Tuesday, May 19, 2020

Կյանքից կախված

Այսօր ստեղվծող գրականություն
Կարդալով Սյունե Սևադա 


Կյանքը չափազանց բարակ թելի վրա է, հարկավոր  է ամեն ինչ՝ ինչ կա կյանքումդ, հենես ապահով մի կետի, որ չընկնեն, չփշրվեն, չանհետանան, կամ ձեռքերիդ մեջ վերցնես, բայց այդպես էլ կփակես քո կյանք մտնող միակ մուտքը՝ չի երևա աշխարհհայացքդ, մազերիդ գույնը, ցանկություններդ կամ էլ միջիդ գույները, բռունցք կանես, ձեռքումդ կմնան դրանք ու միայն դու կտեսնես, կողքից ուղղակի կնայեն ոչինչ չասող երեսիդ ու լուռ կանցնեն կողքովդ, կարծելով, որ ոչինչ չունեն քեզնից վերցնելու կամ, որ դու ոչինչ չունես նրանցից սովորելու:

Պետք է բաց լինել, չափի մեջ, բայց բաց այնքան, որ զգան թույլ եք տալիս ձեզ մոտ գալ: Կխոսեք, կսիրահարվեք, կկռվեք, կընկերանաք ու կնախանձեք, կներեք, կդավաճանեք, բայց կապրեք: 


Տխրության մեջ լույս կգտնի ու կըգնա լույսին ընդառաջ, երեխան է այդպես՝ էներգիայով լի, միտքն անսահման: Մեծանում են ու մեծանալու հետ անջատում իրենց գտած լույսն ու խավարով փորձում գտնել հաջորդ վառ կետն իրենց կյանքում: Դեժավյուները շատ են լինում, հաճախ ոչ միայն պատկերի տեսքով այլ նաև պատմության՝ կրկնվում է պատմությունն ու հիշեցնում մանկության դրվագներից, որոնց թեև ուշադիր չես եղել, բայց դրանցից քաղել ես այն, ինչը մեծ հասակում դժվար կլիներ գտնել երեխայի անսահման մտքին սահմաններ դնող ընտանիքում կամ կանաչ անտառը փողոց սարքած ցամաքում: Չհանձնվել: Չհանձնվել: Ուղղակի չհանձնվել: Գնահատել, կարևորել ապրածդ ամեն վայրկյանն ու ուղղակի գնահատել՝ խանութում երեխայի  սխալը ուղղելը, չիմանալով, որ ինքդ ես սխալ, որոշելը, թե ով է ընթրիքի սեղանը հավաքելու կամ էլ ուղղակի դիմացի հարևանի հետ ամենօրյա զրույցը՝ բարի օր-բարի օր, բարի գիշեր-բարի գիշեր: Բայց ապրել: Չհուսահատվել: Չհանձնվել: Սիրել: Սիրվել: Սխալվել: Բայց ապրել:



No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...