Wednesday, September 11, 2019

Գնահատումը օգնում, թե՞ խանգարում է ուսուցմանը։

Ծնողներ, դուք ուսուցչի գնահատածից հասկանո՞ւմ եք ձեր երեխայի գիտելիքի չափը: Հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև ծնող չեմ, բայց դեռ աշակերտ եմ ու գիտեմ մի բան, որ կան շատ-շատ երեխաներ, որ սովորում են միայն տրված դասը և ստանում բարձր գնահատական, ու կան երեխաներ, որ չեն սովորում տրված դասը, բայց սովորում են իրենց ավելի պետքական բաներ, ստանում գիտելիքի մեծ պաշար, բայց դրա հետ մեկտեղ գնահատականը լինում է ցածր, որովհետև երեխան չէր սովորել դպրոցի հանձնարարած դասը: Երբ դասավանդողը տնային է տալիս, երեխաները տանը անում են միայն դա ու փակում ամեն ինչ՝ ասելով, որ վերջացրել են դասերը: Նրանք անում են միայն այն, ինչ տվել են դպրոցում: Իսկ իր նախընտրած զբաղմո՞ւնքը, ինչո՞ւ նա չի կարող զբաղվել դրանով և էլի՛ ստանալ բարձր գնահատական՝ իր կատարած աշխատանքի դիմաց։ Դա նրան ավելի կմոտիվացնի իր նախընտած ճյուղով առաջ գնալու: Ճի՞շտ է այդպես, եթե երեխան ինքնակրթվում է ու սովորում է մեկ ուրիշ բան, խորանում այդ գործում ու հետո դառնում այդ ճյուղի ամենալավ մասնագետներից, նրան գնահատականի միջոցով ստիպեն՝ սովորի այն, ինչը իրեն կյանքում պետք չի գալու: Մեր դպրոցում շատ են ինքնակրթվողները, իրենց սեփական նախագծերով կրթություն ստացողները, և ես վստահ եմ, որ նրանք ավելի տարբեր թեմաներ են ընթերցում, ծանոթանում ու դրանց վերաբերյալ ստանում գիտելիք, քան այն երեխան, ում ասել էին, որ եթե չսովորի պատմության այս կամ այն դասը, 2 կստանա: Գնահատականը երեխային սովորեցնում է ապրել շահի համար, սա արա՝ կստանաս սա:

No comments:

Post a Comment

Շահաբասը, մի սրվակ գինին և միջնորդը

Ավանդություններից մի բան են պատմում, որ Շահաբասի անցնելու  ժամանակ, մի հարբած հայ մարդ ձիու սանձից բռնում է և ասում. ֊Քանիսով ես վաճառում ...