Wednesday, February 24, 2021
Wednesday, February 17, 2021
Մի փոքր մանկությունից
Երբ ես փոքր էի... ըըըը, ինչի հիմա փոքր չե՞մ: Ամեն դեպքում, դեռ չեմ մեծացել ու երևի երբեք էլ չմեծանամ: Չեմ ուզում: Ինչի՞ համար մեծանամ: Փոքրերն ավելի խաղաղ ու անհոգ են, բարի ու առանց չար մտքերի: Բայց մանկությունս կարծես, թե ավարտվել է: Առաջին 8 տարիներս անցան լոռվա հրաշք բնության մեջ, սառը օդն ու մաքուր ջուրը խմելով, ամեն օր մի տատիկ-պապիկի տնից մյուսի տուն վազելով:
Ասում են, որ մեկ-երկու օրեկանից ժպտում ու ծիծաղում էի բոլորի հետ:Փաստորեն Փոքրուց մարդամոտ ու բաց եմ եղել: Նաև շուտ եմ ինքնուրույն դարձել, հինգ ամսականից ինքնուրույն բռնում էի գդալներն ու բաժակները, 8 ամսականից՝ քայլում: Իսկ ամենահայտնի հարցին, թե ի՞նչ է եղել իմ առաջին բառը, իմ պատասխանը ոչ մամա է, ոչ պապա այլ՝ ճանճ :Դ այո, այո, ճանճ: Գլխավերևումս պտտվող ճանճին տեսնելիս ուրախ տվել եմ իր անունը։
Երևանի հանդեպ մեծ սեր չունեի, Ստեփանավանի հետ շատ կապված էի ու Երևան տեղափոխվելը բավականին ծանր տարա։ Երրորդ դասարան էի, երբ եկա կրթահամալիր, դե փոքր էի ու հիշում եմ, թե ինչպես էի զարմացել միջավայրն ու երգող-պարող ուսուցիչներին տեսնելիս: Մանկությանս տպավորված հուշերից մեկն էլ այն է, երբ առաջին օրը առաջին անգամ մասնակցեցի առավոտյան պարապմունքին ու փորձեցի պարել, չկարողացա ու սկսեցի լացել :Դ
Շատ ուրախ եմ, որ 2003 թվականին արդեն եղել են ապարատներ, որոնք որակով ու գույներով նկարի ջերմությունն ու տրամադրությունը կարողացել են փոխանցել:
Subscribe to:
Posts (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...