Sunday, April 19, 2020

Շառլ Ազնավուր- Նրանք ընկան

Կարդում ենք Սփյուռքահայ գրականություն   
Մարդ մեռնում է, երբ իր մասին մոռանում են, իսկ Ազնավուրին անհնար է մոռանալ։ 
Ծնվել է Ֆրանսիայում, բայց ծագումով հայ լինելը նրան հերիք էր սիրելու Հայաստանն ու նրա մշակույթը, կանգնելու հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին։  Նա արել է ավելին, քան անում են Հայաստանում ապրողներն ու բնիկ հայերը։ Դա մարդու տեսակ է, չես կարող փոխել կամ մեղադրել։ 

Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո բացվեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը ու սկսեցին օգնել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին։ Աղետից մի քանի օր անց գրվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որն ամեն անգամ լսելիս ամբողջ մարմնովս դող է անցնում։ 
  Ցեղասպանության վաթսունամյակին էլ նվիրված գրեց «Նրանք ընկան»-ը, 
«Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,
Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում»
Ուղղակի անկարող ենք ապրել ամեն երկրի ցավի հետ, չենք կարող գուշակել, թե մեզնից կիլոմետրեր հեռու ով-ում մեղքով սպանվեց ու, թե ինչու է աշխարհն այսքան դաժան մարդկանց հետ  և ինչ է պետք լիարժեք խաղաղ ապրելու համար։
«Նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի», բայց մենք դեռ կանք ու լինելու ենք, Հայսատնի զավակների անունները միշտ լսելու են բոլորը։ Հայաստանի զավակ լինելը, ավելի շատ պատիվ է, քան մեղք, պատիվ չէ՞, որ չնայած այս ամենի մենք դեռ շատանում ենք ու օրն օրվա վրա հայերի անուններն ու Հայաստանը հայտնի է դառնում աշխարհին։
Ամեն բառը զգացնել է տալիս հայի 15 թվականի ապրումները։ Չգիտեմ, թե Շառլը ինչպե՞ս կկարդար այս տողերը հայերեն, դրա համար որոշեցի հենց սա էլ կարդալ ձեր համար՝ իմ զգացածով, իմ ապրումներով․․․

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...