Tuesday, September 27, 2016
Սեպտեմբերի 27-ի արևոտ առավոտ
Մի արևոտ առավոտ, արևն այնքան ուրախ էր, որ լույսը բացվելուն պես շուտ արթնացել էր ու շողերը գցել իմ պատուհանին: Իմ` արևի նման փայլուն ու լոսավոր սենյակում քնած էի, երբ ինձ արթնացրեց արևի շողերը: Շողերից ես առույգացա ու առանց հոգնած ու քնկոտ ձևանալու վեր կացա ու գնացի պատուհանի մոտ, որի վրա էր մեծ արևի շոխքը: Երկինքը կապույտ էր, արևն ընկնում էր աչքերիս, ամպերը ճերմակ էին ու կարծես շա՜տ փափուկ, առավոտն արևոտ էր, ու օրվա տրամադրությունն արդեն բարձրանում էր: Անհամբեր սպասում էի, թե երբ եմ դուրս գալու տնից, որ զգամ արևի տաք շողերը` իմ վրա: ահա եկավ այդ հաճելի պահը: Եղանակը իմ զգացողությունները իրականացրեց: Ամբողջը իմ պատկերացումով էր, արևը շողում էր ինձ, ամպերը փայլում էին, իսկ կապույտ երկինքը պատկերը ավելի էր գեղեցկացնում: Հասա դպրոց, սկսվեց դասերը, դասի ժամանակ նստած էի պատուհանի կողքին: Արևը ինձ հետևել և գտել էր մեր դասարանում: Շողերը գցել էր իմ սեղանին, իսկ լույքը ցավեցնում էր աչքերս: Այդ պահին հիշեցի իմ առավոտը, ժպիտ հայտնվեց դեմքիս ու կարծես արդեն օրս կայացած էր: Բոլորին մաղթում եմ իմ նման արևոտ ու իմ օրվա պես արևոտ առավոտնե՜՜՜ր:
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...
No comments:
Post a Comment