Պապիկ-տատիկ է, երեխա, ուսուցիչ կամ էլ վարորդ է, պետք է լինի պաշտպանված և տեղեկացված իր իրավունքների մասին: Մենք ունենք օրենքներ երեխայի իրավունքերի մասին և թվում է, թե դրանք կօգնեն, որ երեխաները պաշտպանված լինեն: Երեխաները՝ մինչև 18 տարեկան, ինձ համար խոցելի խումբ են, նրանց հեշտ է կոտրել, նրանց վրա ինչ-որ հետք թողնել: Աշխարհում հազարավոր ընտանիքներ կան ու ոչ մեկը մյուսին նման չէ, ամեն մեկը տարբեր են ու նույն կերպ երեխաները: ՀՀ երեխայի իրավունքերի մասին օրենքի հոդված 8ը ասում է՝ Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Ընտանիքում պետք է լինի այնպիսի միջավայր, որ երեխան մեծանա ոչ թե աշխարհին չարացած, այլ ունենա առողջ մտածելակերպ, լինի ընդունող, քննարկող, անվախ իր խոսքի մեջ, ազատ լինի տարբեր խավի մարդկանց հետ շփման մեջ: Հայաստանում երեխայի իրավունքները ոտնահարվում են հենց ընտանիքում՝ կիրառվում է բռնություն երախայի հանդեպ, դա, ինձ համար, ամենակարևոր ու ամենամեծ խնդիրն է: Օրենքի առաջին կետում նշվում է, որ երեխան ունի կյանքի իրավունք, այսինքն ոչ ոք չունի նրան սպանելու իրավունք: Այս օրենքը Հայաստանում խախտվել է շատ անգամներ, նշեմ մեկը՝ Մայրը խեղդամահ է արել իր դստերը: Հոդված 9ում նշվում է՝ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Փողոցներում ամեն օր կտեսնենք մի մայրիկի կամ հայրիկի ով իր աշխատանքային բարդ օրվանից հետո երեխայի հետ տուն գնալիս չի ուզում լսել երեխայի մանկական պատմությունները և դրա դեմ պայքարում է երեխայի վրա գոռալով կամ նրան հարվածելով (խախտելով հոդված 9-ը՝ ենթարկելով հոգեկան կամ ֆիզիկական բռնության):
Պատմեք երեխաներին իրենց իրավունքների մասին, ազատ թողեք իրենց՝ իրենց մտքի հետ, թույլ տվեք ինքնուրույն ընտրի իր ճիշտն ու սխալը, բայց միևնույն ժամանակ փորձեք ուղղություն տալ կամ օգնեք ինչ-ինչ հարցերով:
Պատմեք երեխաներին իրենց իրավունքների մասին, ազատ թողեք իրենց՝ իրենց մտքի հետ, թույլ տվեք ինքնուրույն ընտրի իր ճիշտն ու սխալը, բայց միևնույն ժամանակ փորձեք ուղղություն տալ կամ օգնեք ինչ-ինչ հարցերով:
No comments:
Post a Comment