Կարդում եմ Տերյան
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
|
Սիրային բանաստեղծություններից իմ ամենասիրելիների շարքում է: Տերյանը ցույց է տվել իր զգացմունքներն ու սիրո ուժը, թե որքան է սիրում (տեսնես ու՞մ) և, որ ինչ էլ լինի չի մոռանալու նրան: Կյանքը ամեն օր մեզ նոր խնդիրների առաջ է կանգնեցնում, հաջորդ օրը տալիս նախորդի լուծումներն ու փորձությունների ենթարկում և այս կյանքում սիրելն է միայն մնում, ուժեղ սիրելը, պատկերը աչքերիդ առաջ պահելն ու նրա մասին չմոռանալը: Տերյանը պատմել է ամենն ինչ կատարվում է իր ներսում և նշել, որ նա փարոս է իր համար: Երգելով եմ կարդում ու զգում եմ ամեն բառը: Տարիներ են անցել այն օրվանից, երբ սա գրել է Տերյանը, կարդում ու յուրաքանչյուրս մի ուրիշ բան ենք հասկանում, մի գուցե նաև հիշում: Երբեմն, ավելի ճիշտ ինձ համար միշտ, շատ դժվար է լինում զգացմունքները բառերի միջոցով ճիշտ ձևակերպելն ու հանրությանը հանձնելը: Տերյանն այնքան նուրբ է արել այդ ամենը, որ անգամ հոգուդ է կպնում, ուզում ես անընդհատ կարդալ:
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ, Օրերում անհաստատ ու մոլոր:
Մի՞թե բոլորս սա չենք ուզում...)
No comments:
Post a Comment