի որ մեզնից շատերն էլ չեն ճանաչում մեր քաղաքներն ու աննկարագրելի սիրուն գյուղերը:

Ժողովրդագրական հիմնախնդիրները
  • Ի՞նչ եք հասկանում ժողովրդագրական հիմնախնդիր ասելով
    ժողովրդագրական հիմնախնդիր ասելով հասկանում եմ բնակչության մեծ աճ կամ հակառակը արագ նվազում, խնդիր է երբ մահացությունը մեծ է ծնելիությունից: ժողովրդագրական հիմնախնդիր կարող է լինել, երբ երկրի մի հատվածում ավելի մեծ է ծնելիությունը, քան մյուս հատվածներում, երբ ժողովուրդը սկսում է շատ արտագաղթել և հետևաբար բնակչության թիվը նվազում է:
  • Ինչպե՞ս է արտացոլվում զարգացած և թույլ զարգացած երկրներում
    Թույլ զարգացած երկրներում բարձր է ծնելիությունը քան զարգացած երկրներում: Այս թվերը փաստում են դրա մասին՝ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ իսկ զարգացող երկրներում նույն ժամանակահատվածում սպասվում է բնակչության 2 միլիարդ աճ, որով բնակչության թիվը կկազմի 6,6 միլիարդ մարդ:
  • Ինչպիսի՞ ժողովրդագրական խնդիրներ եք տեսնում Հայաստանում, բերեք օրինակներ նաև շրջապատից
    Իմ կարծիքով Հայաստանում կա երկու մեծ ու կարևոր խնդիրներ, դրանցից մեկը մարզերի քաղաքներից ու գյուղերից Երևան տեղափոխվելն է: Մեր օրերում շատ են քաղաք տեղափոխվողները: Նրանցից ոչ մեկը չի մտածում, որ կարող է մնալ և զարգացնել գյուղի կյանքը, գյուղը սարքել զբոսաշրջիկների համար հետաքրքիր ու հարմար, մի խոսքով զարգացնել գյուղը, այլ հակառակը գյուղերից ու քաղաքներից բոլորը գալիս են մայրաքաղաք ու ծնվում է մի նոր խնդիր, չունեն տուն, աշխատանք,  նաև քաղաքում շատանում են մեքնաները: Մյուս խնդիրը սեռերի միջև խնդիրն է: Դեռ հնուց մեր պապերը, տատերը սովորել են, որ տղա երեխան ավելի լավ է, քան աղջիկը, աղջիկ երեխաների դեպքում նրանք արդեն գիտեին, որ նրան մեծացնում են, ամուսնացնելու ու երեխա ունենալու համար: Ի դեպ, գյուղերում բնակիչների չկրթված լինելու պատճառով աճում է բնակչության թիվը, յուրաքանչյուր ընտանիքում ծնվում է 5ից ավել երեխաներ, այդպիսով ընտանիքը նաև ունենում է երեխաներին կրթությամբ ապահովելու խնդիր: Ամբողջ Հայաստանում շատացել են հղիության ընդհատումները միայն նրա համար. որ երեխան աղջիկ էր ծնվելու: Սա, իմ կարծիքով, ամենամեծ ու գլխավոր խնդիրներից է: Լուծումը կրթության մեջ է: Երեխայի մեջ փոքրուց պետք է սերմանել հավասարություն սեռերի միջև:
  • Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ինչ քայլեր,միջոցառումներ են արվել
Նշված կետերի շուրջ անել ուսումնասիրություններ,թարգմանություններ, բերել կոնկրետ երկրների վիճակագրական տվյալներ:
Դիտեք հոլովակները, որոնք կօգնեն խնդիրներին ավելի լավ ծանոթանալ՝

Աշխատանքի վերջում նշել աղբյուրները:

Կատարել հետազոտական վերլուծական  աշխատանք `
  1. որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները/ թվարկել ու համառոտ նկարագրել/
    Համամոլորակային են կոչվում այն խնդիրները, որոնք առկա են ամբողջ մոլորակի վրա և սպառնում են մարդկության ներկային և ապագային: Անենահայտնի էկոլոգիական համամոլարակային խնդիրը աղտոտումն է՝ ջրի և և շրջակա միջավայրի: Աղտոտման խնդիրը, ըստ իս, ոչ թե բնածին է՝ առաջանում է բնական երևույթներից, այլ  առաջանում է մարդկանց պատճառով՝  մարդահարույց է: Համամոլորակային խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է երկրների, զագերի, մարդկանց համախմբումը:
     Շրջակա միջավայրի աղտոտումը
    Շրջակա միջավայրի աղտոտումը առաջին հերթին սպառնում է մարդու կյանքին, քանի որ մարդու օրգանիզմը կարող է չդիմանալ օդի փոփոխությանը և ձեռք բերի մի շարք հիվանդություններ: Կարծում եմ, այս խնդիրը գալիս է այն ընտանիքներից և այն դպրոցներից, որտեղ երեխաներին չեն սովորեցնում շրջակա միջավայրը մաքուր պահելու կարևորությունները, չեն դաստիարակում երեխային այնպես, որ հասկանա՝ իր քաղաքի տերը ինքն է և, որ նա էլ է պարտավոր մաքուր պահել այն: 
    Ջրի աղտոտումը
    Այս խնդիրը կապված է բնական աղետների, մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների հետ (լճերի մոտ խնջույք անելն ու  հետո իր հետևից չհավաքելը, սովորական, ձեռքի աղբը ջուրը գցելը): Գլխավոր խնդիրներից են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, պոչամբարների թունավոր հանքաջրերը, որոնք թափվում և աղտոտում են  ջրատարածքները: 
  2. ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները
  3. աշխարհագրական թաղանթի ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ
    Առավել վտանգավծ է մթնոլորտը: Աղբի չմքարման, մեքենաների շատ լինելու պատճառով մթնոլորտը աղտոտվում է և
     Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:
  4. նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար
  5. մասնավորեցնել մեր երկրի օրինակով




No comments:

Post a Comment

Ճամփորդությամբ ուսուցում

 Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները: Ըստ իս, Հայաստանը ավելի շատ հարուստ է բնածին ռեկրեացիոն ռես...