Saturday, October 29, 2016
Ձմռան շունչը
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մոխրագույն են դառնում: Երկնքի վառ կապույտը փոխում է գույնը մոխրագույնով: Սա եղանակն է ընթերցանության, այն գրքերի, որ մնացել են այս օրերի համար: Սա տաք հագուստների ու եթերային ձյան փաթիլների եղանակն է: Ցուրտ օրերի եղանակն է, որ ջերմացնում են միայն տաք թեյն ու գրքերի հաճելի պատմությունները: Թափվում են տերևներն, ու արդեն ձնե թարմությունը սփռվում է ամբողջ քաղաքում: Մեկի համար հաճելի եղանակ,մյուսի համար` շատ ցուրտ: Մեկը սիրում է այս եղանակն ու հաճույքով թափառում, մյուսն ամեն առավոտ տանջվում է այն մտքից, որ արդեն ձմեռն է մոտենում, և ձյուն է գալու: Իսկ երեխաներն ուրախ են. շուտով ձյուն է գալու, ամանոր, Ձմեռ պապ... Օրերի մեջ կամաց-կամաց տոնական շունչ է մտնում:Տրամադրությունը տոնական է` դառնում ամբողջ աշխարհում:
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...
Լավն էր։
ReplyDelete