Sunday, May 22, 2016
Մայիսի 21, Գյումրի
Երեկ, Մայիսի 21-ին մի խումբ Սեբաստացիներով շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը լիքն էր լեռներով ու ծաղիկներով: Անի պեմզա գյուղում կանգ առանք, մեզ միացել էին Անի պեմզա գյուղի բնակիչներն ու տեղի դպրոցի սովորողները: Նրանք մեզ հետ Առավոտյան պարպմունքին մասնակցեցին: Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը երգում էր հոգևոր երգեր, բոլորով շուրջ պար էինք բռնել, պարում էինք և երեխաներին սովորեցնում պարել: Տիար Բլեյանը այնտեղի դպրոցի տնօրենին տվեց ճամփորդության հրավեր: Վերջացավ պարապմունքը և մենք բոլորով նստեցինք նախաճաշելու: Նախաճաելուց հետո ուղևորվեցինք դեպի Գյումրի: Երգով ու պարով շատ արագ հասանք: Գյումրիում թափառելով գնացինք Մարմաշենի եկեղեցի: Այնտեղ էլ երգեցինք, պարեցինք, օրհնություն ստացանք, գեղեցիկ նկարներ արեցինք և շարժվեցինք Գյումրու Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոց: Դպրոցի դահլիճը լիքն էր մարդկանցով, որոնք ուշադիր լսում էին Տիար Բլեյանին ով պատմում էր մեր դպրոցի մասին: Հետո ելույթ ունեաավ Տիեզերք խումբը, Սեբաստացիներ ուսուցչական և պատանեկան երգչախմբերը և պարեցին Կայծիկները: Ժամը Հինգին ուղևորվեցինք դեպի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Գյումրեցիները արդեն հավաքվել էին և սպասում էին Սեբաստացիներին: Տիեզերք խումբը ներկայացավ նոր ու հետաքրքիր ստեղծագործություններով: Ռոք խումբը տրամադրությունը ավելի բարձրացրեց իր հիասքանչ գիթարի ձայնով: Իսկ Կայծիկներ ու Կարին պարային համույթները իրենց պարերով ու ժպիտներով օրը դարձրին գերազանց: Բոլորը շատ ուրախ էին, ոգևորված, օրը կայացած էր, նախագիծն էլ արված: Գյումրեցիներին Խոստացանք, որ շատ անգամներ ենք գալու Գյումրի: Ովքեր եղել էին նորից համոզվեցին, ովքեր չէին եղել իմացան, որ Գյումրու բնությունունն ու հենց ինքը՝ քաղաքը գեղեցիկ է ու հաճելի: Երևան վերադառնալու ցանկություն չունեինք, բայց վերդարձանք: Միանշանակ լավ տրամադրությամբ, երգ ու պարով: Գյումրին ուղղակի թնդում եր Սեբաստացիներով:
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...
No comments:
Post a Comment