Friday, February 14, 2020

Տերյանական սեր


Կարդում եմ Տերյան

Իմ խաղաղ երեկոն է հիմա




Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
Սիրային բանաստեղծություններից իմ ամենասիրելիների շարքում է: Տերյանը ցույց է տվել իր զգացմունքներն ու սիրո ուժը, թե որքան է սիրում (տեսնես ու՞մ) և, որ ինչ էլ լինի չի մոռանալու նրան: Կյանքը ամեն օր մեզ նոր խնդիրների առաջ  է կանգնեցնում, հաջորդ օրը տալիս նախորդի լուծումներն ու փորձությունների ենթարկում և այս կյանքում սիրելն է միայն մնում, ուժեղ սիրելը, պատկերը աչքերիդ առաջ պահելն ու նրա մասին չմոռանալը: Տերյանը պատմել է ամենն ինչ կատարվում է իր ներսում և նշել, որ նա փարոս է իր համար: Երգելով եմ կարդում ու զգում եմ ամեն բառը: Տարիներ են անցել այն օրվանից, երբ սա գրել է Տերյանը, կարդում ու յուրաքանչյուրս մի ուրիշ բան ենք հասկանում, մի գուցե նաև հիշում: Երբեմն, ավելի ճիշտ ինձ համար միշտ, շատ  դժվար է լինում զգացմունքները բառերի միջոցով ճիշտ ձևակերպելն ու հանրությանը հանձնելը: Տերյանն այնքան նուրբ է արել այդ ամենը, որ անգամ հոգուդ է կպնում, ուզում ես անընդհատ կարդալ:
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ, Օրերում անհաստատ ու մոլոր:
Մի՞թե բոլորս սա չենք ուզում...)

Monday, February 10, 2020

Անհետացող անտառներ

Մադագասկարի արևադարձային անտառները անհետացման եզրին են: Հիմնական պատճառներից է երկրի տնտեսական ծանր վիճակը, որն էլ պատճառն է բնակիչների կողմից իրականցված ծառահատումների: Այնտեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ, նաև 10000 բույսերից  90%ը ուրիշ ոչ մի տեղ չկա աշխարհում: 
Առանձնացվում է անտառների չորս տեսակ՝ գլխավոր օգտագործման, խնամքի (, սանիտարական, վերականգնողական:
Անտառահատման պատճառները շատ են, բայց պետք է հիշենք մի բան, որ մի բանը անելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին և պետք է ունենալ բավարար գիտելիքներ այդ ոլորտում: Անտառահատումներ կատարվում են ելներով ծառերի տարիքից, վիճակից, բայց պետք է այնպես հատել, որ չվնասվի սերմնային բնական վերականգնումը: Կատարվում են Խնամքի հատումներ, հատում են թերաճ, չորացած, հրդեհախանձ, ոչ ցանկալի, արժեքավոր և անտառկազմող ծառատեսակների աճմանը խանգարող ծառերը:  

Անտառահտման դրական կողմերը:
Անտառահատման հետևանքով կարելի է ստանալ թուղթ, վառելիք, կահույք:
Բացասական կողմեր:
Անտառահատման հետևանքով պակասում է թթվածինը և պետք է հիշել, որ բացի մեզնից՝ մարդկանցից, կան նաև կենդանիներ, ովքեր նույնպես կարիք ունեն թթվածնի և անտառը նրանց համար միայն թթվածնի աղբյուր չէ, դա նրանց տունն է: Շատ անտառային կենդանիներ վերանում են, պետք է դեմն առնել, պակասեցնելով կամ դադարեցնելով անտառահատումները: Կենդանիներին թողնում ենք անտուն, հետո բողոքում, որ անտառից դուրս են եկել, մտել մոտակա գյուղն ու կերել գյուղացու անասուններին (ինչպես հասկացաք բացասական կողմերը ավելի շատ են):

Հայաստանի անտառահատումների մասին:

Հայաստանում անտառների անհետանալու  ամենատարածված պատճառը փայտանյութի ապօրինի առևտուրն է: Կարծում եմ, հատկապես մութ ու ցուրտ տարիներին՝ 1990ականներին, մեծ վնաս է հասցվել անտառներին: Կտրելով ծառերը մարդիկ տաքացնում էին իրենց ցուրտ տները, անտառներում նաև որս են արել, սպանել կենդանիներ, մթերքի պակասից ելնելով:
Մեջբերում 
«Անտառահատումները սկսվեցին տարերայնորեն 90-ականներին,- ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: - Այնուհետև դրանք դարձան համակարգված, և պետական այրերը անտառի հատման մենաշնորհը վերցրին իրենց ձեռքը: Ծառաշատ մարզերից` Լոռուց, Տավուշից ու Սյունիքից, սկսեցին վառելափայտ ներկրել Արարատյան դաշտավայր ու վաճառել: Եվ այդպես հիմք դրվեց անտառի անմարդկային շահագործմանը»: 

Աղբյուրներ՝ 1,2,3, 4

Monday, February 3, 2020

Make decisions alone.

It's very important when the child realizes that one day he/she has to start make decisions alone. I am glad to see parents who lets his/her child to make decisions alone from an early age because I think every one learns from his/her mistakes. Making your own decisions alone makes you more responsible and independent.

Սան-Ստեֆանոյի պայմանագիր

 Ի՞նչ փոփոխություն եղավ այս պայմանագրով․

 հետևանքներ։



Սան-Ստեֆանոյի պայմանագրով ավարտվեց ռուս-թուրքական պատերազմը։ Ստորագրվել է 1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3)-ին Սան Ստեֆանոյում, Ռուսաստանի կողմից ստորագրել են կոմս Ն. Իգնատեն ու U. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։

Tuesday, January 28, 2020

Should teenagers work?

Work makes a person more developed, it lets you communicate with people and more importantly it gives you experience, so I think it's commendable that teenagers can work if it doesn't disturb his/her studies. There are many teenagers that combine work and study but for me the duration of work is the most important because in any case teenager is still a child and she/he could get some health problems while working long hours.

Monday, January 20, 2020

Անհատական աշխատանքներ

Հանրակրթական դիջիթեք 12-րդ միջազգային ստուգատես

Կարմիր գլխարկների կարկանդակները

Ձմեռնամուտին Արատեսում #2

Քաղաքային լուսանկարներ. Համալիր #5

Մեր տոնը բարձունքին. Թռչկանից Գյումրի #4. անկախության օրը Գյումրիում

Մեր տոնը բարձունքին. Թռչկանից Գյումրի #3. քայլք Կապսի անտառներում

Մեր տոնը բարձունքին. Թռչկանից Գյումրի #1. Թռչկանի ջրվեժ

Քաղաք, շենքեր, մարդիկ #1

Գյումրի-Կապսի. ճամփորդական դիմանկարներ #2

Գյումրի-Կապսի. ճամփորդական դիմանկարներ #1

Դիմանկարներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներից #6

Կոնդ. քաղաք քաղաքի ներսում #8

Ճամփորդություն դեպի Ստեփանավան #3. քայլարշավ դեպի Հնեվանք

Ճամփորդություն դեպի Ստեփանավան #2. Ախթալայի բերդ և վանական համալիր, Նահատակ պոչամբար

Ճամփորդություն դեպի Ստեփանավան #1. գյուղ Դսեղ

Թումանյան 150. ֆլեշմոբ Երևանում #2

Քայլք Երևանի կիրճով #4

Sunday, January 19, 2020

Երեխայի իրավունքների մասին

Պապիկ-տատիկ է, երեխա, ուսուցիչ  կամ էլ վարորդ է, պետք է լինի պաշտպանված և տեղեկացված իր իրավունքների մասին: Մենք ունենք օրենքներ երեխայի իրավունքերի մասին և թվում է, թե դրանք կօգնեն, որ երեխաները պաշտպանված լինեն: Երեխաները՝ մինչև 18 տարեկան, ինձ համար խոցելի խումբ են, նրանց հեշտ է կոտրել, նրանց վրա ինչ-որ հետք թողնել: Աշխարհում հազարավոր ընտանիքներ կան ու ոչ մեկը մյուսին նման չէ, ամեն մեկը տարբեր են ու նույն կերպ երեխաները: ՀՀ երեխայի իրավունքերի մասին օրենքի հոդված 8ը ասում է՝ Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Ընտանիքում պետք է լինի այնպիսի միջավայր, որ երեխան մեծանա ոչ թե աշխարհին չարացած, այլ ունենա առողջ մտածելակերպ, լինի ընդունող, քննարկող, անվախ իր խոսքի մեջ, ազատ լինի տարբեր խավի մարդկանց հետ շփման մեջ:  Հայաստանում երեխայի իրավունքները ոտնահարվում են հենց ընտանիքում՝ կիրառվում է բռնություն երախայի հանդեպ, դա, ինձ համար, ամենակարևոր ու ամենամեծ խնդիրն է: Օրենքի առաջին կետում նշվում է, որ երեխան ունի կյանքի իրավունք, այսինքն ոչ ոք  չունի նրան սպանելու իրավունք: Այս օրենքը Հայաստանում խախտվել է շատ անգամներ, նշեմ մեկը՝ Մայրը խեղդամահ է արել իր դստերը: Հոդված 9ում նշվում է՝ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Փողոցներում ամեն օր կտեսնենք մի մայրիկի կամ հայրիկի ով իր աշխատանքային բարդ օրվանից հետո երեխայի հետ տուն գնալիս չի ուզում լսել երեխայի մանկական պատմությունները և դրա դեմ պայքարում է երեխայի վրա գոռալով կամ նրան հարվածելով (խախտելով հոդված 9-ը՝ ենթարկելով հոգեկան  կամ ֆիզիկական բռնության):
    Պատմեք երեխաներին իրենց իրավունքների մասին, ազատ թողեք իրենց՝ իրենց մտքի հետ, թույլ տվեք
 ինքնուրույն ընտրի իր ճիշտն ու սխալը, բայց միևնույն ժամանակ փորձեք ուղղություն տալ կամ օգնեք ինչ-ինչ հարցերով: 

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...