Wednesday, April 15, 2020

Թարգմանություն (04.13-04.17)

Միջատների պաղպաղակ 

Աղբյուր

Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում մի պաղպաղակի խանութ պատրաստում է հատուկ պաղպաղակ: Պաղպաղակը պատրաստվում է փոքր միջատներից։
Նախ ՝ մարդիկ հյութ են պատրաստում միջատներից հետո լցնում են պաղպաղակի նորմալ բաղադրիչներ, ինչպիսիք են շաքարը և կակաոն, այդ ամենը դնում են պաղպաղակի մեքենայի մեջ: Այնուհետև նրանք վաճառում են միջատ պաղպաղակը:

Մի մարդ ասում է, որ սա լավ է մոլորակի համար: Սովորաբար, մարդիկ մի կողմ են գցում  միջատներին: Այնուամենայնիվ, նրանք միջատներին օգտագործում են սնունդ պատրաստելու համար:

Մի պրոֆեսոր ասում է, որ այս պաղպաղակը ոչ բոլորն են սիրում: Նրանց դուր չի գալիս, որ այն միջատներից է: Նրանք նախընտրում են նորմալ պաղպաղակ, որոշ մարդիկ էլ  փորձում են նորը, նրանք ասում են, որ դա լավ է: Բիզնեսը ցանկանում է աճել: Այն ցանկանում է խանութներ ունենալ ամբողջ աշխարհում:


Ֆրանսիայում տեղի է ունեցել դանակահարում

Ֆրանսիայում, շաբաթ օրը, առևտրի կենտրոնում տղամարդը հարձակվել է մարդկանց վրա: Սպանել է երկու մարդու: Նա օգտագործել է դանակ: Վիրավորել է ևս հինգ մարդու: Ոստիկանները տղամարդուն բռնել են առևտրի կենտրոնի մոտ: Նա խոսում էր արաբերեն և աղոթում էր Աստծուն։
Ֆրանսիայի իշխանությունները չեն ասում տղամարդու անունը: Նրանք ասում են, որ տղամարդը Սուդանից է և 33 տարեկան է:
 Ոստիկանությունը գնում է նրա տուն: Գտնում են որոշ փաստաթղթեր: Փաստաթղթերում ասվում է, որ Ֆրանսիայում մարդիկ չեն հավատում Աստծուն: Ոստիկաններն ասում են, որ տղամարդը հարձակումը կատարել է միայնակ և կարծում են, որ տղամարդը չի պատկանում որևէ ահաբեկչական խմբավորումների:

Օլիմպիական մարզիկների դարաշրջան

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարեց, որ վերանայվել են Տոկիոյի խաղերի որակավորման բարձրացումը, այն բանից հետո, երբ միջոցառումը վերանշանակվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Տոկիոյի խաղերն անցկացվելու են 2021-ի ամռանը, մարզիկները կկարողանան պահպանել իրենց տեղը, եթե արդեն իսկ որակավորվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերին: Ըստ ԶԼՄ-ների, սա վերաբերում է շուրջ 6,500 մարզիկների: ՄՕԿ-ը մարզական ֆեդերացիաներին թույլ կտա որոշում կայացնել ՝ արդյոք երկարաձգել վերին տարիքային սահմանը այն մրցակիցների համար, ովքեր չափազանց հին կլինեն մրցելու համար: Նույն ձև, մարզական ֆեդերացիաները կորոշեն, թե արդյոք այն մարզիկները, ովքեր փոքր-ինչ երիտասարդ են 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար, կարող են հաջորդ տարի մրցել:
ՄՕԿ-ը նշել է, որ մարզիկների առողջությունը հիմնական սկզբունքն է օլիմպիական խաղերի որակավորման և մնացած միջոցառումների պլանավորման մեջ: Ֆեդերացիաները պետք է ապահովեն արդար հասանելիություն և համապատասխան նախապատրաստություն բոլոր մրցակից մարզիկներին և թիմերին:


















No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...