Friday, April 17, 2020

Ինքնամեկուսացումն ու հետոն


Լուսանկար իմ ամենօրյա քայլքից <3 

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020


Հեռավար ուսուցման ընթացքում, պատումների մեծամասնության մեջ նշում ենք վիրուսը, ինքնամեկուսացումն ու իրավիճակը։

Ինչպես բոլորը՝ այնպես էլ ես, կարոտով եմ հիշում այն ժամանակ տխուր ու ձանձրալի, բայց հիմա երազանք թվացող օրերը։ Մարդկանցով լի կանգառները, մի կերպ ավտոբուսում տեղավորվելն ու դպրոց ուշացումով մտնելը։ Անհամբեր սպասում էինք, գարնանային մեկ շաբաթյա արձակուրդին, որ ճամփորդենք, գնանք Թիֆլիս, այնտեղի արդեն հարազատ դարձած ընկերներից կարոտներս առնեինք, շաբաթն անցներ ու հետո էլ  անհամբեր ամռանը սպասեինք։

Բայց միշտ չէ, որ պլանները մեր պատկերացրածի նման էլ լինում են, դրա համար չեմ սիրում պլանավորել՝ ի՞նչ իմանամ, թե վաղը ինչ կլինի։ 


Երազած գարնանային մեկ շաբաթյա արձակուրդը տևեց ամիս ու դեռ շարունակվում է։ Թվում է, թե ուրախ պետք է լինեիք․․․
Չտխրելու ու անկումներ չունենալու համար, պետք է հասկանալ մի բան, որ միայն դու չես ինքնամեկուսացված․ քո հետ մի ամբողջ ազգ ու երկրներ են։ Միայն քո գործերն ու պլանները չեն, որ կանգ են առել և մեղադրել որևէ մեկին, ուղղակի անթույլատրելի է։

Ամեն բան երկու կողմ ունի։ Չեմ բողոքում կարանտինից, փորձում եմ մյուս կողմից նայել ու լավ կողմերը գտնել, որոնք ինձ համար  ավելի շատ են, քան վատերը։

Հույսեր չեմ կապում ու չեմ մտածում, թե մոտավոր երբ կավարտվի այս ամենը, որովհետև, եթե մտածեմ ու հետո իմանամ, որ երկարում է իրավիճակը, ավելի կտխրեմ ։Դ Բայց, ամեն դեպքում, կարանտինի մեկ օր շուտ ավարտվելը մեծ ուրախություն կլինի։

Առաջին հերթին,  միմյանց կարոտած՝ ամենամոտիկներով, դուրս կգանք քայլելու, ամենակարևորը առանց ձևաթղթի։ Հետո անհամբեր կսպասեմ դպրոց մտնելուն ու դասերին, որպեսզի վերհիշենք ինչպես էին շփվում իրականում ։Դ

Եվ, որ ամենաանհամբերն եմ սպասում ու մեծ հույսով՝ դրսում քայլող մարդկանց դեմքին ժպիտ կլինի, գոնե մի քանի օր)))

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...