Sunday, May 22, 2016

Իսպաներեն

 Մեր Իսպաներենի դասի ժամանակ մենք պատրաստեցինք Տորտիյա՝ հայտնի իսպանական ուտեստ: Ահա և պետքական մթերքներն ու պատրաստելու ձևը:
Տորտիյա պատրաստելու համար մեզ հարկավոր է ձու, կարտոֆիլ, սոխ, ձեթ, և աղ:

Թավայի մեջ լցնում ենք ձեթ  և սկսում ենք կարտոֆիլը կտրատել: Հետո կարտոֆիլը լցնում ենք թավայի մեջ: Կտրում ենք սոխը և լցնում կարտոֆիլի վրա: Սոխը  և կարտոֆիլը  քամում ենք: Ձուն հարում ենք և լցնում սոխի և կարտորֆիլի վրա: Լցնում ենք թավայի մեջ և զգուշությամբ տալիս ենք կլորավուն  ձև: Թողնում ենք եփվի և վերջ: Շատ համեղ դաս ունեցանք: 











Մայիսի 21, Գյումրի

Երեկ, Մայիսի 21-ին մի խումբ Սեբաստացիներով շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը լիքն էր լեռներով ու ծաղիկներով: Անի պեմզա գյուղում կանգ առանք, մեզ միացել էին Անի պեմզա գյուղի բնակիչներն ու տեղի դպրոցի սովորողները: Նրանք մեզ հետ Առավոտյան պարպմունքին մասնակցեցին: Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը երգում էր հոգևոր երգեր, բոլորով շուրջ պար էինք բռնել, պարում էինք և երեխաներին սովորեցնում պարել: Տիար Բլեյանը այնտեղի դպրոցի տնօրենին տվեց ճամփորդության հրավեր: Վերջացավ պարապմունքը և մենք բոլորով նստեցինք նախաճաշելու: Նախաճաելուց հետո ուղևորվեցինք դեպի Գյումրի: Երգով ու պարով շատ արագ հասանք:  Գյումրիում թափառելով գնացինք Մարմաշենի եկեղեցի: Այնտեղ էլ երգեցինք, պարեցինք, օրհնություն ստացանք, գեղեցիկ նկարներ արեցինք և շարժվեցինք Գյումրու Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոց: Դպրոցի դահլիճը լիքն էր մարդկանցով, որոնք ուշադիր լսում էին Տիար Բլեյանին ով պատմում էր մեր դպրոցի մասին: Հետո ելույթ  ունեաավ Տիեզերք խումբը, Սեբաստացիներ ուսուցչական և պատանեկան երգչախմբերը և պարեցին Կայծիկները: Ժամը Հինգին ուղևորվեցինք դեպի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Գյումրեցիները արդեն հավաքվել էին և սպասում էին Սեբաստացիներին: Տիեզերք խումբը ներկայացավ նոր ու հետաքրքիր ստեղծագործություններով: Ռոք խումբը տրամադրությունը ավելի բարձրացրեց իր հիասքանչ գիթարի ձայնով: Իսկ Կայծիկներ ու Կարին պարային համույթները իրենց պարերով ու ժպիտներով օրը դարձրին գերազանց: Բոլորը շատ ուրախ էին, ոգևորված, օրը կայացած էր, նախագիծն էլ արված:  Գյումրեցիներին Խոստացանք, որ շատ անգամներ ենք գալու Գյումրի: Ովքեր եղել էին նորից համոզվեցին, ովքեր չէին եղել իմացան, որ Գյումրու բնությունունն ու հենց ինքը՝ քաղաքը գեղեցիկ է ու հաճելի: Երևան վերադառնալու ցանկություն չունեինք, բայց վերդարձանք: Միանշանակ լավ տրամադրությամբ, երգ ու պարով: Գյումրին ուղղակի թնդում եր Սեբաստացիներով: 

Monday, May 2, 2016

Մայիսյան 11-րդ հավաք

Մայրենի
Մասնկացել եմ արցանց քննարկումներին՝ 1 2 3 4
Մասնակցել եմ կարդում ենք նախագծին՝
Գրել եմ շարադրություններ՝
Գրաբարյան տեքստերը թարգմանել եմ աշխարհաբար՝

Thursday, March 10, 2016

Մի Նեղացրեք մարդուն․․․ Լեոնիդ Ենգիբարյան

Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

Եթե դու նեղացնես մարդուն, դու էլ կարժանանաս դրան։  մԱրդը միշտ առժանի է գովասանքի ու ներումների: Մարդուն նեղացնելուց վիրավորում ես նրան և նա էլ չի ուզի իր սկսած գործը ավարտին հասցնել:Այդ ժամ նրա հույսն ու հավատը կկորի այն մասին, որ նա էլ ոչ մեկի պետք չէ կամ էլ ուղղակի նրա տրամադրությունը կնկնի: 

Friday, March 4, 2016

Գրաբարյան Փոխադրություններ

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Ահա լսեք․ վեր կացավ սերմ անողը գնաց սերմը ցանելու։ Եվ այնպես եղավ, որ սերմ անելու ժամանակ, մի սերմը ընկավ ճանապարհին, թռչունը եկավ և կերավ այդ սերմը։ Մեկ ուրիշը ընկավ ժայռի վրա, որտեղ շատ հ՛ող չկար, և  արագ բուսնեց։ Քանի որ  պարարտ հող չկար, երբ որ արևը ծագեց, վառվեց, և քանի որ արմատ չուներ, չորացավ։  Մյուս սերմն ընկավ փշերի մեջ, բայց փշերը մեծացան ու խեղդեցին նրան, և պտուղ չտվեց։ Մյուսը ընկավ մշակված հողի մեջ։ Ելավ, աճեց ու մի անգամ երեսուն, մի անգամ վաթսուն և մի անգամ էլ հարյուր պտուղ տվեց։


Գարնան դռները բացվեցին
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Գարնան դռները բացվեցին





Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով հեռացան։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը։ Վեր կաց իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և դու էլ արի։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ , քո թոսքը քաղցր է և տեսքը քո գեղեցիկ է։

Հատվածը երկու մասի բաժանիր և բացատրիր այդ բաժանումը: Իսկ ինչպե՞ս են դրանք իրար հետ կապվում:



Առաջին մաս

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը։



Երկրորդ մաս
Վեր կաց իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և դու էլ արի։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ , քո թոսքը քաղցր է և տեսքը քո գեղեցիկ է։

Sunday, February 28, 2016

Если бы я была актрисой...

Если бы я была актрисой, я думаю, что мой день был бы очень насыщенным. Вот как я представляю один из своих дней в будущем.   
Я сегодня проснулась очень рано, ведь у меня сегодня две репетиции, съемка и премьера в театре.  К 10-ти я уже подъехала к театру, где меня ждали режиссер и остальные актеры для первой репетиции.  Я так давно мечтала сыграть Джульетту, и вот- моя мечта сбылась. Сегодня вечером я буду блистать на сцене рядом с уже знаменитыми великолепными актерами. Говорят, что наш спектакль будет выдвинут на приз “Золотой глобус”! Я верю, что мы будем ла.уреатами этого конкурса!
Съемки фильма, где я играю тоже с большим удовольствием, прошли, как обычно, хорошо, и я с приподнятым настроением приехала вечером на премьеру. Мои родственники и друзья уже собрались у гримерки и воодушевляли меня кто как мог.
Премьера спектакля прошла с огромным успехом! Я, заваленная цветами, уставшая, но очень довольная, еле добралась домой. Но… Никакого сна! Ведь завтра новая репетиция, новая роль, которую надо выучить к утру...

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...