Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:
Եթե դու նեղացնես մարդուն, դու էլ կարժանանաս դրան։ մԱրդը միշտ առժանի է գովասանքի ու ներումների: Մարդուն նեղացնելուց վիրավորում ես նրան և նա էլ չի ուզի իր սկսած գործը ավարտին հասցնել:Այդ ժամ նրա հույսն ու հավատը կկորի այն մասին, որ նա էլ ոչ մեկի պետք չէ կամ էլ ուղղակի նրա տրամադրությունը կնկնի: