Ոչ թե մարդիկ են գեղեցկացնում բնությունը, այլ բնությունը՝ մարդկանց: Մենք իրենից կախված ենք, իսկ ինքը մեզնից՝ իհարկե ոչ:
Մեծ փոփոխությունների գնալուց առաջ պետք է փոքր գիտելիքներն ու կրթվածությունը ստուգենք նոր անցնենք առաջ: Կրթվածություն ասելով ամենևին նկատի չունեմ Նյուտոնի օրենքներն ու Պյութագորասի թեորեմը, կամ էլ, թե երբ է մահացել Մահաթմա Գանդին: Ես ներսի մասին եմ խոսում: Եթե միմյանց, ծառին, ծաղկին, կենդանիներին, ամենքին հարգենք ու ամեն ինչ սիրենք, կարծում եմ՝ կյանքը մի փոքր կհեշտանա:
Թեթև հարգանք քո քաղաքի նկատմամբ ու սուրճիդ բաժակը չի հայտնվի գետնին, այլ կմնա ձեռքումդ՝ թեկուզ քեզ նեղություն տալով, բայց քաղաքիդ չնեղացնելով:
Երկրի բնակիչների գլխավոր/կազմակերպիչը չեմ ցանկանա լինել: Բարդ է նրանց հետ: Հազարավոր մարդիկ-հազարավոր աշխարհայացք: Բարդություններից չեմ փախչում, բայց կյանքս, որը ընդամենը մեկ անգամ կարող եմ ապրել, չեմ ուզում վատնել՝ մեկին աղբամանի տեղը սովորեցնելու վրա: