Monday, April 26, 2021

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

 
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00
Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը
Ղեկավար՝ Անի Սարգսյան




«Ցտեսություն-ցնծություն» նախագծի շրջանակում, իրականացվում է շրջանավարտի ֆոտոցուցահանդես․ ենթանախագիծը։

Ապրիլի 28-ին, ժամը 13։00, բոլորին հրավիրում ենք Մայր դպրոցի փոքր դահլիճ ներկա գտնվելու իմ անհատական ֆոտոցուցահանդեսին, ղեկավար՝ Անի Սարգսյան։

8-րդ դասարանից սկսած, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ լուսանկարչությունը։  Ցուցադրվող լուսանկարներում կտեսնեք իմ կողմից ընտրված լուսանկարների հավաքանի, որոնք նկարվել են տարբեր տարիների ընթացքում՝ տարբերի ժանրերի մեջ։

Մինչև ցուցահանդեսը կարող եք ծանոթանալ անհատական իմ ֆոտոշարքերի ու լուսաբանումների՝ այստեղ։
Նաև կարող եք դիտել իմ առցանց ֆոտոցուցահանդեսները, որոնք բաղկացած են երեք մասից․

Tuesday, March 16, 2021

Ես այս աշխարհի բնակիչն եմ

 Ոչ թե մարդիկ են գեղեցկացնում բնությունը, այլ բնությունը՝ մարդկանց: Մենք իրենից կախված ենք, իսկ ինքը մեզնից՝ իհարկե ոչ: 

Մեծ փոփոխությունների գնալուց առաջ պետք է փոքր գիտելիքներն ու կրթվածությունը ստուգենք նոր անցնենք առաջ: Կրթվածություն ասելով ամենևին նկատի չունեմ Նյուտոնի օրենքներն ու Պյութագորասի թեորեմը, կամ էլ, թե երբ է մահացել Մահաթմա Գանդին: Ես ներսի մասին եմ խոսում: Եթե միմյանց, ծառին, ծաղկին, կենդանիներին, ամենքին հարգենք ու ամեն ինչ սիրենք, կարծում եմ՝ կյանքը մի փոքր կհեշտանա: 

Թեթև հարգանք քո քաղաքի նկատմամբ ու սուրճիդ բաժակը չի հայտնվի գետնին, այլ կմնա ձեռքումդ՝ թեկուզ քեզ նեղություն տալով, բայց քաղաքիդ չնեղացնելով: 

Երկրի բնակիչների գլխավոր/կազմակերպիչը չեմ ցանկանա լինել: Բարդ է նրանց հետ: Հազարավոր մարդիկ-հազարավոր աշխարհայացք: Բարդություններից չեմ փախչում, բայց կյանքս, որը ընդամենը մեկ անգամ կարող եմ ապրել, չեմ ուզում վատնել՝ մեկին աղբամանի տեղը սովորեցնելու վրա:

Wednesday, February 17, 2021

Մի փոքր մանկությունից


Երբ ես փոքր էի... ըըըը, ինչի հիմա փոքր չե՞մ: Ամեն դեպքում, դեռ չեմ մեծացել ու երևի երբեք էլ չմեծանամ: Չեմ ուզում: Ինչի՞ համար մեծանամ: Փոքրերն ավելի խաղաղ ու անհոգ են, բարի ու առանց չար մտքերի: Բայց մանկությունս կարծես, թե ավարտվել է: Առաջին 8 տարիներս անցան լոռվա հրաշք բնության մեջ, սառը օդն ու մաքուր ջուրը խմելով, ամեն օր մի տատիկ-պապիկի տնից մյուսի տուն վազելով:

Ասում են, որ մեկ-երկու օրեկանից ժպտում ու ծիծաղում էի բոլորի հետ:Փաստորեն Փոքրուց մարդամոտ ու բաց եմ եղել: Նաև շուտ եմ  ինքնուրույն դարձել, հինգ ամսականից ինքնուրույն բռնում էի գդալներն ու բաժակները, 8 ամսականից՝ քայլում: Իսկ ամենահայտնի հարցին, թե ի՞նչ է եղել իմ առաջին բառը, իմ պատասխանը ոչ մամա է, ոչ պապա այլ՝ ճանճ :Դ այո, այո, ճանճ: Գլխավերևումս պտտվող ճանճին տեսնելիս ուրախ տվել եմ իր անունը։ 

Երևանի հանդեպ մեծ սեր չունեի, Ստեփանավանի հետ շատ կապված էի ու Երևան տեղափոխվելը բավականին ծանր տարա։ Երրորդ դասարան էի, երբ եկա կրթահամալիր, դե փոքր էի ու հիշում եմ, թե ինչպես էի զարմացել միջավայրն ու երգող-պարող ուսուցիչներին տեսնելիս: Մանկությանս տպավորված հուշերից մեկն էլ այն է, երբ առաջին օրը առաջին անգամ մասնակցեցի առավոտյան պարապմունքին ու փորձեցի պարել, չկարողացա ու սկսեցի լացել :Դ 


Շատ ուրախ եմ, որ 2003 թվականին արդեն եղել են ապարատներ, որոնք որակով ու գույներով նկարի ջերմությունն ու տրամադրությունը կարողացել են փոխանցել:

Thursday, December 10, 2020

Հովհաննես Գրիգորյան-Հայաստան

Հայաստանին ճիշտ նկարագրող, կարճ ու կոնկրետ տողեր, որոնցով ներկայացված է մի ամբողջ երկիր: Փոքրիկ, բայց կարևոր: Քարտեզի վրա արցունքի մի կաթիլ, իսկ աշխարհում հազարավոր թափված արցունքների երկիր: Եվ, եթե սրտի մեջ չպահենք, հնարավոր է կորցնենք նրան: Եվ, եթե սրտի ամբողջ սիրով չսիրենք, հնարավոր է կորցնենք նրան: 

Thursday, November 19, 2020

Սեբաստացիական ուղիս












Ինչպես նշել եմ իմ Դպրոցը կյանքի ձեռքբերում պատումում՝

  Ավարտել չի նշանակում դադարել Սեբաստացի լինելուց, ես Սեբաստացի եմ իմ կյանքում, իմ քայլերով, մտածելակերպով և միշտ:

Ամեն անգամ ամփոփելուց հասկանում եմ, թե ինչքան անփոխարինելի օրեր եմ թողել անցյալում ու, որ կրթահամալիրի միջավայրից ու սովորողներից ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնելու: Ամեն անգամ ես Սեբաստացի եմ նշելուց ուրախանում եմ, որ առաջին երկու դասարանները կրթահամալիրում չեմ սովորել, ուրախանում եմ, որովհետև, եթե ի սկզբանե սովորեի էստեղ՝ ճիշտ չէի գնահատի այն ինչ տրվեց ինձ:

Monday, September 7, 2020

Իմ եսը, կարծիքնը ու զբաղմունքները:


Իմ սիրելի լուսանկարներից:
Լուսանկարը՝  Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)


Ողջո՜ւյն, սիրելի ընթերցող, ուզում եմ մի քիչ իմ մասին պատմել քեզ: Հուսով եմ՝ առաջին անգամը չէ, որ կարդում ես պատումներս ու արդեն գիտես անունս, իսկ, եթե առաջին անգամ ես հայտնվել իմ այս փոքրիկ ու բաց հարթակում, ուրեմն՝ բարի գալուստ իմ բլոգ <3  

Monday, August 31, 2020

Դպրոցը կյանքի ձեռքբերում



 



Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020

Գիտելիքին առաջնային կարևորություն տալով մոռանում ենք արժեքների մասին, որը պետք է սովորեցնի դպրոցը, ավելի ճիշտ ոչ թե սովորեցնի, այլ իր օրինակով ցույց տա կյանքում պետք եկող ու գիտելիքից ոչ պակաս կարևոր արժեքները:

Friday, July 17, 2020

Ճամբարային նախագիծ

Գյուղ Մովսես
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի

Ճամբարային նախագիծ Տավուշի երեխաների համար
Հուլիսի 19-25
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Համակարգողներ՝
Եվա Բերբերյան(12-րդ դասարան), Վիկտորյա Սուքիասյան(11-դասարան)

Friday, June 12, 2020

«Պարմանի»-ի առաջին քայլերը

Նախագիծ՝ «Պարմանի»

Միասին ուսումնասիրենք ամսագրերի պատմությունն ու 
իմանանք ամենակարևորը՝ նրանց մասին։

  • Ամսագիրը պարբերական հրատարակություն է, որը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ:
  • Առաջին ամսագիրը հրատարակվել է Գերմանիայում  «Erbauliche Monaths Unterredungen» անունով։ Ամսագրի առաջին համարը լույս տեսավ 1663 թվականին:
  • Հայկական առաջին ամսագիրը եղել է  «Ազդարարը», որը լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին
  • Forbes-ը թերևս ամենահայտնի ամսագիրն է աշխարհում։ Այն ֆինանսա-տնտեսական ամսագիր է, որը հրատարակվում է ԱՄՆ-ում 1917թ.-ից:

Նախագիծ՝ «Պարմանի»

Նախագիծ՝ «Պարմանի»
Ժամկետը՝ շուրջտարյա

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ
Նախագծի կառուցվածքը
  •        Ներածություն
  •        Նպատակը
  •        Խնդիրները
  • ·       Ընթացքը
  • ·       Արդյունքները


Friday, June 5, 2020

Magic lavash

One day, while eating bread, Nagharsh asked:

Mom, why are you eating your bread without anything?

The mother sighed and said:

"I am rolling my grief into lavash and swallow it."

Yes, In the Armenian Highlands The boys become mature very soon, and forget their childish games and one day Nagharsh noticed that The fields surrounding the village look like a patch and noticed that the mountainous country had given to every household one lavash's size of field

One day Nagharsh looked at his mother's work and said that he wanted to help her.


-"Baking bread is not your job, my son, if you want to be lucky and earn your living, find the job you want", said the mother

Thursday, June 4, 2020

Հունիսի 5ը՝ շրջակա միջավայրի պաշտպանության օր

 Լուսանկարումս «Նահատակ» պոչամբարն է, որն ուսումնասիրելու համար մնացինք մի քանի րոպե և բոլորիս մոտ սկսվեց սրտխառնոց և գլխացավ, պատճառը պոչամբարի անտանելի հոտն էր: Պոչամբարի կողքին կան տներ և ես գաղափար չունեմ, թե բնակիչները ինչպես են դիմանում այդ ամենին: Հոտն անգամ տարածվում է կողքի գյուղերում:


Սա միակ մոլորակն է, որ մենք ունենք, չնայած դրան, ոչ բոլորն են նրա հետ վերաբերվում այնպես, ինչպես պետք է վերաբերվել միակի հետ: 21րդ դարն է, բայց դեռ շրջակա միջավայրին պաշտպանություն է պետք: Ցավալի է, որ հրաշքով հայտնվում ենք երկրի վրա ու կեղտոտում այն՝ վայելում ենք պաղպաղակն ու բնության կանաչը փչացնում պաղպաղակի թղթով:

Երբեք չեմ սիրել դպրոցներում իրականացվող «շաբաթօրյակները»: Շաբաթ է, թե կիրակի, ձմեռ է, թե աշուն, շուրջդ պետք է մաքուր լինի, ինչպես տունդ:
Ուրախ եմ, որ կրթահամալիրը ինձ փոքրուց սովորեցրել է խնամքով վերաբերվել բնությանն ու տնտեսուհիների՝ գիշերվա մաքրած փողոցներին:
Տխուր եմ, որ ականատես եմ եղել տարբեր դեպքերի, որոնց հետևանքով կեղտոտվել է իմ շուրջը, քաղաքը՝ տունը. մեքենաներ՝ միջից աղբը փողոց նետող վարորդներ, մի անգամ էլ հանրային տրանսպորտում տատիկը կոնֆետի թուղթը «գաղտնի» նետեց դուրս, եթե նկատողություն անեի՝ մեղավորն ու անդաստիարակը դուրս կգայի ես, քանի որ նկատողություն կանեի ինձնից մեծի...
Իսկ ի՞նչ ենք ուզում երեխաներից: Դպրոցում ինչքան էլ մասնակցեն շաբաթօրյակների, որոնք շատ ժամանակ ձևական բնույթ են կրում, երեխաները օրինակ են վերցնելու իրենց տատիկ-պապիկից կամ ծնողից:
Այո, մենք բոլորս մեր քաղաքի տերն ենք ու այո, մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք նրա համար, դա կլինի նկատողություն անելով, փոքրուց դաստիարակելով, թե օրինակ ծառայելով՝ պետք է անենք:

Այսօր՝ երկրում տիրող իրավիճակը ցույց տվեց, որ բնակիչներին ակնահաճո չէ մաքուր փողոցներ տեսնելը և զուրկ են աղբը աղբաման նետելու կանոնը սերտելուց և ուր մնաց սովորեն ու պահպանեն հակահամաճարակային կանոնները...
Դրսում այս օրերին շատ չեմ լինում, բայց լինելու դեպքում էլ հաճախ տեսնում եմ մայթերին գցած դիմակներ, ձեռնոցներ, այն դեպքում, երբ աղբամանը կողքին է և ցավոք, չենք կարող փողոցում հանդպած դիմակը, որը եղել է մեր ընկեր-բնակչինը՝ վերցնել և գցել աղբը:

Կրթահամալիրում տարբեր նախագծեր են եղել կապված շրջակա միջավայրի հետ, բայց միայն նախագիծ ունենալու դեպքում չէ, որ պետք է մտածենք մեր շրջակա միջավայրի մասին:
Հիշում եմ՝ 5րդ դասարանում, գնացել էինք ճամփորդություն դեպի Ստեփանավան, այցելեցինք Սուրբ Նշան ու այն ինչ տեսանք չեմ կարող նկարագրել: Ամառ, բնություն, ծառերի տակ պիկնիկներ, իսկ հետևանքները ու՞մ էին թողել՝ չգիտեմ: Դե, իհարկե, մենք չէինք կարող անտեսել այդ ամենն ու շրջել մատուռով, նախ վերցրեցինք տոպրակներն ու ձեռնոցները, ժպիտով հավաքեցինք մեր շուրջն ու նոր անցանք մատուռի ուսումնասիրությանը: Ցավոք, մինչ այսօր, ճամփորդելիս հանդիպում ենք մեծ աղբակույտերի: Որոնք հնարավոր են լինում ձեռքով՝ առանց որևէ գործիքի հավաքել՝ հավաքում ենք, բայց, օրինակ՝ մայիսի 28-ին գնացել էինք Արմաղան և սար տանող ճանապարհին մի հատված կար, որը սարսափելի էր ու դա մարդու հետքն էր…


Հույս ունեմ՝ կգա մի օր, որ մեր միջավայրը պաշտպանության ու շրջակա միջավայրի հետ կապված նախագծերի կարիք այլևս չի ունենա: Կգա մի օր, որ ուշադիր կլինենք մեր շուրջը գեղեցկացնող կանաչին, քաղաքին կնայենք ու կվերաբերվենք որպես տուն ու հունիսի 5-ը կդիմավորենք մաքուր երկրով ու պայծառ մտքերով:
Շնորհավոր օրդ, մայր բնություն:

Friday, May 29, 2020

Արտակարգ Արմաղանը արտակարգ իրավիճակում














Վերջին անգամ ամիսներ առաջ էինք ճամփորդել: Պարզվեց՝ չենք մոռացել ճամփորդելու ձևը, համն ու հոտը))
Բարի լույսը մեզ ոստիկանները տվեցին ՝ ստուգելով մաքրության պահպանումն ու դիմակների առկայությունը՝ մաղթեցին բարի ճանապարհ։ Վերջ։ Ուրախ տրամադրությունը ապահովված էր։ Միայն մի բան էր տխուր. ժպիտները տեսանելի չէին, բայց փոխարենը աչքերն ամեն ինչ ասում էին։

Tuesday, May 19, 2020

Կյանքից կախված

Այսօր ստեղվծող գրականություն
Կարդալով Սյունե Սևադա 


Կյանքը չափազանց բարակ թելի վրա է, հարկավոր  է ամեն ինչ՝ ինչ կա կյանքումդ, հենես ապահով մի կետի, որ չընկնեն, չփշրվեն, չանհետանան, կամ ձեռքերիդ մեջ վերցնես, բայց այդպես էլ կփակես քո կյանք մտնող միակ մուտքը՝ չի երևա աշխարհհայացքդ, մազերիդ գույնը, ցանկություններդ կամ էլ միջիդ գույները, բռունցք կանես, ձեռքումդ կմնան դրանք ու միայն դու կտեսնես, կողքից ուղղակի կնայեն ոչինչ չասող երեսիդ ու լուռ կանցնեն կողքովդ, կարծելով, որ ոչինչ չունեն քեզնից վերցնելու կամ, որ դու ոչինչ չունես նրանցից սովորելու:

Պետք է բաց լինել, չափի մեջ, բայց բաց այնքան, որ զգան թույլ եք տալիս ձեզ մոտ գալ: Կխոսեք, կսիրահարվեք, կկռվեք, կընկերանաք ու կնախանձեք, կներեք, կդավաճանեք, բայց կապրեք: 


Տխրության մեջ լույս կգտնի ու կըգնա լույսին ընդառաջ, երեխան է այդպես՝ էներգիայով լի, միտքն անսահման: Մեծանում են ու մեծանալու հետ անջատում իրենց գտած լույսն ու խավարով փորձում գտնել հաջորդ վառ կետն իրենց կյանքում: Դեժավյուները շատ են լինում, հաճախ ոչ միայն պատկերի տեսքով այլ նաև պատմության՝ կրկնվում է պատմությունն ու հիշեցնում մանկության դրվագներից, որոնց թեև ուշադիր չես եղել, բայց դրանցից քաղել ես այն, ինչը մեծ հասակում դժվար կլիներ գտնել երեխայի անսահման մտքին սահմաններ դնող ընտանիքում կամ կանաչ անտառը փողոց սարքած ցամաքում: Չհանձնվել: Չհանձնվել: Ուղղակի չհանձնվել: Գնահատել, կարևորել ապրածդ ամեն վայրկյանն ու ուղղակի գնահատել՝ խանութում երեխայի  սխալը ուղղելը, չիմանալով, որ ինքդ ես սխալ, որոշելը, թե ով է ընթրիքի սեղանը հավաքելու կամ էլ ուղղակի դիմացի հարևանի հետ ամենօրյա զրույցը՝ բարի օր-բարի օր, բարի գիշեր-բարի գիշեր: Բայց ապրել: Չհուսահատվել: Չհանձնվել: Սիրել: Սիրվել: Սխալվել: Բայց ապրել:



Saturday, May 9, 2020

Trips as an achievement


Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի 

Հայերեն թարգմանությունը:

The world must be discovered. Life is short, but when you start enjoying every minute and travelling around the world, you realize how happy you are to be in this world and feel everything. I think you face the most difficult trials during your travels and you also have a lot of achievements. Road...it can be short or long enough for you to fully discover your new friends, road, a way to begin to understand how different people can be, a way to show you every detail of life. You learn to հelp and respect, communicate, make friends, these are the smallest things that travel gives us. You begin to get to know your country and involuntarily fall in love with every village and building, memorize the forests and fields, and feel the peace of mind in the mountains.We enjoy the roads, return home and trying to tell with words about the waterfalls and about amazing nature that we have seen with own eyes.

I try to participate in every trip which is organized by our school, cause I feel that I always get a lot of motivation and energy from new discoveries and get inspired by new acquaintances. Travel forever, no matter how old you are or where you are, the only important thing is "with whom"... <3

Ճամփորդությունները, որպես ձեռքբերում:


Աշխարհը պետք է բացահայտել: Կյանքը կարճ է, բայց, երբ սկսում ես վայելել ամեն րոպեդ ու պտտվել ամբողջ աշխարհով հասկանում ես, թե ինչքան երջանիկ ես, որ կաս ու կարող ես զգալ այդ ամենը: Կարծում եմ՝ ամենադժվար փորձություններին ճամփորդությունների ժամանակ ենք հանդիպում և ձեռքեբերումներ նույնպես շատ ենք ունենում: Ճանապարհ` որ մեկ կարճ է, մեկ բավականին երկար նոր ընկերներիդ ավելի լավ ճանաչելու համար, ճանապարհ, որտեղ սկսում ես հասկանալ, թե մարդիկ որքան տարբեր կարող են լինել, ճանապարհ, որ ցույց է տալիս քեզ կյանքի ամեն մանրուք:  Սովորել օգնել ու հարգել,սրանք ամենաչնչին բաներն են, որ ճամփորդությունը տալիս է մեզ: Սկսում ես ճանաչել երկիրդ ու ակամայից սիրահարվում ես յուրաքանչյուր գյուղին ու շենքին, անգիր ես անում անտառներն ու դաշտերը, սարերում զգում հոգուդ հանգստությունը: Ճանապարհները վայելում ենք, վերադառնում տուն ու փորձում բառերով պատմել աչքերի տեսած հրաշք բնությունն ու ջրվեժի ականջ շոյող ձայնը:
Ես փորձում եմ մասնկացել դպրոցի կազմակերպած բոլոր ճամփորդություններին, քանի որ զգում եմ, թե որքան մոտիվացիա ու էներգիա եմ ստանում նոր բացահայտումներից ու ոգեշնչվում նոր մարդկանցից: Ճամփորդեք միշտ, կապ չունի, թե քանի տարեկան եք, որտեղ եք, միակ կարևորը՝ թե ում հետ...<3 







Saturday, May 2, 2020

Իմ ուսումնական շրջանը

Ուսումնական տարվա ավարտին սովորողը ներկայանում է իր ձեռքբերումներով՝ որպես ինքնագնահատական։

Շատ եմ կարևորում, երբ սովորողն ինքն է վերլուծություն կատարում, կարդում է ու գրում այն՝ ինչը պատկերել է իր մտքում կարդալու ընթացքում։ Թեև մենք չենք հասկանում, բայց վերլուծություններն օգնում են մեր մտքի զարգացմանը, արագ կողմնորոշմանն ու հայերենը ճիշտ օգտագործելուն։ Հեռավար ուսուցման ժամանակ սկսեցի ավելի շատ կարդալ ու վերլուծել։ Ամեն նոր օրվա հետ անհամբեր արթնանում եմ, որ տեսնեմ այսօր ինչ եմ կարդալու։ Չգիտեմ, թե ինչի չէի նույն չափ կարդում այն ժամանակ, բայց փաստ է, որ հիմա ավելի ակտիվ եմ մասնակցում դասերին ու նախագծերին։ 

Thursday, April 30, 2020

Ապրիլյան ինքնագնահատւմ

Բոլորը կարծում են մաթեմատիկան բարդ առարկա է։ Ես նույնպես այդ մտքին եմ, բայց քիչ, թե շատ հասկանում եմ, նաև շատ սիրում։ Կարանտինի առաջին օրվանից սկսած, շատ արագ ինքնակազմակերպվեցինք, մայքրսոֆթ թիմս հարթակում բացեցինք մաթեմատիկայի բաժին՝ ըստ դասարանների և խմբերի, ամեն դասարանի համար ընտրվեց ժամ և օր։ Շատ հեշտ ընտելացանք նոր առօրյային։ Եթե կա կարծիք, որ անհնար է մաթեմատիկա սովորել ու ծրագրից հետ չմնալ օնլայն հարթակներում, ապա ես կասեմ հակառակը։ Հնարավոր է։ Ինչպես մեր մեծերն են սիրում ասել իրենց երեխաներին՝ չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում։

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...