Հայաստանին ճիշտ նկարագրող, կարճ ու կոնկրետ տողեր, որոնցով ներկայացված է մի ամբողջ երկիր: Փոքրիկ, բայց կարևոր: Քարտեզի վրա արցունքի մի կաթիլ, իսկ աշխարհում հազարավոր թափված արցունքների երկիր: Եվ, եթե սրտի մեջ չպահենք, հնարավոր է կորցնենք նրան: Եվ, եթե սրտի ամբողջ սիրով չսիրենք, հնարավոր է կորցնենք նրան:
Thursday, December 10, 2020
Thursday, November 19, 2020
Սեբաստացիական ուղիս
Ինչպես նշել եմ իմ Դպրոցը կյանքի ձեռքբերում պատումում՝
Ավարտել չի նշանակում դադարել Սեբաստացի լինելուց, ես Սեբաստացի եմ իմ կյանքում, իմ քայլերով, մտածելակերպով և միշտ:
Ամեն անգամ ամփոփելուց հասկանում եմ, թե ինչքան անփոխարինելի օրեր եմ թողել անցյալում ու, որ կրթահամալիրի միջավայրից ու սովորողներից ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնելու: Ամեն անգամ ես Սեբաստացի եմ նշելուց ուրախանում եմ, որ առաջին երկու դասարանները կրթահամալիրում չեմ սովորել, ուրախանում եմ, որովհետև, եթե ի սկզբանե սովորեի էստեղ՝ ճիշտ չէի գնահատի այն ինչ տրվեց ինձ:
Monday, September 7, 2020
Իմ եսը, կարծիքնը ու զբաղմունքները:
Իմ սիրելի լուսանկարներից:
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
Ողջո՜ւյն, սիրելի ընթերցող, ուզում եմ մի քիչ իմ մասին պատմել քեզ: Հուսով եմ՝ առաջին անգամը չէ, որ կարդում ես պատումներս ու արդեն գիտես անունս, իսկ, եթե առաջին անգամ ես հայտնվել իմ այս փոքրիկ ու բաց հարթակում, ուրեմն՝ բարի գալուստ իմ բլոգ <3
Monday, August 31, 2020
Դպրոցը կյանքի ձեռքբերում
© կինո-ֆոտո 2020
Գիտելիքին առաջնային կարևորություն տալով մոռանում ենք արժեքների մասին, որը պետք է սովորեցնի դպրոցը, ավելի ճիշտ ոչ թե սովորեցնի, այլ իր օրինակով ցույց տա կյանքում պետք եկող ու գիտելիքից ոչ պակաս կարևոր արժեքները:
Friday, July 17, 2020
Ճամբարային նախագիծ
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի
Friday, June 12, 2020
«Պարմանի»-ի առաջին քայլերը
- Ամսագիրը պարբերական հրատարակություն է, որը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ:
- Առաջին ամսագիրը հրատարակվել է Գերմանիայում «Erbauliche Monaths Unterredungen» անունով։ Ամսագրի առաջին համարը լույս տեսավ 1663 թվականին:
- Հայկական առաջին ամսագիրը եղել է «Ազդարարը», որը լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին
- Forbes-ը թերևս ամենահայտնի ամսագիրն է աշխարհում։ Այն ֆինանսա-տնտեսական ամսագիր է, որը հրատարակվում է ԱՄՆ-ում 1917թ.-ից:
Նախագիծ՝ «Պարմանի»
- Ներածություն
- Նպատակը
- Խնդիրները
- · Ընթացքը
- · Արդյունքները
Friday, June 5, 2020
Magic lavash
Mom, why are you eating your bread without anything?
The mother sighed and said:
"I am rolling my grief into lavash and swallow it."
Yes, In the Armenian Highlands The boys become mature very soon, and forget their childish games and one day Nagharsh noticed that The fields surrounding the village look like a patch and noticed that the mountainous country had given to every household one lavash's size of field
One day Nagharsh looked at his mother's work and said that he wanted to help her.
-"Baking bread is not your job, my son, if you want to be lucky and earn your living, find the job you want", said the mother
Thursday, June 4, 2020
Հունիսի 5ը՝ շրջակա միջավայրի պաշտպանության օր
Friday, May 29, 2020
Արտակարգ Արմաղանը արտակարգ իրավիճակում
Tuesday, May 19, 2020
Կյանքից կախված
Կարդալով Սյունե Սևադա
Կյանքը չափազանց բարակ թելի վրա է, հարկավոր է ամեն ինչ՝ ինչ կա կյանքումդ, հենես ապահով մի կետի, որ չընկնեն, չփշրվեն, չանհետանան, կամ ձեռքերիդ մեջ վերցնես, բայց այդպես էլ կփակես քո կյանք մտնող միակ մուտքը՝ չի երևա աշխարհհայացքդ, մազերիդ գույնը, ցանկություններդ կամ էլ միջիդ գույները, բռունցք կանես, ձեռքումդ կմնան դրանք ու միայն դու կտեսնես, կողքից ուղղակի կնայեն ոչինչ չասող երեսիդ ու լուռ կանցնեն կողքովդ, կարծելով, որ ոչինչ չունեն քեզնից վերցնելու կամ, որ դու ոչինչ չունես նրանցից սովորելու:
Տխրության մեջ լույս կգտնի ու կըգնա լույսին ընդառաջ, երեխան է այդպես՝ էներգիայով լի, միտքն անսահման: Մեծանում են ու մեծանալու հետ անջատում իրենց գտած լույսն ու խավարով փորձում գտնել հաջորդ վառ կետն իրենց կյանքում: Դեժավյուները շատ են լինում, հաճախ ոչ միայն պատկերի տեսքով այլ նաև պատմության՝ կրկնվում է պատմությունն ու հիշեցնում մանկության դրվագներից, որոնց թեև ուշադիր չես եղել, բայց դրանցից քաղել ես այն, ինչը մեծ հասակում դժվար կլիներ գտնել երեխայի անսահման մտքին սահմաններ դնող ընտանիքում կամ կանաչ անտառը փողոց սարքած ցամաքում: Չհանձնվել: Չհանձնվել: Ուղղակի չհանձնվել: Գնահատել, կարևորել ապրածդ ամեն վայրկյանն ու ուղղակի գնահատել՝ խանութում երեխայի սխալը ուղղելը, չիմանալով, որ ինքդ ես սխալ, որոշելը, թե ով է ընթրիքի սեղանը հավաքելու կամ էլ ուղղակի դիմացի հարևանի հետ ամենօրյա զրույցը՝ բարի օր-բարի օր, բարի գիշեր-բարի գիշեր: Բայց ապրել: Չհուսահատվել: Չհանձնվել: Սիրել: Սիրվել: Սխալվել: Բայց ապրել:
Saturday, May 9, 2020
Trips as an achievement
The world must be discovered. Life is short, but when you start enjoying every minute and travelling around the world, you realize how happy you are to be in this world and feel everything. I think you face the most difficult trials during your travels and you also have a lot of achievements. Road...it can be short or long enough for you to fully discover your new friends, road, a way to begin to understand how different people can be, a way to show you every detail of life. You learn to հelp and respect, communicate, make friends, these are the smallest things that travel gives us. You begin to get to know your country and involuntarily fall in love with every village and building, memorize the forests and fields, and feel the peace of mind in the mountains.We enjoy the roads, return home and trying to tell with words about the waterfalls and about amazing nature that we have seen with own eyes.
I try to participate in every trip which is organized by our school, cause I feel that I always get a lot of motivation and energy from new discoveries and get inspired by new acquaintances. Travel forever, no matter how old you are or where you are, the only important thing is "with whom"... <3
Ճամփորդությունները, որպես ձեռքբերում:
Աշխարհը պետք է բացահայտել: Կյանքը կարճ է, բայց, երբ սկսում ես վայելել ամեն րոպեդ ու պտտվել ամբողջ աշխարհով հասկանում ես, թե ինչքան երջանիկ ես, որ կաս ու կարող ես զգալ այդ ամենը: Կարծում եմ՝ ամենադժվար փորձություններին ճամփորդությունների ժամանակ ենք հանդիպում և ձեռքեբերումներ նույնպես շատ ենք ունենում: Ճանապարհ` որ մեկ կարճ է, մեկ բավականին երկար նոր ընկերներիդ ավելի լավ ճանաչելու համար, ճանապարհ, որտեղ սկսում ես հասկանալ, թե մարդիկ որքան տարբեր կարող են լինել, ճանապարհ, որ ցույց է տալիս քեզ կյանքի ամեն մանրուք: Սովորել օգնել ու հարգել,սրանք ամենաչնչին բաներն են, որ ճամփորդությունը տալիս է մեզ: Սկսում ես ճանաչել երկիրդ ու ակամայից սիրահարվում ես յուրաքանչյուր գյուղին ու շենքին, անգիր ես անում անտառներն ու դաշտերը, սարերում զգում հոգուդ հանգստությունը: Ճանապարհները վայելում ենք, վերադառնում տուն ու փորձում բառերով պատմել աչքերի տեսած հրաշք բնությունն ու ջրվեժի ականջ շոյող ձայնը:
Ես փորձում եմ մասնկացել դպրոցի կազմակերպած բոլոր ճամփորդություններին, քանի որ զգում եմ, թե որքան մոտիվացիա ու էներգիա եմ ստանում նոր բացահայտումներից ու ոգեշնչվում նոր մարդկանցից: Ճամփորդեք միշտ, կապ չունի, թե քանի տարեկան եք, որտեղ եք, միակ կարևորը՝ թե ում հետ...<3
Saturday, May 2, 2020
Իմ ուսումնական շրջանը
Շատ եմ կարևորում, երբ սովորողն ինքն է վերլուծություն կատարում, կարդում է ու գրում այն՝ ինչը պատկերել է իր մտքում կարդալու ընթացքում։ Թեև մենք չենք հասկանում, բայց վերլուծություններն օգնում են մեր մտքի զարգացմանը, արագ կողմնորոշմանն ու հայերենը ճիշտ օգտագործելուն։ Հեռավար ուսուցման ժամանակ սկսեցի ավելի շատ կարդալ ու վերլուծել։ Ամեն նոր օրվա հետ անհամբեր արթնանում եմ, որ տեսնեմ այսօր ինչ եմ կարդալու։ Չգիտեմ, թե ինչի չէի նույն չափ կարդում այն ժամանակ, բայց փաստ է, որ հիմա ավելի ակտիվ եմ մասնակցում դասերին ու նախագծերին։
Thursday, April 30, 2020
Ապրիլյան ինքնագնահատւմ
Tuesday, April 28, 2020
Կարդալով Նարինե Աբգարյան
Երբեմն դիմացինի նախանձելի"եսն" ու հրաշալի կյանքը խաբուսիկ է։
Հարսն ունի իր նախանձելի կողմերը, որոնք սկեսուրները նկատում են միայն ուրիշի հարսի մոտ և նրանց օրինակ բերում իրենց հարսերի հետ խոսելիս։ Մարիամը կնոջ ու հարսի իդեալ էր շատերի համար։ Ո՞վ կդժգոհի գեղեցիկ լվացք փռող, համեղ ուտեստներ պատրաստող ու տանը փոշու հատիկ չթողնող կնոջից։ Իսկ ինչն էր կարևոր Մարիամի համար։ Մենք միշտ դատում ենք դիմացինի երջանկությունը իր ցույց տված կյանքն ուսումնասիրելով, բայց երբեք, երբեք չենք իմանա մարդու ներսում խառնված գույները, արդյոք դրանք մուգ են, թե պայծառ՝ աչք ծակող։ Մարիամը շատերի համար նախանձելի էր, օրինակ էր լավ հարսի ու շատերն էին երազում նրա նման լինել։
Monday, April 27, 2020
Մեր գերդաստանի պատմությունը
Wednesday, April 22, 2020
Թարգմանություն
աղբյուրը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույցներ է ուղարկում։ Ուղեցույցները նախատեսված են երեխաների ծնողների համար։ Ուղեցույցում ասվում է այն, ինչ շատ ծնողներ արդեն գիտի՝ երեխաները պետք է ավելի շատ շարժվեն, քան նստած մնան։ Երեխաները պետք է բավարար քուն ստանան, 1-ից 4 տարեկան երեխաները պետք է շարժվեն օրական երեք ժամ կամ ավելի։ 1 տարեկանից փոքր երեխաները նույնպես պետք է օրվա մեջ շարժվեն։ Երկուսից չորս տարեկան երեխաները պետք է օրվա ընթացքում մեկ ժամիվ ավել չնայեն էլեկտրոնային էկրաններին, իսկ երկու տարեկանից փոքր երեխաները ընդհանրապես պետք է չնայեն էլեկտրոնային էկրաններին։
Դատարկ Չեխիայի մայրաքաղաք
աղբյուր
Չեխիան Կենտրոնական Եվրոպայում փոքր երկիր է։Մայրաքաղաքը Պրահան է։ Պրահան գեղեցիկ պատմական քաղաք է։ Շատ զբոսաշրջիկներ ամեն տարի գալիս են Պրահա։ Փողոցները սովորաբար մարդաշատ են։ Այնուամենայնիվ, իրավիճակը հիմա այլ է։ Կորոնավիրուսը արդեն Չեխիայում է։ Կառավարությունը փակում է դպրոցները, ռեստորանները և այլ շատ խանութներ։ Մարդիկ պետք է մնան տանը։ Մարդիկ չեն կարող ճանապարհորդել երկրից երկիր։ ՈՉ մի տուրիստ չկա։ Պրահան շատ հանգիստ է և դատարկ։ Կորոնավիրուսով վարակվել է 6500 և մահացել 170 մարդ։ Երկիրը Եվրոպայում ամենախիստ կանոններ ունեցողներից մեկն է։ Մարդիկ պետք է դիմակներ կրեն դրսում։ Շատ մարդիկ ուրախ չեն այդ առիթով։ Կառավարությունն ուզում է մյուս շաբաթ փոխել մի քանի կանոն։
Ուրիշ էինք մենք․․․
Sunday, April 19, 2020
Շառլ Ազնավուր- Նրանք ընկան
Մարդ մեռնում է, երբ իր մասին մոռանում են, իսկ Ազնավուրին անհնար է մոռանալ։
Ծնվել է Ֆրանսիայում, բայց ծագումով հայ լինելը նրան հերիք էր սիրելու Հայաստանն ու նրա մշակույթը, կանգնելու հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին։ Նա արել է ավելին, քան անում են Հայաստանում ապրողներն ու բնիկ հայերը։ Դա մարդու տեսակ է, չես կարող փոխել կամ մեղադրել։
Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո բացվեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը ու սկսեցին օգնել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին։ Աղետից մի քանի օր անց գրվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որն ամեն անգամ լսելիս ամբողջ մարմնովս դող է անցնում։
Ցեղասպանության վաթսունամյակին էլ նվիրված գրեց «Նրանք ընկան»-ը,
«Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,
Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում»
Saturday, April 18, 2020
Goals are good for you
Goals are one of the most important things in life. It's very important that you know what you live for and what you want from life. Goals help to save your time and focus on what is important for your future.
Friday, April 17, 2020
Laughter is the best medicine
Really, a smile is the best medicine in the world. Smile at your enemy, always smile at those who oppose your opinion, their position will weaken, because your smile shows your calmness and positivity. Even if you are depressed, a fake smile can affect on your mood and make you real laugh.
Ինքնամեկուսացումն ու հետոն
Լուսանկար իմ ամենօրյա քայլքից <3
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020
Հեռավար ուսուցման ընթացքում, պատումների մեծամասնության մեջ նշում ենք վիրուսը, ինքնամեկուսացումն ու իրավիճակը։
Ինչպես բոլորը՝ այնպես էլ ես, կարոտով եմ հիշում այն ժամանակ տխուր ու ձանձրալի, բայց հիմա երազանք թվացող օրերը։ Մարդկանցով լի կանգառները, մի կերպ ավտոբուսում տեղավորվելն ու դպրոց ուշացումով մտնելը։ Անհամբեր սպասում էինք, գարնանային մեկ շաբաթյա արձակուրդին, որ ճամփորդենք, գնանք Թիֆլիս, այնտեղի արդեն հարազատ դարձած ընկերներից կարոտներս առնեինք, շաբաթն անցներ ու հետո էլ անհամբեր ամռանը սպասեինք։
Բայց միշտ չէ, որ պլանները մեր պատկերացրածի նման էլ լինում են, դրա համար չեմ սիրում պլանավորել՝ ի՞նչ իմանամ, թե վաղը ինչ կլինի։
Wednesday, April 15, 2020
Թարգմանություն (04.13-04.17)
Աղբյուր
Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում մի պաղպաղակի խանութ պատրաստում է հատուկ պաղպաղակ: Պաղպաղակը պատրաստվում է փոքր միջատներից։
Նախ ՝ մարդիկ հյութ են պատրաստում միջատներից հետո լցնում են պաղպաղակի նորմալ բաղադրիչներ, ինչպիսիք են շաքարը և կակաոն, այդ ամենը դնում են պաղպաղակի մեքենայի մեջ: Այնուհետև նրանք վաճառում են միջատ պաղպաղակը:
Tuesday, April 14, 2020
Monday, April 13, 2020
Խեղճուկրակ արաբը-վերլուծություն
Երբեմն բառերն ուղղակի ավելորդ են։ Միգուցե ոչ երբեմն, այլ՝ միշտ։ Սիրո մեջ բառերն ուղղակի վիճելու կամ ինչ-որ հարցեր պարզելու համար են, իսկ երջանիկ պահերին բառեր պետք չեն։ Երբ սրտերն ու հոգիները գտնում են իրար ու հասկանում, որ միմյանց համար են, բառերն այդժամ անզոր են դառնում։ Խոսելը երբեմն ժամանակի վատնում է։ Դեպքերի մեծամասնության ժամանակ շատ խոսացողին հասարակությունը չի ընդունում, իսկ լռողի հետևից ընկնում ու խնդրում, որ խոսի։ Լռությունը խնդիրների լուծման ամենահեշտ տարբերակն է, լռության ժամանակը բառերը թռչում են օդում և նրանց բռնել հարկավոր չէ։ Ընկերների միջև լռությունը ապացուցում է մտերմությունը։ Նրանց պետք չեն «որովհետևներ» կամ էլ «ինչուներ» , գիտեն՝ հասկանում են իրար առանց բառերի ու բացատրությունների։ «Բերանները երբեք չեն բացում, բայց անընդհատ խոսում են։ Իրար հասկանում են և կարիք չունեն բերանները բացելու։ Թաքցնելու բան չունեն», իրոք, երևի խոսքերն իրոք ինչ-որ բաներ թաքցնելու, արդարանալու կամ վիճելու համար են, իսկ հասկանալու համար ուղղակի լռությունն էլ բավական է։
Friday, April 10, 2020
Թարգմանություն-լրաքաղ
Thursday, April 9, 2020
A photo from my album
Project ” A photo from my album”
I'm glad there is a reason to talk about this photo. When I found out that I had to choose one photo from my album, I realized that this photo would be the right one. Every time I look at it, a smile appears on my face. It was a year ago, we went to Gyumri, it was the most memorable, happy, beautiful, and unforgettable trip of my life.
Wednesday, April 8, 2020
Դուք լավն եք, մարդիկ
Ոչ մեկ իդեալական չէ, չկա մեկը, որ չունենա վատ կողմեր: Մարդիկ կան, ծնվել են, ստեղծվել են, որպեսզի տարբերվեն միմյանցից։ Պետք է նման չլինեն իրար, բայց հասարակությունը դժվար է ընդնունում այնպիսի մեկին, ով չի պատկանում այդ հասարակության նորմերին։
Կյանքն ափսոս է քո մասին վատը մտածելու ու այն բացասականով լցնելու համար։ Դուք լավն եք, մարդիկ, ձեզ ընդունեք այնպես՝ ինչպես կաք, փոփոխություններից, եթե ձեզ կզգաք ավել լավ՝ կատարեք դրանք, արեք այն ինչը ձեզ հետաքրքրում է, ոչ թե այն, ինչը հասարակությունն է ուզում։ Դուք լավն եք ձեր ամենավատ ու լավ կողմերով, նախասիրություններով ու ճաշակով։ Կարևոր եք ինչ-որ մեկի համար, հարազատ-բարեկամի կամ մեկի, ով սիրահարվել է ձեզ կամ էլ կսիրահարվի վաղը, պետք եք նրանց, նրանք էլ՝ ձեզ։
Tuesday, April 7, 2020
Անձրև-Վերլուծություն
Բաժանումներից հետո իրերը կամ ինչ-որ երևույթներ կամ էլ հիշողոթյունները՝ գլխումդ, որոնք երբեք չես ուզում ջնջել, հիշեցնում են ամեն ինչ։ Փախչում ես՝ մոռանալու համար կատարվածը, հետևում են քեզ, գտնում տեղդ ու հիշեցնում ամեն ինչ։
Monday, April 6, 2020
Գրականություն- առցանց ուսուցում
Բաժանումներից հետո իրերը կամ ինչ-որ երևույթներ կամ էլ հիշողոթյունները՝ գլխումդ, որոնք երբեք չես ուզում ջնջել, հիշեցնում են ամեն ինչ։ Փախչում ես՝ մոռանալու համար կատարվածը, հետևում են քեզ, գտնում տեղդ ու հիշեցնում ամեն ինչ։
Sunday, April 5, 2020
Հայաստանը և հարևան երկրները
Գյումրի, Կապս
Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)© Սեբաստացի TV 2019
Թեև քարտեզի վրա փոքր ու չերևացող երկիր ենք, ամեն դեպքում ներս մտնելուց հասկանում ենք, թե ինչքան մեծ, հարուստ մշակույթով, փորձություններով անցած երկիր ենք. Ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազմներ, որոնք մինչև այսօր չեն ստացել իրենց լիարժեք և արդարացի լուծումները։
Saturday, April 4, 2020
Սերը նամակների մեջ
Thursday, April 2, 2020
A little about the city of my dream
The distance learning period, the state of emergency declared in the country have also deprived us of the opportunity to travel. "Virtual Journeys" project is giving a chance to travel in our past and to move you very interesting places. I will take you to Spain, Barcelona.
Կյանքը կորոնավիրուսից հետո
Կորոնավիրուսից առաջ)
© Սեբաստացի TV 2019
Իտալիայում, երթևեկության դադարի, տնտեսական պասիվության արդյունքում օդը անհամեմատետ ավելի մաքուր է, Վենետիկում մաքրվել են անգամ ջրանցքները, 60 տարվա մեջ առաջին անգամ ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ ձկները երևում են, իսկ կարապները վերադարձել են։ Բնությունը վերջապես սկսել է նորից ինքնամաքրվել, որը վաղուց չէր ստացվում նրա մոտ, քանի որ մարդն իր տնտեսական ու սոցիալական գործունեությամբ շնչահեղձ էր արել մոլորակը:
Monday, March 30, 2020
«Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն
Չարերն էլ իրենց տեսակները ունեն։ Կան, որ մտքում են քարկոծում, կան, որ՝ հանրության առաջ ու կան գաղտնի վատություն անողները։ Չարերը նախանձից են արթնանում։ Դիմացինիս ունեցածը ավելի լավն է, քան իմը, կամ դիմացինը հենց ինքն իրենով՝ ավելի լավն է, քան ես։
Հեռավար-առցանց ուսուցում․ Մարտի 30-ից Ապրիլի 16
Մեկնարկեց հեռավար-առցանց ուսուցման երրորդ փուլը։
- Շաբաթների ընթացքում կատարելու եմ դասավանդողների ուղարկած առաջադրանքները`Անգլերեն, Էկոլոգիա, Հայոց լեզու-Գրականություն, Հայոց լեզվի քերականություն, Հասարակագիտություն, Մաթեմատիկա՝չորեքշաբթի-հինգշաբթի օրերին հանդպում ենք առցանց՝ Microsoft Teams հարթակում
- Մասնակցելու եմ Զատկական ընտանեկան ծեսին։
- Կարդալու եմ Վահան Թոթովենց. «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա»։ ֆիլմերի հետ սեր չունեմ, բայց Ընկեր Անիի առաջարկած ֆիլմերի տասնյակից հավանել եմ Ամուսնական պատմությունը, հուսով եմ կդիտեմ։
- Չենք մոռանում ֆիզկուլտուրայի մասին)) բացը լրացնում եմ մարզվելով։
Tuesday, March 24, 2020
Լսում էի սրտիդ զարկերը․․․
Սովորականից ավելի ուժեղ կգրկեի, կլսվեին ոսկորներիդ ձայները, ձայնը լսելուց մի պահ կքարանայի, բայց վաղվա կարոտը պատկերացնելուն պես ավելի ուժեղ կգրկեի: Սկզբում հավանում էի, իսկ հետո սկսեցի ապրել քեզնով, քո շարժ ու ձևով, քո ժպիտով ու լացով, քո նամակներին անհամբեր սպասելով: Ես ապրում էի այն օրերին, երբ կողքս էիր կամ լսում էի ձայնդ: Հերիք էր մի օրը, որ հասկանայի՝ չկամ առանց քեզ: Իսկ հիմա՞...
Չկաս: Չկամ նաև ես: Չկա մեր «մենքը», որ հաղթում էր բոլորին: Դու ինձ սովորեցրել էիր պայքարել ու պաշտպանել ինձ: Հիմա մենակ եմ: Բոլորի դիմաց ես մենակ եմ կանգնում: Նրանք էլ են քեզ փնտրում: Ասել եմ, որ չկաս ու չես գալու:
Մենակ եմ բոլորի առաջ, բայց աչքերս փակ պայքարում եմ, քեզ՝ կողքս պատկերելով:
Friday, March 20, 2020
Վիրտուալ ճամփորդություն՝ լուսանկարներով
Նախագիծը բաց է․ կարող են միանալ բոլորը:
Giving advice
My new girlfriend loves opera, and on our first date I told her that I love it too. I was lying. I hate it.Now , she has bought us tickets to a show next month.
When we meet someone for the first time we all want to leave a good impression especially when the person is going to be our girl/boyfriend. I think you were nervous because It was your first date and it's okay if you lied to her on that day. But when your relationship deepened you should have reminded her of that day and I think she would gladly accept it and laugh. Now you should tell her and If I were you I would go and buy movie tickets, flowers (if she likes) and some chocolate (I think all girls adore chocolate) for forgiveness.
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...