Իմ երեկվա օրը
Արթնացա ու առաջին բանը, որ եկավ մտքիս` ընկերներս էին: Մեկ գիշերվա մեջ հասցրել էի կարոտել նրանց: Հիշեցի նրանց, մեր խաղերը, դասերը ու արագ-արագ հագնվեցի, պատրաստվեցի և դուրս եկա տնից: Եղանակը արևոտ էր, բայց միաժամանակ ցուրտ: Մեքենայի մեջ մտածում էի, թե երբ կհասնեմ, և երբ հասնեմ` երեխաներից որևէ մեկը եկած կլինի՞: Հասա դպրոց, բակում երեխաները շատ էին, և բոլորը շտապում էին շուտ մտնել դպրոց և տեսնել իրենց ընկերներին: Ես նույնպես նրանց նման շտապում էի: Մտա դպրոց, հանդիպեցի ընկերներիս, և սկսվեց մեր հետաքրքիր ու մարդաշատ առավոտյան պարապմունքը: Մեզ հյուր էին եկել վանաձորցիները և սպիտակցիները: Մենք նրանց համար Տերյան արտասանեցինք, պարեցինք և նրանք նույնպես մեզ հետ սկսեցին պարել: Վերջացավ առավոտյան պարապմունքը: Մենք` աղջիկներով, ընկեր Մերիի խնդրանքով գնացինք համերգասրահ, որտեղ մեզ նա սովորեցրեց Կոմիտասից միքանի երգ: Սովորեցինք երգերը և շտապեցինք դեպի կենսաբանության դասարան: Իսկ հաջորդ առարկան մեզ մոտ ընտրությամբ գործունեություն էր: Ես և իմ ընկերուհիները ընտրել ենք իսպաներեն լեզուն: Սովորեցինք նախադասություններ և բառակապակցություններ, որոնք շատ են օգտագործվում: Դասի վերջին րոպեներին արդեն զգում էինք, որ կարոտել ենք բուֆետը
No comments:
Post a Comment