Ողջույն, ողջույն, ինձ հարազատ դարձած բլոգում: Այսօր սեպտեմբերի 16-ն էր, օրը՝ ուրբաթ, այսօրվա ամենաուրախ լուրը՝ վաղը և մյուս օրը տա՜նն ենք: Սա շատերի երազանքն է: Դպրոցում գործերը, դասերը, աշխատանքը լավ է, գնում է իր հունով ու իր դրական լիցքերով: Կասեմ այն, որ դեռ մենք չունենք ճիշտ դասացուցակ, միակ մեծ խնդիրը դա է: Դաս, որ սեպտեմբերից այս կողմ անում էինք առաջին անգամ, տեխնոլոգիան է: Մենք ամեն տարի էլ անցել ենք այդ առարական: Մենք տեխնոլոգիայից հաճախում ենք կավագործության. այսօր դասարանի երեխաները և ես պատրաստել ենք բաժակ, ափսե, կուժ: Այսօր օրը ցուրտ էր ու անձրևային: Ֆիզկուլտուրայի (սուսերամարտ) ժամին խաղացինք նաև բասկետբոլ. ասեմ, շատ լավ էլ ստացվում էր, լավ հոգնեցինք ու աբողջ էներգիան թողած դպրոցում՝ հասանք տուն: Երբ զգացի մայրիկիս պատրաստած ուտելիքների հոտը, տուն մտնելուն պես վազեցի խոհանոց, արագ-արագ լվացվեցի ու համով-համով կերա: Ահա հիմա տանն եմ և պատմում եմ քեզ իմ այս օրը: Ժամը ուղիղ 23:05- է, և ես արդեն թողարկում եմ այս նյութը: Բոլորին բարի գիշեր ու լավ երազներ:
Friday, September 16, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...
No comments:
Post a Comment