Ինչպես նշել եմ իմ Դպրոցը կյանքի ձեռքբերում պատումում՝
Ավարտել չի նշանակում դադարել Սեբաստացի լինելուց, ես Սեբաստացի եմ իմ կյանքում, իմ քայլերով, մտածելակերպով և միշտ:
Ամեն անգամ ամփոփելուց հասկանում եմ, թե ինչքան անփոխարինելի օրեր եմ թողել անցյալում ու, որ կրթահամալիրի միջավայրից ու սովորողներից ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնելու: Ամեն անգամ ես Սեբաստացի եմ նշելուց ուրախանում եմ, որ առաջին երկու դասարանները կրթահամալիրում չեմ սովորել, ուրախանում եմ, որովհետև, եթե ի սկզբանե սովորեի էստեղ՝ ճիշտ չէի գնահատի այն ինչ տրվեց ինձ: