Դավիթ Մինասյանը հայ քանդակագործ Յուրի Մինասյանի որդին է: Նա ծնվել է 1974թ. Թբիլիսիում, հոր որոշմամբ տեղափոխվել են Հայաստան: Դավիթը նույնպես ընտրել է հոր ճանապարհը: Այն հարցին, թե նա ուրիշ ճանապարհով չի ցանկացել գնալ, պատասխանում է, որ նման հարց չի առաջացել, այդպես ստացվել է, փոքր հասակում գնացել է նկարչության, 8-րդ դասարանից տեղափոխվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև գեղարվեստի ինստիտուտ: Բացի քանդակագործությունից նա նաև սիրել է մաթեմատիկան, հատկապես երկրաչափությունը։ Նա ասում է, որ երկրաչափությունը իրենն էր, բայց ստացվեց այնպես, որ շարունակեց իր ճանապարհը քանդակագործությամբ: Եղել է ժամանակ, երբ Դավիթի ծնողները դեմ են եղել, որ նա զբաղվի նկարչությամբ, քանի որ շատ էր տարվում դրանով: Անգամ վրձինները թաքցրել են նրանից, և նա իր սեփական մազերով պատրաստել է վրձին: Նա հպարտ և ուրախ է, որ գնացել է իր հոր հետքերով: Դավիթին դասավանդել է հենց իր հայրը՝ Յուրի Մինասյանը: Ասում է՝ և՛ դժվար է եղել նրա ուսանուղը լինել, և՛ հեշտ, բայց հայրիկին երբեք խաբել չի կարողացել: 1995թ-ից մասնկացել է ցուցահանդեսների, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի: Դավիթը 1996 թվականից աշխատում է Երևանի Համազգային թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: Այդ տարիներին նա սկսեց զբաղվել նաև բեմանկարչությամբ: Հարցին, թե իրեն որն է ավելի հոգեհարազատ՝ բեմանկարչությունը, թե քանդակագործությունը, նա պատասխանում է, որ տարբերությունն այն է, որ բեմանկարչություն անելիս հաճույք է ստանում ընթացքից, իսկ քանդակելիս հաճույք է ստանում արդյունքից, կամ էլ չի ստանում: Ժողովրդի կողմից ամենասիրված քանդակներն են՝ «Տղամարդիկ», «Ամրագրիր քո ապագան»: Սրանք գտնվում են Երևանում, բայց նա նաև ունի քանդակներ, որոնք գտնվում են Երևանից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում՝ Սոս Սարգսյանի արձանը՝ Ստեփանավանում, Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում և այլն: 2007 և 2011թվականներին որպես «Տարվա լավագույն բեմանկարիչ» արժանացել է «Արտավազդ» մրցանակի: Դավիթը ամուսնացած է և ունի երկու երեխա: Նա ցանկություն ունի, որ իր երեխաները ծանոթանան քանդակի, նկարչության աշխարհին, բայց չի ուզում, որ ստիպելով իր երեխաները շարունակեն իր գործը: Կան թատրոններ և ռեժիսորներ, որոնց հետ Դավիթը կցանկանար աշխատել, բայց նրանց անունը հարցազրույցների ժամանակ չի նշում։
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
No comments:
Post a Comment