Հայոց լեզու


10.21.2019

Դիմավոր բայեր։ Ամենանկատելի հատկանիշները՝ դեմք, թիվ, ժամանակ։
Անցյալ ժամնակի առանձնահատհկությունները, դրա արտահայտությունը օժանդակ բայի միջոցով։ Սահմանական եղանակ, ժամանակաձևերը։
Առաջադրանք
  1. Տեքստի բաղադրիչները դասավորիր տրամաբանական հաջորդականությամբ։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր
  • դիմավոր է, թե անդեմ
  • Եթե դերբայ է, որ դերբայն է
  • Կազմությունը
  • Սեռը
  • Եթե դիմավոր է, դեմքը, թիվը, ժամանակը։
  1. Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվել է հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ բացի կշռի կորստից, մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ-որ ձվաձև բան։ Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքերով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, և առջևում դեռ բացահայտումներ են սպասվում։
  2. Մարդկային հոգու մասին բանական մարդը խորհել է հնուց՝ տևականն մի ժամանակ ոչինչ չիմանալով վերջինիս մասին, այսինքն՝ հստակ ոչինչ չի իմացել, և հոգին մի տեսակ վերացական, անիմանալի, անտեսանելի  և անկշռելի հասկացություն է եղել։
  3. Տարբեր ժողովուրդների հավատալիքներում ասվում է, որ մահվան պահին հոգին լքում է մարդու մարմինը։ «Եթե այդպես է, գուցե հնարավո՞ր է կշռել մարդու հոգին»,- խորհել են ամերիկյան գիտնականները։
  4. Ստեղծելով կշռող մի սարք, որը  կարող է հաշվիի առնել մեռնող մարմնի կշիռը կորցնելու հետ կապված հնարավոր բոլոր փոփոխությունները, նրանք բազում փոփոշություններ են կատարել։ Արդյունքներըը գերազանցել են բոլոր սպասելիքները։ Պարզվել է, որ հոգին կարող է կշռել 2.5-ից մինչև 6.5 գրամ։

10.17.2019

Բոլոր բայրեին հատուկ քերականական կարգեր
  1. Խոնարհում՝ ել, ալ։
  2. Սեռ՝ ներգործական, կրավորկան, չեզոք։
  3. Կազմություն՝ պարզ կամ ածանցավոր։
  4. Բայածանցներ՝ սոսկածանցներ, պատճառական ածանցներ, բազմապատկական ածանցներ, կրավորական ածանց։
Առաջադրանք
  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր՝ դիմավոր են թե անդեմ, որ խոնարհման են, որ սեռի են, կազմությամբ ինչպիսին են։
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ, արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը՝ նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան օթևան, խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ, և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին տանելով Ալեքսանդրիա՝ կնոջ և որդիների հետ միասին։

10.14.2019
  1. Գոյականների և դերանունների վերլուծություն նախորդ դասի տեքստից։

  1. Հասարակական ժողովասրահի սպասավորները ,Սմբատին տեսնելով, միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե, ընդարձակ սանդուղքով բարձրանալով՝ Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով , մի այլ խումբ  զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում,  միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին՝ մրգավաճառները հագուսը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղբացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նոխկանք զգաց դեպի այդ մարդիկ, որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

  1. Դերբայների ձևակազմիչ տեսակները՝ անկատար, ապակատար, վաղակատար, ժխտական դերբայներ։ Անորոշ և ապակատար դերբայների համընկնումը պարզ բայերի դեպքում։ Անորոշ և վաղակատար դերբայների համընկնումները։ Դրանց տարբերությունները։ Դիմավոր ձևերի կազմումը այս ձևաբայներից։ Օժանդակ բայ։
Առաջադրանք
Գտիր դերբայները։ Նշիր այն նախադասությունները, որոնցում չկա անորոշ դերբայ։
  • Նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած՝ բարձրանալ Արարատ։
  • Թվում է, թե մի սոսկալի հրդեհ լափել է քաղաքը։
  • Եվ ահա հունական քառակուսի փաղնգը եկավ և տրորելով անցավ հայերի աշխարհը։
  • Խոնջացած պառկեց զմրուխտե խոտի գորգին՝ մի փոքր հանգստանալու։
  • Բազմիցս ասվել է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
  • Երկար վազելուց ուժասպառ եղած՝ մարզիկը նստեց վազքուղու վրա՝ չկարողանալով հասնել վերջնագծին։
  • Նրանք էին լինելու այդ սուրբ գործի առաջամարտիկները։
  • Միայն մի թիթեռնիկ երբեմն ճախրում էր՝ թռչելով լույսից ստվեր։
  • Պետք էր այդ մասին անհապաղ հայտնել սպարապետին։
  • Այդ մենք ենք գալու, որպեսզի փոխենք հինը, որ աշխարհին  տանք սեր ու խնդություն։
  • Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ։
  • Նա հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը՝ թեյի ժամանակ թերթ կարդալուն։
10.03.2019

Առաջադրանքներ
  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    9-f'jh
Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից, ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած՝ ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր՝ կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից․ վայելում էր հողի ոսկեվառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները), սրդողած գանգատվում էր հարսի՝ զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։
  1. Գտիր որդու, այգուն, բնությունը, պարգևների, արարքներից գոյականների հոլովն ու հոլովումը։
Որդու – սեռական, ու արտաքին հոլովում
այգուն – տրական, ուն արտաքին հոլովում
բնությունը – ուղղական, ը արտաքին հոլովում
պարգևների – սեռական, ի արտաքին հոլովում
արարքներից- բացառական, ից արտաքին հոլովում
  1. Դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակները, եթե հոլովվող են, նաև հոլովն ու հոլովումը։


Որտեղից – հարաբերական (բացառական, «ից» արտաքին հոլովում)
նրան – անձնական (հայցական)
իր – անձնական (հայցական)
իրեն – անձնական (տրական)
երբ – հարաբերական (ուղղական)

այդպես – ցուցական (ուղղական)


09.30.2019
  • Դերանուն։ Դերանվան իմաստը՝ ընդհանուր անվանում առարկայի կամ հատկանիշի։
  • Դերանունը փոխարինում է գոյականին, ածականին, թվականին, մակբային։
  1. Անձնական՝ ես, դու, նա, ինքը
  1. Ցուցական՝ սա, դա, նա, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, այսքան,այդքան, այնքան….
  1. Հարցական- ո՞վ, ե՞րբ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ր, որերո՞րդ, քանի՞, որտե՞ղ, ո՞ւր…
  1. Հարաբերական- ով, երբ, ինչ, ինչու, որ, որերորդ, քանի, որտեղ, ուր…
  1. Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), բոլոր(ը), ամենքը, ամեն մեկը ամեն մի, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք…
  1. Անորոշ- մի, ինչ-որ, ինչ-ինչ, որվևէ, որևէ, որևիցե, մեկը, երբևէ, ուրիշ, այլ, մի քանի...
  1. Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, ոչինչ
  1. Փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու։
  • Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։
  1. Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։
  1. Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։
  1. Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։
  1. Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։ 
09.26.2019
  1. Անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով՝ փակագծի բառերը տեղադրիր բաց թողած տեղերում։
  1. 11
09.16.2019
  1. Ձևաբանության առարկան։ Խոսքի մասերը՝ ըստ արտահայտած իմաստների՝ նյութական, քերականական և վերաբերմունքային իմաստ ունեցող խոսքի մասեր։
  1. Գոյական, հիմնական հատկանիշները։ Հատուկ և հասարակ գոյականներ։ Բաղադրյալ հատուկ գոյականներ։
  1. Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղքին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
  1. Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
  1. Առավոտյան  Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, ինջնում էր Քարքե լեռան բարձունքից՝ Արածանիի հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
  1. Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք. այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ. Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
  1. Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ,  վերջինը Երևանն է:
  1. Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր...
  1. Հեռվում երևում էին Արջոառիճ լեռը, Հայկական Պարը, իսկ Ախուրյանի կիրճի հանդիպակաց ափին՝ Անիի միջնաբերդը , Տիգրան Հոնենցի տաճարը: 11-երի հայոց
  • առաջին վանկը գաղտնավանկ՝ ներ՝ գրիչներ, մկրատներ, բռնակներ….
  • երկրորդ վանկը գաղտնավանկ՝ եր՝ տետրեր, արկղեր, աստղեր…
  • Նյութ ցույց տվողները՝ երկաթ, ջուր, հաց….
  • Վերացականները՝ երազանք, սեր, հավատարմություն, հոգածություն…
  • Հավաքական գոյականներից՝ նամականի, աշակերտություն, ուսանողություն…
  • Կան հավաքականներ, որոնց հոգնակին նշանակում է տեսակներ՝ ժողովուրդներ (տարբեր ժողովուրդ), ջրեր (տեսակավոր ջրեր)։
  1. Ազդր-ազդրեր, խաչակիր-խաչակիրներ, ընչացք-ընչացքներ, մեղվաբույծ-մեղվաբույծներ, եզր-եզրեր, նախամարդ-նախամարդիկ, սարնասուռ-սարնասուռներ, ձեռնափայտ-ձեռնափայտներ, անասնակեր-անասնակերեր
  2. Մանկավարժ-մակավարժներ, գործարք-գործարքներ, փոքրատառ-փոքրատառեր, գրագիր-գրագրեր, պահանջատեր-պահանջատերեր, աշխատատեղ-աշխատատեղեր, սարալանջ-սարալանջեր, ջրավազան-ջրավազաններ, արժեթուղթ-արժեթղթեր, նիզակակիր-նիզակակիրներ
  3. Ականջօղ-ականջօղեր, թումբ-թմբեր, գինետուն-գինետներ, թանաքաբիծ-թանաքաբծեր, լեռնագնաց-լեռնագնացներ, ժամագործ-ժամագործներ, ցուցափեղկ-ցուցափեղկեր, օրենսդիր-օրենսդիրներ, վարկառու-վարկառուներ, կարմրախայտ-կարմրախայտներ
  4. Բնագիր-բնագրեր, ավանդատու-ավանդատուներ, մենապար-մենապարեր, գործատեղ-գործատեղեր, սանր-սանրեր, ներդիր-ներդիրներ, ուղեցույց-ուղեցույցներ, սարդոստայն-սարդոստայններ, ոստրե-ոստրեներ, սրալանջ-սարալանջեր
  5. Գերձայն-գերձայներ, նավթամուղ-նավթամուղներ, հերթապահ-հերթապահներ, սկյուռ-սկյուռներ, անվադող-անվադողեր, խաղավերջ-խաղավերջներ, առանձնատուն-առանձնատներ, լեռնագործ-լեռնագործներ, հյուրախաղ-հյուրախաղեր, հացթուխ-հացթուխներ
  6. Կիրք-կրքեր, տպատառ-տպատառներ, ծովախորշ-ծովախորշեր, տեղեկագիր-տեղեկագրեր, կավագործ-կավագործներ, ատամնաբույժ-ատամնաբույներ, արջորս-արջորսներ, խարդավանք-խարդավանքներ, տիկին-տիկնայք, ջրափոս-ջրափոսներ
  7. Տրամաչափ-տրամաչափեր, պաստառ-պաստառներ, ճամփեզր-ճամփեզրեր, բանաձև-բանաձևեր, սվին-սվիններ, կղմինդր-կղմինդրներ, հարս-հարսներ, լսափող-լսափողներ, ծվեն-ծվեններ, գանձարկղ-գանձարկղեր։
09.05.2019
  • Որքանով է իմ վարքը կախված ուրիշի, այդ թվում և ուսուցչի գնահատումից։
  • Որն է ուսուցման մեջ գնալհատման դերը։
  • Գնահատման ինչ տեսակներ են օգտագործվում։
  • Իմ կարծիքով գնահատման որ ձևն է ամենահարմարը։
  • Արդար ու անարդար գնահատման մասին։
  • Գրառումներ քննարկման թեմաներով։
  • Քննարկման թեմայի որոշում։
  1. Ազատության չափը դպրոցում. ստիպե՞լ, թե չստիպել սովորել։
  1. Ընտրության իրավունք և ընտրության կարողություն. ես գիտե՞մ՝ ինչ եմ ուզում սովորել։
  1. Գնահատումը օգնում, թե՞ խանգարում է ուսուցմանը։
  1. Եթե քննությունները չլինեին, ինչպես կկազմակերպեի իմ ուսումնական տարին։
09.02.2019
  1. Նոր սովորողների հետ ծանոթացում։
  1. Կրթական հավակնությունների քննարկում.
  • Ինչն է կարևոր իմ կրթության ընթացքում
  • Ինչն է ավելորդ
  • Ինչն է պակասում։
  • Անհատական գրառումներ ուսումնական հավակնությունների մասին բլոգներում։
x

Տեսակները՝
Հոլովվում են գոյականին և տեղի ու ժամանակի մակբայներին փոխարինող դերանունները։ Անձնական դերանունը ունի հոլովման առանձնահատուկ համակարգ՝ դերանվանական հոլովում։ Այդպես են հոլովվում նաև մի քանի այլ դերանուններ՝ սա, դա, ով։ 
Առաջադրանք
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։  Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։ Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։  Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։


Գոյական. հիմնական հատկանիշները.
10. Ով մարդ, երկնքից ձեր խնդրածը միշտ իմ ոտքերի տակ է,- մրմնջած բանաստեղծը:
11. Մարդիկ ոտքի էինք կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս՝ ընկնրելով փողոցով անցնող քաղաքապետի աղջև:
12. Մենք խոսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալուց, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու:
13. Հաճախ նա գիշերները վեր էր թռնում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման հետո լռում սարսափած:
14. - Հո չե՞ս հիվանդացել,- սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտենալով ուշադիր աչքերիս նայեց,- գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում:
15. Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին սակայն օձը, ի վերջո չդիմանալով նրա հայաքի կայծակին, սուլեց և մի ակնթարթւմ անհետացավ: 
  2.Գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
10. Ով մարդ, երկնքից ձեր խնդրածը միշտ իմ ոտքերի տակ է,- մրմնջած բանաստեղծը:
11. Մարդիկ ոտքի էինք կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս՝ ընկնրելով փողոցով անցնող քաղաքապետի առջև:
12. Մենք խոսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալուց, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու:
13. Հաճախ նա գիշերները վեր էր թռնում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման հետո լռում սարսափած:
14. - Հո չե՞ս հիվանդացել,- սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտենալով ուշադիր աչքերիս նայեց,- գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում:
15. Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին սակայն օձը, ի վերջո չդիմանալով նրա հայաքի կայծակին, սուլեց և մի ակնթարթւմ անհետացավ: 



Առաջադրանք. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։
Գոյականի հոգնակի թվի կազմությունը. հոգնակիակերտ մասնիկներ։ Ընդհանուր կանոններից շեղումները՝
Ներ՝ միավանկ, գրաբարում վերջնահնչյուն ն ունեցողները՝ մատն, մուկն, ձուկն, հարսն, եզն, նուռն, գառն, լեռն, թոռն, ծոռն, բեռն, դուռն, ծունկն:
Եր՝ բազմավանկ բառերում. վերջանում են միավանկ գոյականով՝ դեղատուն, ձեռագիր, նստացույց, հանքահոր, փառատոն…
Ներ՝ բայարմատով ավարտվողները՝ մեծատուն (մեծ տուն ունեցող), վիպագիր (վեպ գրող), ժամացույց (ժամ ցույց տվող), հանքափոր (հանք փորող)….
Գաղտնավանկով երկվանկ բառերից՝
Կին, մարդ, պարոն, անձ՝ կանայք, մարդիկ, պարոնայք, անձիք։ Ցի ածանցով վերջացողները կարող են և ք-ով կազմվել՝ քաղաքացի-քաղաքացիք, երևանցի-երևանցիք։  Կողմնակից-հավքականություն նշանակողները՝ ենք-Գրիգորենք, Արմենենք…
Անեզական գոյականներ՝ Ալպեր,  Ամերիկայի Միացյալ Նահանգներ …
Անհոգնական գոյականներ՝

Առաջադրանք. Կազմիր տրված գոյականների հոգնակին.
11-եր1

Գնահատում.
Թեմաների առաջարկ՝















Բոլորս էլ գիտենք, թե ինչքանով է մեր կրթահամալիրը տարբերվում մյուս բոլոր պետական դպրոցներից, գիտենք, բայց կարծում եմ, պետական դպրոցից կրթահամալիր եկած սովորողները ավելի լավ կզգան այդ տարբերությունները, քան առաջին դասարանից կրթահամալիրում սովորածները: Ես էլ եմ սովորել պետական-սովորական-սովետական-անհետաքրքիր դպրոցում, երեք տարի եմ սովորել, բայց դա էլ հերիք է հասկանալու համար կրթահամալիրի ու մնացած դպրոցների տարբերությունները: Եթե ինձ ճանաչում եք, ուրեմն կիմանաք, որ ես խնդիրների ժամանակ չեմ ասում, որ անլուծելի են կամ բարդ, լավատես եմ ու կարծում եմ, որ մի խումբ մարդիկ ու ժամանակը կօգնեն խնդրին տալ ամենալավ ու բոլորին հասանելի լուծումը։
Բայց կրթության խնդիրը.... Ըստ իս՝ սա շատ նուրբ հարց է, ու եթե այս հարցը քննարկելիս մենք գտնում ենք ինչ-որ ելք, մեկ-երկու րոպե հետո հասկանալու ենք, որ այդ ելքը լիովին չի արդարացնում իրեն, որ խանգարելու է կրթության ուրիշ կողմերին: Ես սովորում եմ միայն այն դեպքում, երբ ինձ հետաքրքիր է լինում դասը, երբ դասավանդողը դասը մատուցում է հետաքրքիր, հաճելի ձևով: Վերևում նշեցի, որ մյուս դպրոցները անհետաքրքիր են: Դասավանդողի համար դժվար է ընտրել դասը մատուցելու մի ձև, որը դուր գա բոլորին, պետք է գտնել լուծումը: Մյուս դպրոցներում վատն այն է, որ ոչ մի սովորող, ես վստահ եմ, իրեն թույլ չի տա դասավանդողի մոտ կամ տնօրենի մոտ իր կարծիքն ասի դասի կամ դասը մատուցելու մասին, նրանց այդպես են սովորեցրել, նրանք էլ այդպես են անում, անգամ չեն էլ մտածում մի ուրիշ ձևով դասը անցկացնել։ իսկ կրթահամալիրում մենք ազատ ենք այդ հարցում, նաև նշեմ, որ ոչ թե մենք ենք դժգոհում, այլ դասավանդողներն են մեզ հարցնում, թե ի՞նչն է մեզ դուր գալիս, ո՞ր ձևն է ցանկալի, ո՞ր դեպքում սիրով կսովորենք:
Ոչ մի բան, ոչ մեկը, ոչ մի դպրոց չի կարող լինել ամենալավը ու չի կարող չունենալ վատ, անհարմար կողմեր: Իմ կարծիքով, Կրթահամալիրը Հայաստանում ամենաշատն է տալիս սովորողին ընտրության հնարավորություն, ըստ մեր ուսպլանի՝ սովորողը կարող է ընտրել 7 լեզուներից իր ամենասիրածը, որով ուզում է խորանալ, բայց այստեղ էլ ամեն ինչ հրաշալի չէ։ Իսկ եթե նրա նախընտրած լեզուն չկա՞ այդ յոթի մեջ. դա արդեն կարևոր խնդիր է: Կարծում եմ, կարող են այդ յոթ լեզուները ընտրվել քվեարկությամբ, ամենաշատ հավաքած ձայներով, մի գուցե այդ ռուսերեն- անգլերենը ավելի քիչ ձայն հավաքեն, քան հունգարերենն ու իտալերենը: Այստեղ էլ կա խնդիր, պետք է գտնենք հունգարերենի կամ իտալերենի մասնագետ, ինչը ավելի դժվար է, քան ռուսերենի կամ անգելերենի մասնագետ գտնելը: Կրթության ոլորտը պետք է փոխել ամենախորքից, պետք է փոխվենք նաև մենք, լինենք ինքնուրույն, խնդիրը չբարդենք ուրիշների վրա և ամեն ինչ անենք ցանկալի փոփոխությունը շուտ տեսնելու համար: 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...