Կգա նոր օր, էլի կշողա արևը, էլի կբացվի առավոտը։ Չնայած հիմա մարդիկ շփոթի մեջ են, չեն հասկանում միմյանց, բայց բոլորն էլ հուսով են, որ էլի կգա մի օր ու կբացվի առավոտը։ Մեկը կորչում է աղմուկի մեջ, մյուսը փնտրում է այդ կորած մեկին... Մեկը կորցնում է գիշերվա մեջ, մյուսը գտնում առավոտվա բացվող լույսի մեջ: Ահա այսպիսին է մեր կյանքը. չգիտենք ինչը, երբ, որտեղ ու ոնց կլինի: Կյանքը լի է անակնկալներով՝ գունեղ, կամ խամրած գրքի պես, որի հերոսը դու ես, որտեղ ամեն ինչ որոշում ես դու՝ քո մտքերով, քո խոսքերով, քո քայլերով։ Մի օր երկինքը կապույտ է, արևը շողում է, փայլում է ամբողջ աշխարհը, մի օր երկինքը մոխրագույն է, ու երկրի վրա շունչ չկա։ Ամեն առավոտ բացվում է յուրովի, բացվում է իր խնդիրներով ու լուծումներով։ Բայց բոոլորն էլ գիտեն,որ էլի կգա մի նոր օր, ու կբացվի առավոտը։
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...
No comments:
Post a Comment