Tuesday, March 5, 2019

Չարենց

 Եղիշե Չարենց, Եղիշե Սողոմոնյան: Թե ինչու է նա Չարենց, կան մի քանի բացատրություններ, ըստ իր ամենամոտիկ ընկերուհու-սիրեցիալի՝ Կարինե Քոթանջյանի, Եղիշեն մանկուց չար է եղել և դրա համար էլ նրան ասել են Չարենց: Շուտով Չարենցն ինքն իր բացատրությունն է տվել՝ «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Արդեն 1921 թվականին Չարենց անունը դառնում է նրա համար նաև քաղաքացիական ազգանուն: Ծնվել է 1897 թվականին կարսում: Հայրը՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և մայրը ՝ Թեղկի Միրզայանը, Պարսկաստանի Մակու քաղաքից գաղթել էին Կարս: Սովորել է Կարսի ռեալական ուսումննարանում, բայց  ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով հեռացվել է:20 տարեկանում ամուսնացած է եղել:


 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...