Ամենազզվելին է: Իր հետ վերցնում ու տանում է զգացածս, մտածածս, տեսածս, լսածս, ապրածս: Ես կորում եմ ժամանակի մեջ: Կամ էլ ժամանակն է կորում իմ մեջ: Բառերով դժվար թե բացատրեմ էն նողկանքը, որ ապրում եմ ժամանակի մասին խոսելիս: Մարդկանց էլ է տանում, ամենակարևորներին... ու չի հարցնում, ոչ էլ զգուշացնում է: Հավաքում է ամբողջ ուժերն ու հարվածում քեզ մեջքից: Ուզում եմ իր մեջ լավն էլ տեսնել, բայց չի ստացվում, որովհետև, եթե կյանքումս ամենաուրախ պահերը ես վայելում եմ, վաղը դրանք արդեն դառնում են հուշեր, անցած օրեր, անցած պատմություն: Ու ես էլի իրեն եմ մեղադրում: Բա էլ ու՞մ: Ուզում եմ գտնել իմ ժամանակն ու բարձր շենքի ամենավերևի հարկից շպրտել ներքև: Չեմ նայի՝ ոնց է փշրվում, որովհետև չի հետաքրքրում: Ես դա անելու եմ ինձ համար, իմ կյանքը լավացնելու, ժամին չնայելու, գործերը հետ ու առաջ չտանելու համար: Ես ոչ կուշանամ, ոչ էլ շուտ կհասնեմ հանդիպման: Ես կգնամ ճիշտ ժամանակին: Կկարողանամ վերադարձնել կորցրածս ժամերն ու կանեմ այն քայլերը, որոնք չեմ արել: Պահը ավելի երկար վայելելու համար՝ կկանգնեցնեմ, եթե շուտ տուն հասնել ուզեմ՝ կարագացնեմ: Կմնամ ես, շուրջս պտտվող աշխարհը, մարդիկ՝ ոմանք դիմակներով, ոմանք՝ անկեղծ, կարևորը՝ անժամկետ:
Tuesday, March 3, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
No comments:
Post a Comment