Հասարակագիտություն

   

Անտիկ Փիլիսոփայություն



 Անտիկ փիլիսոփայություն ասելով՝ հասկանում ենք փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունը, որը ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում՝ ք.ա. և ք.հ. 6-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ Դրանում ներառվում է նաև հռոմեական փիլիսոփայությունը, որն առաջանում է ավելի ուշ՝ ք.ա. 3-րդ դարում։Անտիկ փիփսոփայության ծագումը և զարգացումը պայմանավորված էր ինչպես սոցիալ-տնտեսական ու քաղաքական, այնպես էլ հոգևոր և մտավոր մի շարք նախադրյալներով։ Հին Հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է ստրկատիրական հասարակարգը, զարգանում է տնտեսությունը (արհեստագործություն, երկրագործություն, առևտուր), մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ Մտավոր գործունեության ծավալմանը նպաստեց քաղաք-պետությունների առաջացումր, որտեղ քաղաքացիներր ազատ մարդիկ էին, մասնակցում էին պետության կառավարմանը, օգտվում քաղաքական իրավունքներից։ Ի տարբերություն Արևելքի երկրների, որտեղ հոգևոր գործունեությունը վերապահված էր միայն քրմական դասին, Հին Հունաստանում դրանով կարող էին զբաղվել բոլոր ազատ քաղաքացիները։ Կենտրոնական պետականության բացակայությունը, որն անհրաժեշտաբար ենթադրում էր միասնական կրոնադոգմատիկական գաղափարախոսություն և բազմաթիվ քաղաք-պետությունների գոյության փաստը բարենպաստ պայմաններ էին ստեղծում մտքի ազատ դրսևորման համար։ Առանց այդ ազատության՝ հնարավոր չէ պատկերացնել հունական մշակույթի և Փիփսոփայության ծաղկումր։ Հին հունական փիփսոփայության ձևավորման գլխավոր նախադրյալներից էր հունական հարուստ դիցաբանությունը, որը, ի տարբերություն հին չինական և հնդկական դիցաբանության, «գերհասունացած» բնույթ ուներ, այսինքն՝ դրանում ավելի ակնհայտ ձևով դրսևորվեց անցումն առասպելից դեպի փիփսոփայական մտածողություն։ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում օլիմպիական աստվածները ներկայացված են մարդակերպ հատկություններով։ Նրանք մարդկանց պես սիրում են, կռվում, զայրանում և հրճվում, նենգ ու բարի արարքներ գործում, ենթարկվում ճակատագրի (Մոյայի) անխուսափելի հարվածներին և այլն։ Հեսիոդոսը «Թեոգոնիա»(«Աստվածների ծագում») պոեմում ներկայացնում է աստվածների և տիեզերքի առաջացման գործընթացը։ Որպես աստվածատիեզերածնական գործրնթացի սկիզբ, նա ընդունում է Քաոսը, որից հետո ծնվում են Երկիրը, Տարտարոսը, էրոսը։ Այնուհետև դրանցից ծնվում են նորանոր աստվածներ, տիտաններ և հերոսներ։ Հին Հունաստանում փիփսոփայական մտքի զարգացմանը մեծ նպաստ են բերել նաև «յոթ իմաստունները» (Կլեռբուլոսը, Սոլոնը, Հիլոնը, Թալեսը, Պիտակը, Բիանտոսը, Պերիանդրոսը), որոնցից պահպանված ասույթներում խտացված ձևով ամվափվել է հույն ժողովրդի իմաստությունը և կենսափիլիսոփայություն: Անտիկ փիլիսոփայության մեջ առկա են բազմազան «տեսությունների» գոյություն։
ՀՈՆԻԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (ՄԻԼԵԹՅԱՆ ԴՊՐՈՑ, ՀԵՐԱԿԼԻՏԵՍ)
Հին Հունաստանում փիփսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են Հոնիայում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այն անվանվում է հոնիական։ Սիլեթյան դպրոցի հիմնադիրն էր Թալեսը, իսկ մյուս ներկայացուցիչներն էին Անաքսիմանդրեսը և Անաքսիմենեսը։ Թալեսի (ք.ա. 625-547)  կյանքի և բնափիփսոփայական հայացքների մասին պահպանվել են սուղ տեղեկություններ։ Նա համարվում է հույն «յոթ իմաստուններից» մեկը, իր ժամանակի նշանավոր բնագետ, ով կանխագուշակել է ք.ա.. 585թ. Հունաստանում նկատված արեգակի խավարումը, կատարել է մաթեմատիկական և աստղագիտական մի շարք հայտնագործություններ, եղել է հարգված քաղաքական գործիչ։ Թալեսի փիլիսոփայությունից մեզ է հասել երկու կարևոր միտք՝ տիեզերքը առաջացել է ջրից (խոնավությունից), բոլոր իրերի հիմքում ընկած է ջուրր և տիեզերքը լի է սատկածներով, այսինքն՝ ամեն ինչ շնչավորված է։ Առհասարակ, ոչ միայն Թալեսի, այլև մյուս հույն բնափիփլիսոփաների աշխարհայացքի բնորոշ կողմերից էին՝ հիլոզոիզմը (տիեզերքի համընդհանուր շնչավորության մասին պատկերացումր), պանթեիզմը (տարբերի աստվածային բնույթի և տիեզերքի աստվածային կարգի մասին ըմբռնումը), սոցիոմորֆիզմը (տիեզերքի, որպես համընդհանուր պոլիսի մասին, պատկերացումը), մարդակերպությունը (տիեզերքի մարդկային հատկությունների մասին պատկերացումը) և այլն։ Առաջին բնափիփիլիսոփաներր գոյություն ունեցողի նախասկիզբը («արխեն») միաժամանակ համարում են և որպես տիեզերական համընդհանուր ուժ, տարերք, և որպես շնչավորված, կենդանի սկիզբ։ Օրինակ, Թալեսի նախասկիզբ–ջուրր ոչ թե սովորական ջուր է, այլ կենդանի տարերք և ուժ, որից առաջանում է ողջ տիեզերքր, որը շարժման մեջ է դնում ամեն ինչ։ Անշուշտ, նախասկիզբ-ջրի մասին թալեսյան պատկերացումր հիմնված է նաև փորձնական դիտարկումների վրա։                                                                                                                                   Անաքսիմանդրեսի (ք.ա.. 610-546) կարծիքով բոլոր իրերն առաջացել են ոչ թե նյութական նախասկզբից, այլ անսահմանից (ապեյրոնից), որր հավերժական է, անփոփոխ և աստվածային։ Հավերժության և անմահության իմաստով ապեյրոնն առավել է, քան Օլիմպիոսի աստվածներր, քանի որ վերջիններս առաջանում են քաոսից, իսկ ապեյրոնր չի առաջանում։ Ապեյրոնր ոչ միայն իրերի սկզբնապատճառն է, այլ շարժունակ մի սկիզբ, որին ներհատուկ է առաջացնելու ունակությունր։ Ապեյրոնից, հավերժական շարժման հետևանքով, անջատվում են հակադրություններր՝ տաքը և պաղը, չորը և խոնավը, որոնց փոխներգործությունները պայմանավորում են առաջացման ու ոչնչացման տիեզերական գործրնթացներր։ Ապեյրոնր միաժամանակ գերագույն օրենք է, կարգ, որին ենթարկվում է ողջ գոյություն ունեցողր։ Այդ կարգի համաձայն՝ ապեյրոնից առաջացած բոլոր իրերր կրկին պետք է վերադառնան իրենց նախնական «հայրենիքը»՝ որպես պատիժ իրենց անջատման համար։ Անաքսիմանդրեսը աշխարհագոյացման գործրնթացը պատկերացնում է որպես երկու հակադրության՝ պաղի («մշուշոտ օդի») և տաքի (եթերի կամ կրակի) փոխգործողության արդյունք։ Երկիրը, որը նա նմանեցնում է գլանի, շրջապատված է օդով և անշարժ գտնվում է տիեզերքի կենտրոնում։ Սկզբնական շրջանում երկիրը լինում է հեղուկ վիճակում, սակայն աստիճանաբար, արևի ջերմության ազդեցությամբ չորանում և պնդանում է։ Բոլոր կենդանիները սկզբնապես եղել են ջրային, իսկ մարդը ձկնակերպ կազմություն ուներ։ Երբ ջրից ազատվում է ցամաքր, կենդանիներն աստիճանաբար վախում են իրենց ձևերը։                                                                    Անաքսիմանդրեսի աշակերտ Անաքսիմենեսը (ք.ա. 588-525), օդն է համարում բոլոր իրերի նախասկիզբը։ Ապեյրոնի համեմատ օդր որոշակի նախանյութ է և միջին դիրք է գրավում ջրի և կրակի, հողի և եթերի միջև։ Ի դեպ, Անաքսիմանդրեսի ուսմունքում հենց օդն էր կարևոր դեր խաղում աշխարհագոյացման գործընթացում։ Անաքսիմենեսր որակական փովախություններր հանգեցնում է քանակական փոփոխությունների, կարծելով, որ օդին բնորոշ են նոսրացման և խտացման հատկություններր։ Նոսրանալով՝ օդր վերածվում է կրակի, իսկ խտանալով՝ առաջացնում է պինդ մարմիններ։ Աշխարհագոյացման գործընթացն Անաքսիմենեսր պատկերացնում է հետևյալ կերպ, օդր խտանալով՝ կազմավորում է երկիրը, մի հարթ սկավառակ, որր կախված է օդում։ Երկրից բարձրացող խոնավ գոլորշիներր նոսրանում են, բոցավառվում և շրջապատվելով օդով, կազմավորում են երկնային մարմիններդ որոնք երկրի նման փնելով հարթ, տերևների նման կախված են մնում օդում։                                                                               Սիլեթյան դպրոցի փիլիսոփայությունն իր յուրօրինակ զարգացումր գտավ անտիկ աշխարհի խոշորագույն մտածողներից մեկի՝ Հերակլիտեսի (ք.ա. 540-480) ուսմունքում։ Նա ծնվել է Եփեսոս քաղաքում, արիստոկրատական ընտանիքում, ակտիվորեն չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, թեև կողմնակից լինելով կառավարման արիստոկրատական ձևին՝ հանդես է եկել դեմոկրատիայի՝ «ամբոխի իշխանության» կամ «մեծամասնության բռնապետության» դեմ։ Ինձ համար, ասում է նա, մեկը հավասար է տասը հազարին, եթե նա լավագույնն է։ Հերակլիտեսի արիստոկրատիզմը ոչ միայն դասային նախապաշարումի արդյունք է, այլև Հին Հունաստանում տարածված այն տեսակետի արտահայտությունը, ըստ որի իշխանությունը պետք է պատկանի «լավագույն» քչերին և ոչ թե վատագայն մեծամասնությանը կամ տգետ բազմությանը, որը չի հանդուրժում իմաստուններին և ուժեղներին։ «Տգետ մեծամասնության» նկատմամբ Հերակլիտեսի բացասական վերաբերմունքը պայմանավորված էր նաև մարդկային կյանքի անիմաստության և ունայնության մասին նրա համոզմունքով։ Մարդկանց մեծամասնությունն ապրում է պարզապես գոյատևելու համար, ծնվում են, ձգտում մարմնական և զգայական բարիքների, հետո մեռնում, այդպես էլ ոչինչ չիմանալով ոչ տիեզերքի, ոչ էլ իրենց կեցության իմաստի ու նպատակի մասին։ Այդ պատճառով կեղծ են նրանց պատկերացումները բարու և չարի, տիեզերքի և աստվածների մասին։ Նա ունայն կյանքով ապրող մեծամասնությանր հակադրում է իմաստունին, որը ձգտում է լսել ու հասկանալ Բանականության (Լոգոսի) ձայնը և խոսքը, ձգտում է ճանաչել գոյություն ունեցողի ճշմարիտ իմաստը։ Հերակլիտեսի փիփսոփայության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ կողմերը՝ ա) ուսմունք կրակի մասին, բ) ուսմունք համընդհանուր շարժման մասին, գ) ուսմունք հակադրությունների հարաբերակցության մասին, դ)ուսմունք բանականության (լոգոսի) մասին։ Տիեզերքը և նրա մեջ գտնվող բոլոր իրերն ու երևույթներն, ըստ Հերակլիտեսի, առաջացել են կրակ նախանյութից։ Կրակը կյանքի աղբյուրն է և հենց ինքը կյանքն է։ Կրակի բոցավառման ու մարման չափերով է հույն մտածողը բացատրում լինելության գործընթացը։ Երբ կրակը բոցավառվում է, սկսում է վեր բարձրանալ, իսկ իրերը, «կյանքի» պակասության զգալով, իջնում են ներքև, այսինքն՝ ոչնչանում են։ Իսկ երբ կրակը սկսում է մարել և իջնել ներքև, ապա իրերր, կենսական լիցքեր ստանալով, բարձրանում են վեր, այսինքն՝ ծագում են։ Այդ կարգը, ըստ Հերակլիտեսի, չի ստեղծել ոչ մի աստված և ոչ մի մարդ, այլ դա միշտ եղել է, կա և կլինի որպես հավերժ կենդանի կրակ, որը որոշակի չափով բոցավառվում է և որոշակի չափով մարում։ Այդ կարգը վերաբերում է նաև տիեզերքին, որը 10800 տարին մեկ բոցավառվում է ու կործանվում և կրկին գոյանում կրակից։ Պարբերաբար կրկնվող համաշխարհային հրդեհր ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական երևույթ է. Դա միաժամանակ «դատ» է իրերի նկատմամբ։ «Ամեն ինչ հոսում է», և ոչինչ անփոփոխ չի մնում։ Միևնույն գետը երկու անգամ չի կարելի մտնել միևնույնը իբր երկրորդ անգամ նույնությամբ չի կարելի տեսնել։ Այսինքն՝ շարժումը և փոփոխությունր գոյություն ունեցողի (կեցության) կենսաձևն է։ Ընդսմին, այդ փոփոխությունը տեղի է ունենում այնպես, որ ամեն մի իր և հատկություն վերածվում են իրենց հակադրության, չորր դառնում է խոնավ, կյանքը մահ, լույսը խավար և այլն։ Առանց այդ հակադրությունների վախակերպման անհնար է պատկերացնել ծնելիության հավերժական գործրնթացր։ Հակադրություններն իրար հարաբերակից են. մեկր ենթադրում է մյուսին, մեկր հավասարակշռում է մյուսին։ Սիևնույն ժամանակ տեղի է ունենում պայքար տարամիտվող կողմերի միջև, ինչն էլ հանգեցնում է համերաշխության։ Առանց պայքարի, խռովության և բաժանվածության տիեզերքն անմիջապես կվերածվեր միասնական կրակի։ Այդ պատճառով Հերակիլտեսր պնդում է, որ պատերազմը և պայքարը համրնդհանուր օրենք է, «ամեն ինչի հայրն է, ամեն ինչի թագավորր»։

ԻՏԱԼԻԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ, ԷԼԵԱԹՆԵՐԻ ԴՊՐՈՑ)



Ք.ա. 6-րդ դարի վերջին ձևավորվող անտիկ հունական փիլիսոփայության կենտրոնը Հոնիայից տեղափոխվում է այսպես կոչված «Սեծ Հունաստան», այսինքն՝ Հարավային Իտալիայի ու Սիցիլիայի հունական գաղթօջախները։ Այստեղ ստեղծված փիփսոփայությանն ընդունված է անվանել «իտալիական» փիփսոփայության, որի մեջ մտնում են Պյութագորասի, վաղ պյութագորականների, էլեաթների և էմպեդոկլեսի ուսմունքները։ Պյութագորականների փիփսոփայության հիմնադիրն էր նշանավոր մաթեմատիկոս, կրոնական բարեփոխիչ և փիլիսոփա Պյութագորասը (ք.ա. 6-րդ դար), որի անվան շուրջ արդեն իսկ կենդանության ժամանակ պատվում էին առասպելներ ու պատմություններ։ Նրա կյանքի, գործունեության և փիլիսոփայական հայացքների մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել ընդ որում, դրանց մեծ մասը հաղորդել են հետագա դարերի մտածողները։ Պյութագորասը ծնվել և մեծացել է Սամոսա կղզում, Պոլիկրատեսի բռնակալության օրոք լքել է հայրենիքր, մեկնել Եգիպտոս, այնուհետև Բաբելոն, որտեղ քրմերից սովորել է փիլիսոփայելու արվեստը։ Վերադառնալով Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը՝ հիմնադրում է կրոնափիլիսոփայական մի միություն, որը կոչվում է իր անունով։ Պյութագորասի նպատակն էր ստեղծել նոր արիստոկրատիա կամ լավագույն կառավարողների խավ, որովհետև մարդկանց համար մեծագույն չարիքր նա համարում էր անիշխանությունը, իսկ կառավարումը լավագույն ձևով կարող են իրականացնել միայն իմաստունների առաքինությամբ և բարոյականությամբ աչքի ընկնող ուսյալ մարդիկ։ Այդ պատճառով Պյութագորասը կարևորում է մտավոր, բարոյական և կրոնական դաստիարակության դերը։ Հետագայում Պլատոնը, հենվելով Պյութագորասի գաղափարների վրա, պետք է ստեղծեր իդեալական պետության նախագիծ, որտեղ պիտի կառավարեին լավագույնները։ Պյութագորականների միության պատմությունը սովորաբար բաժանում են երկու շրջանի՝ վաղ պյութագորականության, որի ներկայացուցիչներից էին Հիպիասը և Ալկմեոնը, և ուշ պյութագորականության, որի երևելի դեմքերից էին 4-րդ դարում ապրած Ֆիլոլայեսը (նա է առաջին անգամ գրավոր շարադրել պյութագորականների ուսմունքր) և Արխիթեսը (4-րդ դ.)։ Շուրջ երկու դար գոյատևելուց հետո պյութագորականությունր ձուլվեց պլատոնական, ավելի ուշ՝ նորպլատոնական հոսանքների հետ։ Վաղ պյութագորականների փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել օրփեոսականների գաղափարախոսությունը, որն այդ ժամանակ Հունաստանում տարածված կրոնամիստիկական ուղղություն էր։ Օրփեոսականներից պյութագորականները փոխառեցին մարդու հոգու անմահության և կերպարանավտխության մասին ուսմունքը։ Ընդգծելով կրոնական այդ պատկերացման բարոյական կողմը, պյութագորականները հիմնավորում էին հոգու մաքրագործման, դրա կատարելագործման անհրաժեշտությունը, որպեսզի հոգին կարողանա բարձրանալ աստվածային մակարդակին և միաձուլվի նրա հետ։ Այդպիսի մաքրագործման միջոց նրանք համարում էին (բացի «պյութագորասյան ապրելակերպից») գիտությունը, ի մասնավորի, մաթեմատիկան, որի զարգացման գործում նրանք մեծ ավանդ ներդրեցին։ Զբաղվելով մաթեմատիկայով, պյութագորականները հավաստի գիտելիք ձեռք բերելու երաշխիքը տեսնում էին մաթեմատիկական մտածողության մեջ։ Այստեղից նրանք հետևեցնում են, որ ողջ գոյի ճանաչողության բանալին մաթեմատիկայի և նրա սկզբունքի թվի մեջ է։ Փիփսոփայության խնդիրն է հասկանալ տիեզերքի կարգը և օրենքները, իսկ մաթեմատիկան ճանապարհ է բացում այդպիսի ըմբռնման համար։ Բոլոր մարմինները ենթարկվում են երկրաչափության կանոններին, քանի որ երկրաչափորեն են որոշվում դրանց ձևերը և տարածական բոլոր հարաբերություններր։ Բացի դրանից, իրերի, երկրային և երկնային մարմինների, ձայների հարաբերություններր կարելի է բացատրել մաթեմատիկական օրենքներով։ Պյութագորականները ստեղծում են մաթեմատիկական բնազանցություն, որում տիեզերական և մարդկային իրողություններր մեկնաբանվում են մաթեմատիկորեն։ Ըստ պյութագորականների՝ տիեզերքում ամեն ինչ հիմնված է թվի կամ թվային հարաբերության վրա։ Թիվն իրերի գոյության հիմքն է այն իմաստով, ինչ Թալեսն էր ջուրր համարում իրերի նախասկիզբ։ Առանց թվի տիեզերքում կիշխեր քաոսն ու անիշխանությունը։ Այդ պատճառով էլ թիվն իրերի էությունն է, ձևը, դրանց «հոգին» և ղեկավարող բանական սկզբունքը։ Մաթեմատիկական մոտեցումը կարող է տալ միայն քանակական բացատրություններ. բայց չէ° որ իրերը իրարից տարբերվում են նաև իրենց որակական հատկություններով։ Այս պատճառով էլ պյութագորականները ստիպված էին թվերին վերագրել նաև որակական հատկություններ։ Այսպես, մեկը թվերի սկիզբն է, միևնույն ժամանակ միասնության սկիզբը, երկուսը բազմազանության սկզբունքը, երեքը միասնության առաջին դրսևորումն է բազմազանության մեջ, չորս և յոթ թվերր հանդիսանում են ներդաշնակության, համաչափության, արդարության, առողջության սկզբունքներ։ Թվերով է որոշվում նաև իրերի արտաքին կերպարը։ Օրինակ, մեկր համապատասխանում է կետին, երկուսը՝ գծին, երեքը՝ հարթությանը, չորսը՝ բուրգին՝ առաջին երկրաչափական մարմնին, որր հանդես է զալիս որպես մարմնականության սկիզբ։ Պյութագորականները թվերը բաժանում են նաև զույգի և կենտի, որոնցից զույգը նշանակում է բազմազանություն, քայքայում, բաժանվածություն, իսկ կենտը՝ ներքին միասնություն, ամբողջականություն և համաձայնություն։ Պյութագորականները կարծում էին, որ մեկ սկիզբից, օրինակ, Անաքսիմանդրեսի անսահմանից, հնարավոր չէ բխեցնել իրերի առաջացումը։ Այդ պատճառով նրանք ընդունում են հակադրությունների գոյությունը, որոնք տասն են՝ սահման և անսահման, կենտ և զույգ, միասնություն և բազմազանություն, աջ և ձախ, արական և իգական, անշարժ և շարժվող, ուղիղ և կոր, լույս և խավար, բարի և չար, քառակուսի և բազմանկյուն։ Ընդսմին, հակադիր կողմերից առաջինը բնութագրվում է դրական, իսկ մյուսր՝ բացասական հատկություններով։ Առաջինը միասնության, լույսի, բարու, գործունյա սկիզբն է, իսկ երկրորդը՝ անորոշության, պակասության, խավարի, կրավորականության։ Հետագայում Պլատոնը և Արիստոտելը այդ բոլոր հակադրությունները հանգեցրին ձևի և նյութի դուալիզմին։ Վերր թվարկված հակադրություններից հիմնայինը սահմանի և անսահմանի հակադրությունն է, որով բացատրվում է իրերի առաջացման գործընթացը։ Ամեն մի իր անսահմանի և սահմանի միասնություն է։ Եթե գոյություն ունենար միայն անսահմանր (ապեյրոնր), ապա իրերն իրարից չէին տարբերվի։ Ամեն մի իր, առաջանալով, սահմանափակում է անսահմանը։ Անսահմանը նույնացնելով դատարկության կամ օդի հետ՝ պյութագորականները կարծում են, որ աշխարհը ներշնչում է այդ օդր և որն էլ ստեղծելով դատարկ տեղեր՝ պատճառ է դառնում բաժանվածության ու տարանջատվածության առաջացման համար։ Այս ձևով ծագում են համաշխարհային տարածությունը, մարմինները, բազմազանությունը, շարժումը և ժամանակր։ Տիեզերքի կենտրոնում գտնվում է կրակր, որին շրջապատում են աստվածային տասը մարմին՝ անշարժ աստղերի երկինքդ հինգ մոլորակները, որոնց տակ գտնվում են արև, լուսինը, երկիրը, իսկ վերջինիս տակ՝ հակաերկիրը Տիեզերական մարմիններն առաջանում են կենտրոնական մարմնից՝ կրակից և պտտվում են դրա շուրջր։ Պյութագորականների կարծիքով, երկիրը գնդաձև է և պտտվում է կենտրոնական կրակի շուրջ, այսինքն՝ նրանք մերժում են երկրակենտրոնության գաղափարը Արևային խավարումների պատճառր, րստ նրանց, այն է, որ լուսինն անցնում է արևի և երկրի մեջտեղով։ Պյութագորականների տիեզերաբանությունը մի քայլ առաջ էր նախորդ մտածողների տիեզերաբանական ուսմունքների համեմատությամբ։                                                            էլեաթների փիփսոփայությունը ծագել է ք.ա.. 6-րդ դարի վերջին Էլեա քաղաքում և գոյատևել է մինչև ք.ա. 5-րդ դարը։ Այդ դպրոցի հիմնադիրն է համարվում Քսենոփանեսը, իսկ ներկայացուցիչներն են Պարմենիդեսը և Զենոնը: Քսենոփանեսը ծագումով փոքրասիական Կոլոփոն քաղաքից էր, բայց հիմնականում ստեղծագործել է Էլեայում։ Իր գրական ու փիփսոփայական երկերում նա քննադատում է դիցաբանական աշխարհայեցողությունը, բազմաստվածության մասին մարդակերպական պատկերացումներր, որոնք տեղ էին գտել Հոմերոսի և Հեսիոդոսի պոեմներում։ Վերջիններս, րստ նրա, աստվածներին պատկերում էին մարդկանց նման, ավելին, աստվածներին էին վերագրում մարդկային բոլոր արատները։ Քննադատելով բազմաստվածության մասին ավանդական-դիցաբանական պատկերացումները՝ Քսենոփանեսն այն միտքն է արտահայտում, թե քանի որ ամեն մի ժողովուրդ աստվածներին պատկերում է րստ իր ֆիզիկական հատկությունների, ուրեմն մարդիկ են իրենց նմանությամբ ստեղծում աստվածներին ու նրանց վերագրում մարդկային հատկություններ։ Այս կապակցությամբ նա հեգնանքով նշում է, որ եթե կովերը, ձիերր և առյուծները ձեռքեր ունենային և կարողանային մարդկանց պես նկարել ու ստեղծագործել ապա աստվածներին կներկայացնեին իրենց պատկերով ու նմանությամբ։ Բազմաստվածության քննադատությունից Քսենոփանեսր չի հանգում աստվածամերժությանը այլ րնդհակառակր, րնդունում է միակ աստվածության գոյությունը: Նրա կարծիքով տիեզերքում գոյություն ունի հավերժական, աննյութական, միասնական մեկ գոյ, որն աստվածն է։ Աստված ամենատես է, ամենագետ, անշարժ ու անփոփոխ։ Աստված զուտ միտք է և կառավարում է ողջ տիեզերքր։ Քսենոփանեսը պանթեիստ մտածող էր. նա աստծուն նույնացնում է միասնականի, իսկ վերջինիս էլ տիեզերքի հետ։ Տիեզերքում ամեն ինչ միասնական է և այդ միասնականր աստված է։ Տիեզերք-աստվածր միասնական է, միասեռ, անփոփոխ ու հավերժական։ Շարժումը և փոփոխությունը թվացյալ են, մինչդեռ իսկական կեցությունր՝ Աստված, անփոփոխ ու միասնական է։ Եթե տիեզերքի բնազանցական պատկերը նկարագրելիս Քսենոփանեսը իրարից սահմանազատում է ֆիզիկական և փիփսոփայական մոտեցումներր, ապա տիեզերածնության ընթացքը ներկայացնելիս նա ընդունում է շարժման, փոփոխության, առաջացման ու ոչնչացման երևույթների գոյությունր։ Բոլոր իրերն ըստ նրա, առաջանում են հողից ու ջրից:                                                                                                                      Միասնականի, իսկական կեցության և թվացյալ աշխարհի վերաբերյալ Քսենոփանեսի հայացքները զարգացրեց Պարմենիդեսը (ք.ա. 540-480)։  Իր «Բնության մասին» երկում նա դիտարկում է կեցության և ոչ կեցության, կեցության և մտածողության, զգայական և բանական ճանաչողության հարաբերակցության հարցերը: Դրանք լուծելու համար նա առաջարկում է երկու ուղի «ճշմարտության ուղի», որր վերաբերում է Ճշմարիտ կեցությանը, և «կարծիքի ուղի», որր վերաբերում է թվացյալ աշխարհին։ Պարմենիդեսը ելնում է այն մտքից, որ կեցությունը գոյություն ունի, իսկ ոչ կեցությունը գոյություն չունի («կա այն, ինչ կա, իսկ ինչ չկա, գոյություն չունի»)։ Ոչ կեցությունը (դատարկությունր) գոյություն չունի, որովհետև մտածելի չէ։ Մտածելի կարող է լինել միայն այն, ինչ գոյություն ունի, որովհետև մտածողությունը և կեցությունր միևնույն բանն են։ Կեցությունը մտածողություն է կեցության մասին, իսկ կեցության մասին մտածողությունն էլ կեցություն է։ «Կեցությունը գոյություն ունի, իսկ դատարկությանը (ոչ կեցությունը) գոյություն չունի» դրույթից Պարմենիդեսը բխեցնում է, որ կեցությունը միասնական է, անբաժանելի, անփոփոխ, միասեռ և հավերժական։ Ենթադրենք, գոյություն ունեն երկու իրեր, որոնք իրարից բաժանված են դատարկությամբ։ Բայց քանի որ դատարկություն չկա, ուստի դրանց միջև միջանկյալ տարածություն չպետք է լինի, այսինքն՝ դրանք պետք է լինեն միասնական։ Եթե նույնիսկ ընդունենք, որ դատարկությունը գոյ է, ապա երկու գոյի միջև չի կարող սահման լինել, որովհետև գոյն անմիջականորեն միակցված է մյուս գոյին։ Այսպիսով, ամեն ինչ միասնական է, անբաժանելի, հետևաբար գոյություն չունի բազմազանություն։ Միասնականը հավերժական է, որովհետև ոչ առաջանում է, ոչ ոչնչանում։ Դա անփոփոխ է, որովհետև բացարձակ լրիվություն է և նրանից դուրս ոչինչ չկա, սահմանափակ է, որովհետև անսահմանությունն ենթադրում է դատարկություն, որը գոյություն չունի, անթափանցելի է, որովհետև նրանում չկա դատարկություն։ Ահա ճշմարիտ կեցության հիմնական հատկությունները։ Եթե բանականության համար ոչ կեցությունը դատարկությունը, բազմազանությունը, շարժումն և այլն, մտածելի չեն, ապա դա չի նշանակում, կարծում է Պարմենիդեսը, թե դրանք առհասարակ գոյություն չունեն։ Դրանք գոյություն ունեն, որովհետև զգայություններով մենք ընկալում են բազմազանությունը, շարժումր, փոփոխությունը։ Սակայն դա ընդամենը պատրանք է, թվացյալ գիտելիք։ «Բնության մասին» պոեմի երկրորդ մասում նա ընդունում է «կարծիքի աշխարհի» գոյությունը։ Զգայական աշխարհի առաջացումր բացատրելիս Պարմենիդեսը որպես նախասկիզբ ընդունում է կրակր և հողը, որոնց համապատասխանում են լույսը և մութը, տաքը և պաղը, թեթևը և ծանրը։ Կրակը և լույսը միասնականության սկիզբն են, իսկ հողը և մութը բազմազանության։ Բոլոր իրերն առաջանում են այդ հակադրությունների խառնուրդից։ Կրակր հանդես է գալիս որպես իսկական կեցության դրսևորում զգայական աշխարհում։ Միասնական կեցության մասին Պարմենիդեսի ուսմունքն այնքան անսովոր ու տարօրինակ էր, որ շատերը դա որակում էին որպես անհեթեթ ու ծիծաղելի ուսմունք։                                                                                                                                         Նման անարդարացի մեղադրանքների դեմ պայքարելու համար Պարմենիդեսի աշակերտ Զենոնը իր առջև խնդիր դրեց ապացուցել, որ իր ուսուցչի գաղափարները հիմնավոր են ու ճշմարիտ։ Զենոնը հնարամիտ ու ինքնատիպ խնդիրներ է առաջադրում, որոնք հայտնի են որպես ապորիաներ (անլուծելի խնդիրներ)։ Ընդսմին, նա սկզբում պայմանականորեն ընդունում է հակառակ դրույթը և ցույց տալիս, որ դրա ընդունումը հանգեցնում է տրամաբանական հակասությունների։ Իսկ եթե որևէ դրույթ անհակասական չէ, ուրեմն կեղծ է։ Եթե տվյալ դրույթը կեղծ է, ուրեմն ճշմարիտ պետք է լինի դրա հակադրույթը։ Փիլիսոփայության պատմության մեջ Զենոնր համարվում է դիալեկտիկայի հայրը (տվյալ դեպքում դիալեկտիկա հասկացությունը նշանակում է բանավեճի ընթացքում որևէ դրույթի հերքման կամ ապացուցման, երկխոսության միջոցով ճշմարտության բացահայտման արվեստ)։ Զենոնի ապորիաներր բաժանվում են չորս խմբի՝ ա) ապորիաներ ընդդեմ շարժման գոյության, բ) ապորիաներ ընդդեմ բազմության գոյության, գ) ապորիա ընդդեմ տարածության գոյության, դ) ապորիա ընդդեմ զգայական ընկալման։ Պարմենիդեսի և Զենոնի կարծիքով միասնական ու անբաժանելի կեցությունը մտածելի է, ուստի գոյություն ունի, իսկ բազմազան ու բաժանելի կեցությունը մտածելի չէ, հետևաբար գոյություն չունի (ավելի ստույգ՝ գոյություն ունի միայն «կարծիքի» մեջ)։ Սակայն, ենթադրենք, թե կեցությունը միասնական ու անբաժանելի չէ։ Այսինքն՝ կեցությունր բաղկացած է բազում իրերից կամ միավորներից (օրինակ, ըստ պյութագորականների ամեն մի մարմին բաղկացած է միավորներից)։ Այդ միավորներն իրենց հերթին կամ պետք է լինեն բաժանելի, կամ էլ՝ անբաժանելի։ Եթե դրանք բաժանվում են, ապա պետք է անհրաժեշտաբար լինեն և փոքր և մեծ, այնքան փոքր, որ չունենան ոչ մի մեծություն և այնքան մեծ, որ լինեն անվերջ։ Եթե դրանք անվերջ բաժանվում են, նշանակում է՝ անվերջ մեծություն են։ Բայց մի՞թե անհեթեթ չէ, որ վերջավոր միավորը միաժամանակ լինի անվերջ մեծություն։ Իսկ եթե բաժանման վերջում հասնում ենք մի կետի, երբ բաժանվողը չի ունենում ոչ մի մեծություն, այսինքն՝ այնքան փոքր է, որ չունի մեծություն (եթե դրան ինչ-որ բան ավելացնենք, չի ավելանա, իսկ եթե հանենք՝ չի նվազի), ապա ստացվում է, որ մեծություն ունեցողը բաժանվում է մեծություն չունեցողներից։ Բայց ինչպե՞ս կարող է զրոներից ստացվել մեկ միավոր։ Դա անմտածելի է, իսկ ինչ չի մտածվում, հետևաբար գոյություն չունի։ Սակայն, ենթադրենք, թե իրերն անբաժանելի են, եթե դրանք անբաժանելի են, ապա այնքան են, որքան կան, այսինքն՝ վերջավոր են ու սահմանափակ։ Բայց մյուս կողմից՝ դրանք անհրաժեշտաբար պետք է լինեն անվերջ ու անսահմանափակ, հակառակ դեպքում, ամեն ինչ կլինի միասնական։ Բանն այն է, որ երկու իր իրարից տարբերվելու համար պետք է գտնվեն որոշակի հեռավորության վրա, իսկ քանի որ դատարկություն չկա, ուստի դրանց միջև պետք է գտնվի մեկ ուրիշ իր, վերջինիս և նախորդների միջև ևս մեկ ուրիշ իր և այսպես շարունակ մինչև անվերջություն։ Այսպիսով, եթե ընդունում ենք, որ գոյություն ունի բազմազանություն, ապա ընկնում ենք անլուծելի հակասությունների մեջ։ Քանի որ հակասությունը հնարավոր չէ մտածել, ուստի ճիշտ է այն միտքը, որ կեցությունը միասնական ու անբաժանելի է։ Շարժման գոյության դեմ բերվող ընդհանուր ապորիան Զենոնր ձևակերպում է հետևյալ կերպ. «Շարժվողը չի շարժվում այն տեղում, որտեղ գտնվում է և չի շարժվում այն տեղում, որտեղ չի գտնվում»։ Ըստ ապորիայի՝ շարժվող մարմինր մի կետից մյուսին հասնելու համար նախ պետք է անցնի այդ ճանապարհի կեսը, հետո այդ կեսի կեսը և այսպես շարունակ։ Քանի որ վերջավոր տարածությունն անվերջ բաժանվում է, ուստի մարմինն ոչ միայն չի կարող մի կետից հասնել մյուսին, այլև, առհասարակ, չի կարող սկսել շարժումր։ Ըստ «Աքիլլեսը և կրիան» ապորիայի՝ արագավազ Աքիլլեսը չի կարող հասնել դանդաղաշարժ կրիային, որովհետև մինչև հասնի կրիայի տեղր, վերջինս կանցնի որոշակի տարածություն և այսպես շարունակ։ Ստացվում է, որ անհնար է անվերջ բաժանվող ժամանակում անցնել վերջավոր տարածություն։ «Թռչող նետը» ապորիայում ցույց է տրվում, որ թռչող նետը չի շարժվում, քանի որ ժամանակի ամեն մի պահին տարածության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ, որտեղ անշարժ է։ Իսկ քանի որ դա բոլոր ժամանակահատվածներում անշարժ է լինում, ուրեմն՝ չի շարժվում։ Ըստ «Շարժվող շարքեր» ապորիայի, եթե մեծությամբ հավասար երկու մարմիններր հանդիպակաց շարժվում են երրորդ անշարժ մարմնի նկատմամբ, ապա դրանցից մեկր մյուսին հավասարվելու համար այնքան ժամանակ է ծախսում, որքան անշարժ մարմնի կեսին հասնելու համար։ Արդյունքում՝ կեսը հավասարվում է ամբողջին։ Տարածության գոյության դեմ բերվող ապորիայում Զենոնր ցույց է տալիս, որ միասնականից դուրս ոչինչ գոյություն չունի՝ ոչ տարածություն, ոչ էլ դատարկություն։ Եթե տարածությունը գոյություն ունի, ապա պետք է գոյություն ունենա մի այլ տարածության մեջ և այսպես շարունակ մինչև անվերջություն։ Զգայական ընկալման դեմ բերվող ապորիան կոչվում է «Ցորենի հատիկը»։ Եթե ցորենի մի հատիկի ընկնումից աղմուկ չի լինում, ապա մի պարկ ցորենի դատարկումից ինչպե՞ս է առաջանում աղմուկ։ Այլ կերպ ասած, զրոյական րնկալումներից չի կարող ծագել զգայություն, մինչդեռ դա տեղի է ունենում։ Թվում է, թե Զենոնի ապորիաներր սոսկ սոփեստական մտամարզանքներ են, որոնք հակասում են մեր փորձի տվյալներին։ Օրինակ, ասում են, թե երբ Զենոնը ապացուցում էր շարժման գոյության անհնարինությունը, փիփսոփա Դիոգենեսը պարզունակ փաստարկ է բերում շարժվելով, իսկ Զենոնն ասում է, որ ինքը ոչ թե ժխտում է ֆիզիկական շարժման գոյությունը, այլ հիմնավորում, որ դա անկարելի է անհակասականորեն մտածել, երբ ուզում ենք հասկացություններով մտածել շարժման, բազմության մասին, ընկնում ենք հակասությունների մեջ, ինչը գոյություն ունի միայն զգայական փորձի մեջ։ Զենոնի ապորիաները, որոնք մինչև այսօր էլ գտնվում են փիլիսոփաների, մաթեմատիկոսների, տրամաբանների ուշադրության կենտրոնում, խթանեցին անտիկ գիտության և փիփսոփայության հետագա զարգացումը։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...