Չեմ կարծում, որ միակ մարդն եմ ում ասել են, թե փոխվել ես: Ու չեմ կարծում, թե փոխվել եմ: Ներկան դառնում է անցյալ ու փոխում իր հետ ամեն բան, ես չեմ փոխվել, ինձ փոխել են: Ես սիրում եմ պատմել ձեզ իմ մտքերի մասին, ես սիրում եմ կիսել ձեր հետ այն՝ ինչը ես զգում եմ: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան միմյանց: Թող հասկանան, որ մարդ չի կարող ամբողջովին լավը լինել: Մարդիկ անում են ու ունենում են սխալներ: Ոչ ոք անթերի չէ ու բոլորս էլ գիտենք, որ մարդ իր սխալների վրա է սովորում: Պետք չի, որ դուք փոխեք մարդուն ձեր համար և սարքեք նրան միայն ձերը: Պետք չի փոխել մարդուն ու դատել իրեն իր գործած սխալի համար: Ես համոզված եմ, որ դուք էլ ունեք ու անում եք սխալներ, բայց ձեզ դուր չի գալիս, երբ մարդիկ փորձում են փոխել ձեզ: Մենք չենք փոխվում, մենք ուղղակի մեծանում ենք սկսելով հասկանալ ավելին քան այն ժամանակ: Ուղղակի փորձեք հասկանալ մարդուն, փորձեք չփոխել նրան: Ու հավատացեք, որ դուք չեք փոխվում, ուղղակի սկսում եք հասկանալ ավելին ու ամեն ինչին սկսում եք ուրիշ ձև վերաբերվել: Դուք չեք փոխվում: Դուք մնում եք ձեր նույն դիրքում՝ յուրովի ու յուրահատուկ:
Thursday, September 21, 2017
Wednesday, June 28, 2017
Ջավախք աշխարհում...
Ուր որ գնաս` հայկականոտ ես
Ջավախք էինք գնացել... Թեև Հայաստանից դուրս, Վրաստանում էինք, անցել էինք սահմանը, բայց ամենուր հայկական շունչ կար, և մենք մեզ ոչ միայն օտարի, այլև հյուրի դերում չէինք զգում մի տեսակ: Հայկական ոգով զգեստավորված գնացինք, նոր դրական լիցքեր ստացած վերադարձանք: Այնտեղ գտնվելու օրերին մեդիան ակտիվ հետևում էր մեր ամեն մի քայլին: Համացանցը լի էր մեր մասին պատմող նյութերով, տեսանյութերով, ոմանք էլ հետևում էին ուղիղ եթերով: Բայց որքան էլ գրեն ու գեղեցիկ շարադրեն, չեն կարող լիովին բացատրել երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ նվիրվածության ու սիրո այդ տեսակը: Տեսնել էր պետք միայն, թե ինչպես էին մեզ դիմավորում ամենուր, ուր գնում էինք: Ի՜նչ լավ է, որ մարդիկ այդպես էին մնացել. նրանց ոչինչ չէր խանգարում սիրելու հային, սիրելու Հայաստանը ու այն, ինչ հայկականոտ է... Դուք ուղղակի պետք է տեսնեիք մարդկանց դեմքերը ամեն մի գյուղում մեզ դիմավորելիս, ինչ լավն էի՜ն, լավը: Գանձա՜... Վահան Տերյա՜ն... Ամենասիրածս հատվածը մեր ճամփորդությունից: Երբ տեսնում ես, թե ինչպես են ապրել հին ժամանակներում, երբ կարդում ես Տերյան հենց իր տուն-թանգարանի դիմաց, ապրում ու լցվում ես Տերյանով, զգում ես իրեն քո մեջ... Ինչպես բոլոր գյուղական տներում, այստեղ ևս կար ախոռ, իսկ ախոռի կողքին թոնիրն էր, երևի ինչեր ասես չեն պատրաստել այդտեղ... Տերյանի սենյակում դրված էր նրա մահճակալը և մանկական օրօրոցը: Մի հատված Տերյանից. Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։ Բնությունն ուրիշ էր, ճանապարհներից աչքներս չէինք կտրում, դաշտերը գույներով լի էին: Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ: Ջավախք աշխարհ էինք գնացել... Փարվանան ու Աբուլը տեսանք, բոլորս տեղավորվել, նստել ու նայում էինք հանդարտ լճին, որ շուրջ գեղեցիկ լեգենդը հյուսվեց: Շատ հանգիստ էր... Ծափահարում էինք Փարվանային ու կարծես դա իրեն ուղղված առաջին ծափերն էին: Լսում էր մեզ, խոսում մեզ հետ: Յուրաքանչյուրս մի քանի րոպե մտքերով էինք, հանգստանում էինք, վայելում կախարդական պահն այդ գեղեցիկ....

Wednesday, May 24, 2017
Փոխադրություն
Այս դեպքը եղել է իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Վերջապես եկել էր բարենպաստ պահը: Թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա,- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնը բերել է: Մի վայրկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անանձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել: Դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Tuesday, May 23, 2017
Ուսումնասիրում ենք 5-րդ դասարանցիների բլոգները
Ընկերներով ուսումնասիրում ենք 5-րդ դասարանի սովորողների բլոգները: Կփորձեմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը տվյալ բլոգի մասին:
Առաջին բլոգը, որ ուսումնասիրեցի դա Միլենա Հարությունյանի բլոգներ:
Միլենա Հարությունյան
Բլոգ մտնելիս առաջինը տեսնում ես պատին գրված <<Իմ կախարդական մոլորակը>> այդ միտքը ինձ շատ դուր եկավ: Բլոգը թարմացվում է ամեն օր կամ երկու օրը մեկ, երևում է Միլենան աշխատասեր է: Բլոգում կան նաև ընկերների և դասավանդողների բլոգները: Բլոգում կան բաժիններ, ինձ թվում է, Միլենան սիրում է կինո-ֆոտո, լրագրություն, որովհետև նա շատ նյութեր է տեղադրում այդ թեմաներով: Նրանք, կարծում եմ նրանք, որովհետև ընկերներով արված գործ է, ունեն տունտունիկ TV, որը առաջին թողարկումը եղել է Հունվարի 24-ին և չի շարունակվել: Կարծում եմ Միլենը լավ կամ գոնե միջին չափով տիրապետում է մեդահմտություններին:
Հրաչյա Կարապետյան
Առաջինը իր անուն ազգանունն է, դպրոցը, բայց բլոգի դիզայնի գույները խանգարում են տեսնել դրանք: Բլոգը թարմացվում է հինգ, երկու օրը մեկ: Բլոգում կան բաժիններ, ընկերներից մի քանիսի բլոգները, օրացույց: Չկա արխիվ: Հրաչյան ճամբարներին լավ աշխատում է: Մասնակցում է առցանց ուսուցմանը: Կցանկանայի, որ իր մտքերը շատ գրեր: Պատրաստել է մաթեմատիկայի ֆլեշմոբ, հետաքրքիր խնդիրներով (ես էլ փորձեցի լուծել): Այս տարի շատ լավ աշխատել է: Նա քչից-շատից տիրապետում է մեդիահմտություններին:
Էդիկ Հարությունյան
Բլոգը դիզայնը շատ գեղեցիկ է: Սկզբում գրված է իր անուն ազգանունը, դպրոցը: Կան ընկերներից մի քանիսի բլոգները: Չկան դասավանդողների բլոգները: Կա օրացույց, բաժիններ: Բլոգը վերջին անգամ թարմացվել է Մայիսի 14-ին: Դրանից առաջ բլոգը թարմացվում էր 2-3 օրը մեկ: Սիրում է շախմատ խաղալ: Չկա արխիվ: Նյութը բաժնի վերնագրի հետ չի համապատասխանում: Պատրաստած հոլովակներ, տեսանյութեր չկան: Ինձ թվում է այդքան էլ լավ չի տիրապետում մեդիահմտություններին:
Սաթինե Տեր-Պետրոսյան
Բլոգը դիազյնը գեղեցիկ է, բայց այդ դեպքում պետք է անուն ազգանունը և դպրոցը գրվեր ուրիշ գույնով, որովհետև չի երևում: Բաժիններ համարյա չկան, չկա արծիվ, ընկերների-դասավանդողների բլոգներ, օրացույց: Բլոգը թարմացվում է 2-4 օրը մեկ, կամ օրը մի քնաի անգամ: Շատ հավանեցի Սաթինեի <<Ես համակարգիչ եմ>> ստեղծագործությունը, շատ հավես էր պատմում ու շատ եմ ուզում, որ դուք էլ կարդաք ու փորձեք գրել, ինչ որ դեպք պատմեք ձեզ պատկերացնելով ինչ որ մի բան: Բլոգը այդքան էլ լավ վիճակում չէ:
Աստղիկ Խաչատրյան
Չկա դպրոցի անունը, ընկերների-դասավանդողների բլոգները, արխիվ, օրացույց: Բլոգը թարմացվում է 2-3 օրը մեկ: Ինձ թվում է Աստղիկը հայոց լեզու շատ է սիրում: Բլոգը թերի է: Մեդիահմտություններին տիրապետում է, կուզեի, որ տեսանյութեր կամ հոլովակներ շատ պատրաստ են:
Ռաֆայել Հովհաննիսյան
Բլոգի դիզայնը ընտիր է, բոլոր գույները գեղեցիկ են իրար հետ: Գրված է դպրոցի անունը: Կա արծիվ, օրացույց, բաժիններ: Բլոգը ուշ-ուշ է թարմացվում: Չկա ընկերների-դասավանդողների բլոգները: Կցանկանայի իմանալ նրանց մտքերը, Ռաֆայելը քիչ է գրում, քիչ է խոսում իր մտքերի մասին: Մեդիահմտություններին տիրապետում է լավ:
Մարիաննա Մանուկյան
Բլոգը գեղեցիկ է: Առաջին կադրում իր անուն ազգանունն ու դպրոցն է: Բլոգը ունի արխիվ, օրացույց, բաժիններ: Բլոգը թարմացվում է ամեն օր, կամ 2 օրը մեկ: Չկա ընկերների-դասավանդողների բլոգները: Մարիաննան անկեղծացել է և <<ԻՆՉՈՎ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՆՄԱՆ>> հարցին պատասխանել է.
- Իմ կարծիքով բոլոր մարդիկ էլ խաղաղություն են սիրում:
Մարիաննան ամռանը, օտար լեզուներից վարժություններ է անում: Շարադրություններ չկան: Տիրապետում է մեդիահմտություններին:

Sunday, May 7, 2017
Հեռախոս
Ես հեռախոս էի: Նա նվեր էր ստացել ինձ իր ծնողների կողմից՝ ծննդյան օրը: Միգուցե ամենալավը չէի, բայց ես Նրան բավարարում էի: Նա ինձ շատ էր գցում, բայց ինձ պաշտպանում էր իմ պատյանը: Ես իմ մեջ պահում էի Նրա գաղտնիքները, նկարներն ու նամակները: Դրա համար ես ունեի գաղտնաբառ, որը գիտեին Նա և իր ընկերուհիները: Ինձ գալիս էին շատ զանգեր և հաճախ այդ զանգերը դառնում էին վեճեր: Ես զգում էի, որ վիճում էին, և ձևացնում էի իբրև թե մարտկոցս բավական չէր զանգեր կատարելու համար: Ես տարբեր մարդկանց ուղարկում էի նամակներ և երբ դանդաղ էի աշխատում, Նա բարկանում էր, անջատում ինձ, մենակ թողնում սենյակում ու գնում: Այդ ժամանակ ես ինձ մենակ էի զգում, մտածում էի, որ ինձնից լավերը կան, և ինձ օգտագործելու ժամանակը սպառվել էր: Ես նեղվում էի այդ մտքից, մեջս ամեն ինչ խառվնում էր: Կային օրեր, որ ինձ գրկում էր ու ասում, որ գոհ է ինձնից, շնորհակալ է, որ ունի ինձ, որ այսքան բան եմ անում իր համար: Ես կատարում էի նրա բոլոր քմահաճույքները, ծայրաստիճան լարում էի ուժերս, որ կարողնամ միաժամանակ կատարել նրա բոլոր հրամանները՝ երգել, հաղորդագրություն ուղարկել, զանգել ու նկարել: Այն օրը ես լսեցի ծնողների խոսակցությունը Նրա ծննդյան նախօրեին: Ծնողները պատրաստվում էին նվեր անել և ինձ փոխել ավելի լավ հեռախոսով: Ես ամբողջ գիշեր մտածում էի, թե արդյոք ես լավն էի նրա համար, և մի՞թե հեշտ կլինի ինձնից ազատվելը: Ինձ պատկերացնում էի վաճառքի հանված, և երբ Նա կփոխվեր մեկ ուրիշով, և ինչպիսի՞ն կլիներ այդ մեկը, ինձ կգնահատե՞ր: Ծննդյան օրն էր. Նրա հետ մտա հյուրասենյակ, կանգնած էին ծնողները, բռնել էին փուչկներ, և մայրիկի ձեռքին կար տուփ: Նա <<նոր հեռախո՜ս>> գոչելով վազեց, վերցրեց տուփը, բացեց, և աչքերը փայլեցին: Նա երկար ժամանակ ծիծաղելով խոսում էր ծնողների հետ, թե ինչպես է ինձնից բաժանվելու: Ես տխրել էի, բայց չէ՞ որ այն մեկը լավն էր ինձնից: Հիշում էի այն օրը, երբ ես առաջին անգամ իմ տուփից դուրս եկա. իր ծննդյան օրն էր, ու ես ինքս տխրեցի այն մյուսին, այն հեռախոսին, որին նա ուներ ինձնից առաջ, որից նա շատ դժվար բաժանվեց, երբ որ արդեն ուներ ինձ: Երեկոյան դեռ Նրա ձեռքում էի, բարձր մտածում էր.
-Ամենալավ նվերն էր, բայց ինչպե՞ս քեզ թողնեմ,-մտահոգ էր,- Ես քեզ չեմ մոռանա...
Եվ նոր հեռախոսով նկարեց ինձ, ինչպես և արել էր իմ այցելության օրը: Ես իմ մեջ կրում էի այն հին հեռախոսի նկարը, իսկ նորը արդեն ուներ իմ նկարը:

Wednesday, May 3, 2017
Առակ (Փոխադրություն)
Լյուսի տատիս շատ հեքիաթներ գիտեր, մեկն էլ մի հյուսնի մասին էր, ով ապրել է հարյուր տարի առաջ: ՄԻ օր տուն գնալու ճանապարհին հյուսնի ընկերներից մեկը տեսնում է նրան և ասում.
-Ինչ է եղել ընկեր, ինչու է դեմքդ թթված:
-Եթե իմ տեղը լինեիր դու էլ կտխրեիր: Թագավորն ինձնից պահանջել է տասնմեկ հազար, տասնմեկ հարյուր և տասնմեկ գրվանքա փայտի սղոցուք, ժամկետը՝մինչև վաղը առավոտ և եթե չբերեմ, գլխիցս կզրկվեմ:
Ընկերը հյուսնին գրկում է և ասում.
-Լավ, ընկեր, հուսահատվելը անհեթեթություն է, արի գնանք, ուտենք, խմենք և մոռանաք այդ թագավորի մասին էլ, սղոցուքների մասին էլ:
Ընկերն ու հյուսնը գնում են հյուսնի տուն: Տանը կինն ու երեխաներն էին, նրանք նստած լացում էին: հյուսն ասաց.
-Մի՛ վշտացեք, եկեք գնանք, ուտենք, խմենք և մոռանաք ամեն ինչի մասին:
Նրանք նստեցին, ուտում-խմում էին, երգում ու պարում էին, երբ կինը ասաց.
-Վաղը գլխիցդ զրկվելու ես, իսկ մենք այստեղ նստած ուտում-խմում ենք: Ախ, հույս չկա:
-Իզուր մի՛ տանջվիր,-ասաց հյուսնը,- ամեն ինչ իզուր է:
Երբ արևը արդեն դուրս էր գալիս, տան դուռը կամաց թակեցին թագավորի ծառաները:
-Գնում եմ մեռնելու:
Եվ բացեց դուռը:
-Հյուսն, թագավորը մահացել է, նրա համար դագաղ սարգիր:
ԻՄ կարծիքով՝
Հոսահատվել պետք չէ, միշտ պետք է հույս ունենալ, լավը մտածել: Հուսահատվելը անհեթեթ բան է, ուղղակի հավատ ու հույս ունեցեք:
Subscribe to:
Posts (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Այս շաբաթ 8-րդ դասարանցիներով սկսել ենք «Սովորեցնող-սովորղ» նախագիծը: Նախագծի գլխավոր նպատակը փոքրերին սովորեցնել մեր իմացածն ու ձեռք բերած...