Նախագիծն իրոք շատ կարևոր թեմայի շուրջ է, մեծ սիրով եմ աշխատել, խոսել հարազատներիս հետ, նրանց նույնպես գցել եմ հիշողությունների գիրկը, «ստիպել» , որ հիշեն ու պատմեն ամեն մանրուք։ Վաղուց էի ուզում գրի առնել նախնիներիս պատմությունները, քանի որ ժամանակն անկառավարելի է և ամեն րոպե կարող եմ կորցնել ևս մեկ պատմություն լսելու, իմանալու հնարավորությունը։ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծն ու ինքնամեկուսացումը շատ լավ հնարավորություն էր այս ամենը գրի առնելու և՛ իմ համար, և՛ նախագծին մասնակցություն ունենալու համար։
Ամեն գերդաստան իր պատմությունն ունի, որի մեջ անպայման նշվում են հայերի կոտորածները թուրքերի կողմից, պատմությունների մեջ հաստատ գտնվում են
պապի պապեր կամ տատի տատեր, ովքեր տեսել են, զգացել են այդ ամենը, փախել-փրկվել, կամ
էլ սպանվել են թուրքերի կողմից։
Մորական կողմս, փառք Աստծո, հեռու է եղել այդ ամենից։ Երկու կողմերն էլ Լոռու մարզից են։ Տատիկիս ընտանիքը Ստեփանավանի Ուռուտ գյուղից է, իսկ պապիկիս ընտանիքը Ջալալօղլիից։ Հետաքրքիրն այն է, որ և՛ իմ տատիկն է եղել Ուռուտից, և՛ պապիկիս տատիկը։
Հորական կողմս՝
Պապիկիս պապիկի ընտանիքը ապրում էր Արևմտյան Հայստանում (Քաղաքը
կամ գյուղը հստակ չգիտենք), մեծ պապիկս ծնվել է մոտավորապես 1905-10թվականներին, նրա քեռու ընտանիքը ցեղասպանության զոհ է դարձել, իսկ իրենք փրկվել են տան
աշխատողի շնորհիվ, նա թրքուհի էր և, երբ իմանում է թուրքերի մտադրությունների մասին՝ զգուշացնում
է հայ ընտանիքին։ Մեծ պապիկիս ընտանիքն էլ քայլեր է ձեռնարկում փախչելու համար։ Իրենց այգու մի ծառի տակի հողը փորում են, պահում ոսկիները,
հաշվում, թե ո՞րերորդ ծառն է, լուսանկարում այն և փախչում դեպի Արևելյան Հայաստան, հույս
ունենալով, որ կավարտվի ամենն ու գուցե մեկ-երկու ամսից կվերադառնան իրենց տուն։ Նկարն
իհարկե, մինչ այսօր մեզ մոտ է, բայց տունը, այգին․․․
Արևմտյան Հայաստանից գալիս են և բնակվում Ստեփանավանում, որտեղ
էլ ծնվում է պապիկս։
Տատիկիս մոր մայրը եղել է Էրզրումից՝ Ջրասուն
գյուղից, իսկ հոր(ծնվել է 1902 թվականին) ընտանիքը Էրզրումի Արճակ գյուղից։ Մեծ տատիկիս մայրն էլ, հայրն էլ ընկել
են մանկատուն: 1918 թվականին, թուրքերի իրականացրած ջարդերի, նաև արդեն ռուս-թուրքական
պատերազմի պատճառով վտանգվել էր Էրզրումում գտնվող հայերի կյանքը։ Զորավար Անդրանիկի
որոշմամբ մանկատան մնացած երեխաները, ինչպես նաև մեծ տատիկիս մայրն ու հայրը, գնացքով
գալիս են Լենինական, հասնում Կուրթան, հետո գնում են Ղազախ, այնուհետև նորից վերադառնում Լոռի՝
Շահնազար գյուղ, և որոշ ժամանակով գնում են Ջալալօղլի (այժմյան Ստեփանավան)։ Ջալալօղլիում
կար մեծ մանկատուն, կարծում եմ՝ երեխաները
հենց այնտեղ էլ մնացել են։ Որոշ ժամանակ Ջալալօղլիում մնալը դառնում է ընդմիշտ։
Ջալալօղլիի մանկատունը (Նկարը Սամվել Ավագյանի ֆեյսբուքյան էջից)։
Մեծ տատիկիս հայրն ու մայրը հենց այս պայմաններում էլ ճանաչել են իրար, սիրել ու ամուսնացել։ Այնուհետև 1925թվականին ծնվել է իմ մեծ տատիկը։
Ջալալօղլիի մանկատունը (Նկարը Սամվել Ավագյանի ֆեյսբուքյան էջից)։
Մեծ տատիկիս հայրն ու մայրը հենց այս պայմաններում էլ ճանաչել են իրար, սիրել ու ամուսնացել։ Այնուհետև 1925թվականին ծնվել է իմ մեծ տատիկը։
Մեծ պապիկիս՝ տատիկիս հոր, մայրն ու հայրը եղել են Լոռիից, մայրը
Լեջանից, իսկ հայրը Ջալալօղլիից։ Այն ժամանակ դեռահասներին տարբեր գյուղեր էին ուղարկում
՝ փոքրերին դասավանդելու համար, մեծ պապիկս 16 տարեկան հասակում գնացել է Տավուշ՝ Շամշադին,
դասավանդելու նպատակով, իսկ, երբ 1941ին սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, մեծ պապիկս գնաց
կռիվ։ 1942 թվականին նա վիրավորվեց, հոսպիտալում պառկելուց և կազդուրվելուց հետո վերադարձավ Ստեփանավան։ Այդ տարիների ընթացքում փողոցում
պատահաբար տեսնում է մեծ տատիկիս, սիրահարվում և, երբ 1945 թվականին պատերազմը ավարտվում
է, նրանք ամուսնանում են և ունենում են 6 երեխա՝ ամենամեծը իմ տատիկն է։
Այնուհետև՝ էլի Ստեփանավանում, ամուսնանում են տատիկս ու պապիկս և ծնվում է իմ
հայրիկը։
No comments:
Post a Comment