Wednesday, February 19, 2020

Մեր բարբառները







Lուսանկարները՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© Սեբաստացի TV



Ապրում ենք մի հողի վրա, հայ ենք, հայերեն ենք խոսում,  բայց ունենք տարածքներ, որոնք ունեն իրենց լեզվի տարբերակը՝ բարբառը։ Կան գյուղեր, քաղաքներ, որտեղ բնակիչները խոսում են յուրահատուկ բարբառներով, անգամ շատերիս համար անհասկանալի բառերով: Վստահ եմ՝ մեծաթիվ հայեր չգիտեն՝ քանի բարբառ ունի հայերենը, բարբառները մոտավորապես հիսունն են:

          Շատերը միմյանցից ավելի են տարբերվում, քան իսպաներենն ու պորտուգալերենը,  ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն: Հայ գրողներից շատերը, օրինակ՝ Պերճ Պռոշյանը,  Հովհաննես Թումանյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը, իրենց երկերում օգտագործել են  բարբառային բառեր ու արտահայտություններ, իսկ որոշ գրողներ ստեղծագործել են բարբառներով. օրինակ՝ Սայաթ-Նովան և Գաբրիել Սունդուկյանը գրել են Թիֆլիսի, Ռափայել Պատկանյանը՝ Նոր Նախիջևանի բարբառներով: 1915 թվականի Հայոց ցեղասպանության և տեղահանության հետևանքով մեր բարբառների մեծ մասը մատնվել է կորստյան: Ես էլ եմ խոսել բարբառով և մինչ օրս էլ օգտագործում եմ տարբեր բառեր, որոնք երևանցիները չեն հասկանում և խոսքիս մեջ նկատում են բառերն ու կռահում, թե որ մարզից եմ: Թումանյանի մարզից եմ եկել, երևի դրա համար է, որ շատ եմ սիրում Թումայանի ստեղծագործությունները ու է՛լ ավելի հավեսով եմ կարդում: Լոռու բարբառը այնքան էլ անհասկանալի չէ, բայց կան բառեր, որոնք օգտագործելիս բոլորը հարցնում են Լոռիի՞ց ես․․․․
Մի քանի օրինակ՝ նարդիվան- աստիճան, ղաստի- դիտմամբ, մորմոնջ- մրջյուն: 
Միայն Լոռու բարբառը չէ, որ հասկանալի է, էլի կան  բարբառներ, որոնք բավականին հասկանալի և սիրված են հայերիս կողմից: Գյումրիի բարբառը հայերի մեծամասնությունը սիրում և քչից-շատից հասկանում է, այդ սերն ու հասկանալը արդյունքն է հայկական ֆիլմերի․շատ ֆիլմեր հենց այդ տարածաշրջանի բարբառով են, իսկ դերակատարներն էլ գյումրեցիներ են: Շատ եմ սիրում ճամփորդել, եղել եմ Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Այդ մարզերից ոչ մեկի գեղեցկությունը չեմ կարող առանձնացնել կամ առավել գնահատել մյուսներից, բայց ամենատարօրինակ և բարդ թվացող բարբառը Սյունիքինն է: Սյունիք, ավելի կոնկրետ Գորիս, գնացել էինք ընտանիքով, գիշերեցինք մեր ընկերներից մեկի տանը։ Ընտանիքում կար իմ տարիքի մի տղա, ում հետ խաղում էի։ Երկուսիս նախընտրած խաղերն էին, բայց միմյանց հետ չէինք խոսում-շփվում, քանի որ ես լավ չէի հասկանում իր բարբառը․մի արտահայտությունը, հարցը, խոսքը խնդրում էի կրկնել։ Լավ է, երբ հասկանում ես այլոց բարբառը, փորձում եմ փոքր-ինչ սովորել, հասկանալ բոլոր բարբառները, իսկ այսպիսի ուսումնասիրությունները տալիս են դրական արդյունք։ Շատ է օգնում նաև անմիջական շփումը։
 Ինչպես ամեն գյուղի, քաղաքի բնակիչներն են առանձնահատուկ, յուրատիպ, այնպես էլ իրենց բարբառները



Օգտվել եմ ՝

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...